Երեքշաբթի, 23.04.2024, 20:12
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հոկտեմբեր » 25 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:58
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

73-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 73-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում նշեց, որ նախատեսվում էր հանդիպում Հայաստանի, Արցախի, Մորավիայի, Չեխիայի նկարիչների միության անդամ, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտ Աշոտ Առաքելյանի հետ: Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ վերջինիս Արցախ մեկնելու պատճառով: Նա ներկայացրեց նաև ակումբի նորեկ Թամարա Նահապետյանին /Մանկավարժական համալսարան/:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Գոռ Բակումյանը /«Հավերժություն»/, Արմենուհի Մելքոնյանը /«Անվերնագիր», «Մայրիկիս»/, Նաիրա Շահինյանը /կարդաց Շուշան Հակոբյանի ստեղծագործությունները/, Թամարա Նահապետյանը /«Անճար հանճարը», «Քանդակեցի սեր անսահման», «Քեսաբահայությանը»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Պոլիեթիլենապատ մարդը»/, Թագուհի Պետրոսյանը /«Հիասթափություն»/, Միշա Թադևոսյանը /«Ֆոբիա»/, Նանա Մկրտչյանը /«Նա էր, ես...»/, Աշխեն Մելքումյանը /«Այսօրվա նախաճաշը»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Իմ ձեռքերը»/, Իշխան Բադալյանը /«Հայաստան»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Գայանե Ղազարյանը կատարեց Սայաթ-Նովայի «Քյամանչա» երգը, Միշա Թադևոսյանը և Սուսաննա Մարգարյանը՝ «Դլե յաման» երգը: Նաիրա Շահինյանը կարդաց Պարույր Սևակից մի բանաստեղծություն, Նանա Մկրտչյանը՝ Պարույր Սևակի «Ծերանում ենք, Պարույր Սևակ» բանաստեղծությունը: Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Թամարա Նահապետյանի, Միշա Թադևոսյանի, Շուշան Հակոբյանի, Արմեն Ջորջի, Նանա Մկրտչյանի, Նաիրա Շահինյանի, Տիգրան ՊետրոսՅանցի, Եռյակի /Մարգարիտա, Արմենուհի, Իշխան/ մատիտանկարները:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Սերինե ՀովհաննիսՅանին աշխատանքի անցնելու առթիվ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 948 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/29
Всего комментариев: 0
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz