Շաբաթ, 20.04.2024, 07:37
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունիս » 6 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
12:42
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ



Ռեգինա ՃԱՂԱՐՅԱՆ
/Հայոց լեռների իշխանուհի/


Ճանապարհ դեպի անմահություն

1992-ի ամառն էր: Անլույս, անհույս ու սոված ամառ էր:
Լույսերը տվեցին: Ինչ երջանկություն: Միանգանից միացրեց հեռուստացույցը: Մի բան էր հետաքրքրում նրան: Ի՞նչ է կատարվում այնտեղ... վերջերս վատ լուրերը շատ էին գալիս: Գուցե՞ ինչ որ լավ նորություն լսի: Էկրանին հայտնվեց Վազգենի պատկերը: Նա խոսում էր կարծես հանգիստ, սակայն ամեն մի խոսքը այրում, ծակում էր հոգին:
"...Ան
կախ ամեն տեսակ քաղաքական խաղերից դուք հայոց բանակի զինվորներ եք: Դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդի սահմանները… քաղաքական հոսանքները կգան և կգնան… Իրական թշնամուն թողած Ձեր մեջ, Ձեր կողքի եղբայրների, ազգակիցների մեջ թշնամի մի փնտրեք… Յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից, եթե 10- 15 տղա գա՝ մենք կունենանք 500 հոգանոց զորագունդ, ես խնդրում եմ ճիշտ հասկացեք, կարելի է հավաքել հազարներով, բայց ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ: Էդ զորագունդը պետք է կռվի ամենավտանգավոր տեղերում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 % է: Վաղը չէ մյուս օրը…”
Այրվում էր ներսից: Վազգեն մարտակոչը ցնցեց նրան… Խոսքերը ներթափանցեցին հոգու մեջ… Մտահոգվեց… Չգիտեր ինչ աներ… Գնար… Չգնար… Եթե գնար միգուցե էլ չգար… Իսկ, եթե մնա՞ր, մնալը անկարելի է… Գնալը նույնպես… Ողջ գիշեր չքնեց: Անդադար քայլում էր տան մեջ, նայում իր արքայադստերը: Հասկանում էր պետք է գնա հանուն իր մանկան, բայց գիտակցում էր, որ նրան այլևս կարող է չտեսնել: Քայլում էր սենյակով… Գնում գալիս էր, նայում արքայադստերը… Չնկատեց ինչպես լույսը բացվեց: Արևի շողերը միանգամից պարզություն բերեցին.
– Գնում եմ: - Արթնացրեց կնոջը: - Վեր կաց սիրելիս, ես գնում եմ, - շոյելով ոսկեշող մազերը մեղմիկ ձայնով դիմեց կնոջը:
- Ո՞ւր, - վեր թռավ տեղից, կարծես սառը ջուր լցնեին գլխին:
- Պետք է: Դու հասկանում ես չէ՞, գնում եմ քո համար, մեր արքայադստեր ապագայի համար:
- Ես գիտեի, զգում էի, - ամուր գրկելով ամուսնուն, շարունակեց: - Ետ չեմ պահի, բայց խոստացիր, որ հետ ես գալու:
- Անպայման:
Մնաց կես օր… Կես օր և նա գուցե էլ երբեք չտեսներ աղջկան, կնոջը, իր հա­մար հարազատ և թանկ մարդկանց: Եկավ պահը: Ամուր գրկեց դստերը, որը փոքր էր և չէր հասկանում ոչինչ: Նա չգիտեր, որ հայրը կռվի դաշտ է գնում, նա չգիտեր, որ դա նրանց վերջին հանդիպումն էր: Իսկ կինը դա լավ գիտակցում էր, բայց երբեք չէր համարձակվի խոչնդոտել ամուսնուն կռվել հանուն իրենց: Փարվեց ամուսնուն, արցունքները ակամայից գլորվեցն աչքերից, բայց հպարտ էր:
- Վերջ, մի լա, իմ արև,- սրբելով կնոջ արցունքները համբուրեց:
- Խոստացի՛ր, լսում ես, խոստացի՛ր:
- Խոստանում եմ: Հավատա, գալու եմ: Մենք կրկին միասին ենք լինելու:
- Ուզում եմ իմանաս, - նայելով ամուսնու աչքեր մեջ, - ուզում եմ հիշես, հպարտ եմ քեզանով: Չնայած, որ սիրտս կտոր-կտոր է լինում, բայց միևնույն է հպարտ եմ:
- Սիրում եմ, - համբուրեց կնոջը կարծես էլ երբեք չի տեսնելու նրան: Գրկեց աղջկան, շշնջաց նրա ականջին,- դու մի օր կհասկանաս ինձ, իմ հրաշք:
Սա վերջին խոսակցությունն էր իր և կնոջ միջև:
...Վեց ամիս անցել էր: Երկար ու ձիգ վեց ամիսներ: Այս ամիսների ընթացքում չէր խոսել կնոջ հետ: Բայց ամեն շաբաթ նամակ էր գրում, երկու նամակ, մեկը` կնոջը, մյուսը` դստերը: Նա գիտեր, զգում էր, վստահ էր, մայր հողն իր արյունով է սնուցելու: Ուզում էր ողջ կյանքում դստեր կողքին լիներ: Այդ իսկ պատճառով նամակները չէր ուղարկում: Մտածում էր. ՛՛Երբ ես մեռնեմ, ընկերներս նամակները կփոխանցեն կնոջս, իսկ նա իր հերթին յուրաքանչյուր տարի մեկական նամակ կտա արքայադստերը: Այդ ամիսների ընթացքում մեկ վայրկյանով անգամ չի դադարել մտածել իր ընտանիքի մասին: Բայց չգիտես ինչու հենց այդ օրը ընտանիքի մասին մտքերն անհետացան: Ողջ օրը մտածում էր հայրենիքի մասին: Պետք է պայքարենք, պետք է պաշտպանենք, պետք է… պարտավոր ենք… կապ չունի հայը որտեղ է ապրում, բնավ կապ չունի ինչպես է ապրում, երբ վտանգի տակ է ժողովուրդը, երբ վտանգի տակ է հողը, պետք է պայքարենք միասնաբար, մեկ բռունցք դառնանք: Բռունցք, որը պետք է պաշտպանի Արցախը: Արցախը Հայաստանի մի մասնիկն է, կորցնելով այն կկորցնենք Հայաստանը: Հիշեց ընկերոջ դստեր բանաստեղծությունը.
Այսօր պիտի կռվենք,
Որ վաղը մեր տան մոտ
Խրամատ չփորենք
:
Այս խոսքերի դեմ հակափաստարկ չկա: Պիտի պայքարենք, պիտի պաշտպանենք... մենք մեր տունն ու ընտանիքն ենք պաշտպանում այստեղ:
Երկու օր էր հակառակորդն անընդհատ ռմբակոծում էր դիրքերը: Թեժ մարտեր էին ընթանում: Մեկ վայրկյանով անգամ չէին կարողանում հանգստանալ: Արյան գնով պահում էին դիրքը մինչև օգնությունը հասնի: Օգնության մասին խոսակցություններ գնում էին, բայց հոգու խորքում բոլորն էլ գիտակցում էին. օգնություն չի գա, ամբողջ ռազմաճակատում լարված մարտեր են, օգնություն բոլորին էլ պետք է:
Թշնամին ավելի ուժգնացրեց դիրքերի գնդակոծումը: Հետո մի պահ կարծես ամեն ինչ լռեց: Պարզ էր: Հարձակվում են: Հարձակումը բոլոր կողմերից էր:
Թշնամու թիվը մի քանի անգամ գերազանցում էր, զինամթերքն էլ վերջանալու վրա էր: Վերջ... Բայց ինչ վերջի մասին կարող է խոսք գնալ, երբ զինվորների արյունը եռում է: Երբ նրանք պատրաստ են մերկ ձեռքերով պայքարել, կտրել թշնամու կոկորդը, միայն ետ մղեն նրան: Արցախը մերն է: Սա կարգախոս էր զինվորների համար: Կարգախոս, որով կռվում էին.
- Տղերք, պետք է նահանջենք,- վաշտի հրամանատարը դիմեց իր զինվորներին:
- Նահանջել չկա հրամանատար: Նահանջը մեր համար չի:
- Տղերք զինամթերքը վերջանում է, թշնամու թիվն էլ գնալով ավելանում է: Այլ տարբերակ չկա,- պնդեց հրամանատարը:
Դուրս եկան դիրքերից և շարունակելով կրակել թշնամու վրա հետ քաշվեցին: Բավական հեռացել էին դիրքերից, երբ հրամանատարը նկատեց զինվորներից մեկի բացակայությունը...:
Այն զինվորի, որը գիտակից մահվան էր գնում գալով Արցախ: Տղերքը հեռու էին, իսկ թշնամին մոտենում էր: Ավտոմատի մեջ մի քանի փամփուշտ էր և երեք նռնակ պայուսակի մեջ: Նա արդեն գիտեր՝ իր ժամն էր եկել, պետք է մայր հողին սնուցեր սեփական արյամբ: Բայց ինչպես անել այդ: Ինչպես պահել ճակատը, ինչպես փրկել տղաներին, ինչպես ջարդել թշնամու ջոկատը: Ժամանակը անցնում էր, անցնում էին վայրկյանները: Երկար ու ձիգ վայրկյաններ, որոնք մի անվերջություն էին թվում: Բայց թշնամու ոտնաձայնները և լպիրշ ձայնը ընդհատեցին նրա միտքը: Վերջ, որոշված է: Նրանց պետք է գցել թակարդը: Պետք է տղերքին ժամանակ տալ հեռանալու համար: Ժամանակը գնում է, իսկ տականքն ավել է մոտենում, քայլում է հայոց հողի վրայով: Եվս մի քանի րոպե պետք է համբերել: Գերի ընկնել չի կարելի, պետք է զոհվել հանուն հողի և այն աշխարհ տանել ոսոխին, բայց զոհվել այնպես, որ մահդ էլ անգամ հայրենիքիդ ծառայի:
Սպասեց թշնամին մի փոքր էլ մոտենա, սկսեց կրակել դեպի թուրքը, վիրավորեց մի քանիսին, փամփուշտները վերջացան: Չկորցնելով իրեն՝ հանեց նռնակներից երկուսը, քաշեց օղակները ատամներով, երկու ձեռքերի մեջ ամուր բռնեց, սպասեց հարմար պահի և նետեց դեպի թշնամին: Նռնակների պայթյունից այրվող պայթուցիկ նյութից և ավազից առաջացած սպիտակ մշուշը պատեց շրջապատը… հողը դղրդաց, այն ամենը, ինչ կար հողի վրա, երկինք բարձրացավ, կարծես փոթորիկի ալիքից ոսոխի զինվորները օդ բարձրացան և նրանց դիակները մասնատված փռվեցին գետնին, ինքն էլ ընավ, բայց նրա առաքելությունը երկրի վրա դեռ ավարտված չէր…, վիրավոր էր, այրունը հոսում էր ճակատից, ողջ մարմինը ծակրտված էր, բայց ուժ հավաքեց իր մեջ, վերցրեց երրորդ նռնակը սկսեց աղոթել.
Հայր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Համբուրեց վզից կախված խաչը, ձեռքերը պարզեց երկինք, խաչակնքվեց, քաշեց օղակը, թշնամին շատ մոտ էր, նրանց մի քանի մետր էր բաժանում: Աջից և ձախից նրանց ոռնոցն էր լսվում, անհասկանալի հայհոյախառը խոսքեր էին արտաբերում, բայց նա ոչինչ չէր պատասխանում, նայում էր ատելությամբ լցված և բարձր ձայնով ծիծաղում: Իսկ շուն թուրքը շարունակում էր բարկացած հայհոյել և կրակ բաց թողնել նրա ոտքերի տակ: Փորձում էին վախեցնել հայ կորյունին, բայց չգիտեին իրենց գլխի գալիքը: Թողեց, մի քանի վայրկյան էլ ուրախանան, ձեռքից վայր գցեց նռնակը... կրկին սպիտակ մշուշ, մի քանի վայրկյան անց դղրդոց հողը հայոց, փոթորիկ… Այս պայթյունով նա գնաց միացավ իր եղբայրներին... ու իր հետ տարավ թշնամուն...:


9/05/2013


Просмотров: 1378 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/99
Всего комментариев: 3
3 Rkprrz  
0
buy atorvastatin 40mg pill <a href="https://lipiws.top/">purchase lipitor for sale</a> buy lipitor 80mg pills

2 Jugrki  
0
buy lipitor no prescription <a href="https://lipiws.top/">oral atorvastatin 10mg</a> cheap lipitor 10mg

1 Hasyanti  
0
Well done arltice that. I'll make sure to use it wisely.

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz