Հինգշաբթի, 25.04.2024, 01:31
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հունիս » 6 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
10:49
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ



Տաթև Ոսկանյան
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Ճաք

Թե սիրտս մի օր հուզմունքից ճաքի,
Թող պայթի ոչ թե ծերուկ մշակի
Ձեռքին դողացող բաժակի նման,
Այլ ինչպես կարմիր կեղևը նռան:

Թե մի օր հոգնեն ինձ բարև տալուց,
Թող հոգնեն նաև արև թաղելուց,
Թող հրաժարվեն դերեր խաղալուց`
Երկու պինդ ոտքով անվերջ կաղալուց:

Թե մի օր հույսիս պաշարը հատնի,
Թե կյանքն իմ ապրած օրերը վատնի,
Թող սպառվեմ ինչպես բոցը վառոդի,
Այլ ոչ թե մաղած ալյուրը հացի:

…Չէ, ես չեմ հոգնում բառեր մաղելուց,
Այլ բառերի մեջ զուտ մանրանալուց,
Ես վախենում եմ քացախ դառնալուց,
Եվ ոչ թե գինու պես դառնանալուց:


07.06.13
***

Տիեզերական լուսնոտ անձկություն`
Ինձ պատիժ դարձած պաշտոնս այսօր
Անվարձահատույց , թողնում եմ թափուր :
Այսօր իմ օրն է ազատագրման`
Ես գործազուրկ եմ բոլորիդ նման:


Կասկած

Կապտերակ լույսով օդն է թաթախվել,
Ծանոթ երկյուղ է ինձ պատել նորից`
Անտեսը իմ հին լապտերն է կախել
Մութ պատշգամբի դժգույն ճաղերից:

Հանգած լապտերիս պատրույգը վաղուց,
Հույսով ներծծված, մի կայծ է տենչում,
Կույր անցորդներն էլ` ներշնչված քամուց,
Հրդեհը թողած, իմ մոմն են փչում:

Աննյութ շարժումից` օդի մեջ տարտամ,
Լուրթ երազներիս պարսն է թանձրանում:
Ո՞վ կախեց լապտերն իմ կախարդական,
Կյանքից օտարված այս արվարձանում:



Просмотров: 887 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.9/29
Всего комментариев: 1
1 Amswpj  
0
lipitor drug <a href="https://lipiws.top/">brand atorvastatin 10mg</a> lipitor 40mg price

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz