Ուրբաթ, 19.04.2024, 23:36
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Ապրիլ » 14 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
10:41
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

ՀԱԳԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլի 12-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Հայկական ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, կուրսանտներ, շրջանավարտներ և դասախոսներ, ՀՊՄՀ ավագ դպրոցի, Եվրասիա վարժարանի, Երևան քաղաքի երկու այլ ավագ դպրոցների աշակերտներ:
Օրվա ծրագիրը խիստ հագեցած էր:


Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ստեղծագործող երիտասարդների համար շատ կարևոր է իրենց արդեն հաջողված աշխատանքները հրատարակված տեսնելու մղումը, քանի որ այդպես նրանք ստանում են հետադարձ կարծիքներ իրենց ստեղծագործության մասին և նոր լիցք ստեղծագործելու համար: Այս առումով կատարվել է բավականաչափ աշխատանք անցած մեկ տարվա ընթացքում և եկել է այդ տարին գնահատելու ժամանակը և արժևորելու «Չորեքշաբթի» գրական ժողովածուի «Ա» հատորի ստեղծմամբ: Գիրքն արդեն կազմվել է, էջադրվել և պատրաստ է տպագրության: «Ա» հատորի մեջ ընդգրկված են Հայաստանից, Արցախից, Մոսկվայից ակումբի շուրջ 5 տասնյակ անդամների ստեղծագործություններ, որոնց թիվն անցնում է հարյուրից, հավասարապես առկա է թե արձակը, թե չափածոն: Նա ուրախությամբ նշեց, որ ակումբի գործունեությյան մեկ տարում բանաստեղծական գիրք է հրատարակել Երևանի պետական համալսարանի ուսանող Պայծառ Միքայելյանը /«Անավարտ մեղեդի», Ե., 2014, 104 էջ/, բանաստեղծական անթոլոգիաներում տպագրվել են Գայանե Գենջոյանը, Էվելինա Միրզոյանը, թերթերում և ամսագրերում հրատարակվել են Անուշ Բաբայանը, Հրաչյա և Տիգրան Պետրոսյանցները: Նա նաև ասաց, որ տպագրության են պատրաստվում Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ «Գուցե, միգուցե» բանաստեղծական և Ռեգինա Ճաղարյանի «Ես եմ...» /արձակ/ գրքերը: Որոշեցին տպագրությունից առաջ գրքի ներկայացում կատարել Առնո Բաբաջանյան սրահում մայիս ամսվա ընթացքում: Այս միջոցառման պատասխանատվությունը ստանձնեցին Արմենուհի Սումբուլյանը և Հրաչյան:


Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» մասում նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան, Արմենուհի Սումբուլյանը, Գոռ Բակումյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Մադոննան, Ռեգինա Ճաղարյանը, Թագուհի Պետրոսյանը, Արև Ամիրշադյանը, Լիանան, Տիգրանուհի Արշակյանը, Տիգրան ՊետրոսՅանցը /բոլորն էլ Մանկավարժական համալսարան/, Հրաչյան, Սերինե Հովհաննիսյանը /երկուսն էլ «Չորեքշաբթի» ակումբ/, Վարսինե Հայրապետյանը, Արմանուշ Գրիգորյանը /երկուսն էլ Երևանի պետական համալսարան/, Իշխան Բադալյանը /Հայաստանի ճարտարագիտական համալսարան/:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինը ևս հագեցած էր: Միշա Թադևոսյանը տեղեկատվություն ներկայացրեց անցած դարասկզբին հոգեբան Ֆրոյդի կողմից մի մասնագիտական ակումբի ստեղծման մասին, որ շաբաթվա չորեքշաբթի օրը ստեղծված լինելու պատճառով ստացել էր «Չորեքշաբթի» անուն, գործել է երկու տարի և նրա անդամները հետագայում դարձել են անվանի գիտնականներ: Ռուբեն Հախվերդյանի, Արմենուհի Հայրապետյանի հեղինակային երգերը կատարեցին Արմենուհի Սումբուլյանը, Նվարդ Մելիքյանը, Հրաչյան: Գայանե Գենջոյանը կարդաց Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի մի քանի բանաստեղծություն /ապրիլի 30-ին, չորեքշաբթի օրը, նախատեսվում է նրա և «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների հանդիպումը/: Նվարդ Մելիքյանը, Արև Ամիրշադյանը, Նաիրա Շահինյանը, Տաթևը կարդացին տարբեր հեղինակների բանաստեղծություններ: Գոռ Բակումյանը ներկայացրեց Տաթևի, Արմենուհու, Հրանուշի, Հրաչյայի, Տիգրանուհու, Ռեգինայի, Տիգրան ՊետրոսՅանցի ճեպանկար-դիմանկարները:

ՀՀ ոստիկանության ակադեմիայի կուրսանտներ Տաթևիկը և Նաիրան:


Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 933 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/29
Всего комментариев: 1
1 Lhmqru  
0
atorvastatin 80mg pill <a href="https://lipiws.top/">buy lipitor online cheap</a> atorvastatin pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz