Հինգշաբթի, 25.04.2024, 07:52
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հունվար » 26 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:13
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ



Հունվարի 25-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:

Մուտքի մոտ ակումբի անդամ Լիանա Մանուկյանը բոլոր աղջիկներին նվիրեց այս տարվա առաջին ձնծաղիկների փոքրիկ փնջեր:




Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ, ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության խմբագիր Հովհաննես Շանթը: Նա պատմեց ստեղծագործական իր առաջին քայլերի մասին, խորհուրդներ տվեց ակումբի անդամներին և բոլոր ներկաներին նվիրեց վերջերս հրատարակած իր բանաստեղծական գիրքը: Այդ ընթացքում էկրանին ցուցադրվում էր Հովհաննես Շանթի, Աշոտ Միրզոյանի, Արմանուշ Նիազյանի կողմից նկարահանված հաղորդումը ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի մասին:


Հանդիպման երկրորդ հյուրը բանաստեղծ, մշակութաբան, Սերբական գրական մրցանակի ասպետ, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանն էր: Նա ուսանողներին պատմեց 1980-ական թվականների կեսից իր առաջին այցելությունների մասին Սերբիա, այնտեղ ստացած ուսումնառության և սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն կատարած թարգմանությունների մասին: Նա երիտասարդներին ստեղծագործելու որոշակի գաղտնիքներ բացահայտեց և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:



Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման բոլոր մասնակիցներին նվիրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՛՛2014 թվականի տարեմուտի ուղերձը,, գրքույկը: Նա ակումբի անդամ, ՛՛Եվրասյա՛՛ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Նանա Մկրտչյանին և Մարիամ Գևորգյանին նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված շքեղ ալբոմներ և առաջարկեց դպրոցն ավարտելուց հետո սովորել մանկավարժական համալսարանում: Նա դիմանկարների ամերիկյան մի ալբոմ նվիրեց Գոռ Բակումյանին:




՛՛Ակումբի անդամների ստեղծագործությունները՛՛ բաժնում նոր գործեր ներկայացրեցին Նանա Մկրտչյանը, Լիանա Մանուկյանը, Վիկտորիա Պետրոսյանը /Վիկա Վոկ/, Գայանե Գենջոյանը /Դայանա Բելլ/, Արմենուհի Սումբուլյանը, Գոռ Բակումյանը, Գոհար Մարտիրոսյանը, Նաիրա Հարությունյանը, Իշխան Բադալյանը:




՛՛Մշակութային լուսանցք՛՛ բաժնում Վահե Խալաֆյանը կարդաց բանաստեղծ Գևորգ Էմինի ՛՛Սասունցիների պարը՛՛ ստեղծագործությունը: Անի Մարգարյանը երգեց իր տեքստի հիման վրա ստեղծված ՛՛Զեյթունցիներ՛՛ երգը /ակումբի անդամները հայրենասիրական լիցք կրող երգի տակ սրահում շուրջպար պարեցին/: Գոռ Բակումյանը ցուցադրեց հանդիպման ընթացքում կատարած ճեպանկար-դիմանկարները:




Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց պատկերաշար հայոց թագավորների մասին: Որոշվեց, որ առաջիկա հանդիպումներից մեկում նա դասախոսություն ներկայացնի ՛՛Հայոց արքաները՛՛ թեմայով:




Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 927 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/27
Всего комментариев: 2
2 Qzqqnr  
0
order lipitor 20mg online cheap <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg online cheap</a> lipitor 10mg pill

1 Uwswbj  
0
buy lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg generic</a> order lipitor 10mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz