Ուրբաթ, 19.04.2024, 04:41
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Սեպտեմբեր » 11 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
00:11
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

07. 09. 2013թ










Սեպտեմբերի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: 

Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Լիլիթ Մնացականյան Պետրոսը, Սերինե Հովհաննիսյանը, Արարատ Խաչատրյանը, Լիլիթ Ավագյանը, Գոհար Մարտիրոսյանը, Տիգրանուհի Արշակյանը, ստուդիայի նորեկ, ՛՛Եվրասյա՛՛ համալսարանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանա Մկրտչյանը:

՛՛Նուբար՛՛ ազգագրական խմբի անդամ Գոհար Մարտիրոսյանը կատարեց ՛՛Անի՛՛ երգը, քույրեր Նանա և Նենսի Մկտչյանները կատարեցին Սայաթ-Նովայի երգերից մեկը, Լիլիթ Մնացականյան Պետրոսը կարդաց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը:
Ստուդիայի անդամները որոշեցին հաջորդ շաբաթ քննարկել ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանի /Կարմրածաղիկ Մասրենի/ ստեղծագործությունները:


Լիլիթ Ավագյան և Գուրգեն Հարությունյան

ՔԵԶ

Ճախրելու համար ինձ թևեր պետք չեն
Բավական է քո խենթ մի հայացքը
ՈՒ ես սլանում, սլանում եմ վեր
Անէացած ամբողջ աշխարհից:
Այս աշխարհում ինձ ոչինչ էլ պետք չէ
Երբ դու ես կողքիս,
Երբ ժպտում ես քո անկեղծ ժպիտով
ՈՒ գրկում ես ինձ:  
Երբ ասում ես, որ սիրում ես, ու
Էլ ինչ ավել բան երազեմ հիմա,
Երբ սիրում ես ինձ, ու սիրում եմ քեզ
Երբ անգամ կողքիս  կարոտում եմ քեզ:


(Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան)

Գոհար Մարիտորսյան

Ես խավարումին ժպիտ եմ խառնում,
Որ մթությունից հոգիս պար չգա խելագարի պես,
Անցած ու եկող փոշոտ օրերիս
Սեր եմ նվիրում արևաշաղված...
Եվ կաթիլ-կաթիլ ըմպում եմ կյանքս,
Որն ապրվելով ինքն է սպառվում՝
Ինչպես ճրագը ճրագ չի լինի
Թե որ չսպառի կյանքը լույս տալով...
Ուրեմն՝ ոչինչ...
Ես ինձ հանդիպող իմ պես ճամփորդին
Անկշիռ, անչափ սեր եմ նվիրում
Եվ ապրում եմ իմ բաժինն այս կյանքում՝
Սիրտ բաժանելով...
Ուրեմն՝ լավ է...
Այս նթացքի մեջ թախիծ ու ժպիտ
Անընդմեջ գալիս փոխում են իրար
Ինչպես փոխում է առավոտը լույս
Գիշերվա մթին...
Իսկ ես խավարին
ժպիտ եմ խառնում,
Որ մթությունից հոգիս պարչգա խելագարի պես...

*       *
*
Լույսը ժպիտիս հետ խառնում
Սեր եմ խմորում հոգուս մեջ,
Աչքերս աշխարհի դեմ բացում
Ու դուրս եմ հորդում հրաբխելով:
Արևը թագի տեղ վերցրած
Լուսինն էլ լույս երազ դարձրած
Շրջում եմ, փնտրում ու ապրում,
Գտնում եմ ու կորցնում անընդհատ:
Թագս աշխարհինն է հավետ,
Երազս իմն է հավիտյան,
Լուսին է՝ մեկ կլոր, մեկ սուրսայր,
Մեկ ժպտուն, մեկ՝ ամպի մեջ թաղված...
Երազս լցնում եմ հույսերով
Ու գնում եմ կյանքին ընդառաջ՝
Անտեսած վտանգ և փորձություն:

(Կարմրածաղիկ Մասրենի - Գոհար Մարտիրոսյան)

Սերինե Հովհաննիսյան

Դեռ քանիսները կգան ու կանցնեն,
Ու քանիսների ցոլքից դու կայրվես,
Քանի դյուրաբաց սրտեր պիտ բանաս
Ու քանի, քանի երազով տարվես...

Քանի արևներ պիտի ջերմացնեն 
Ամեն նորաբաց գարունդ կանաչ,
Եվ գիշերներիդ անհուն եզերքում
Քանի բյուր աստղեր պիտի կրակվեն...

Որքան անգամներ պիտի տատանվես,
Փնտրես այն ՄԵԿԻՆ ամենքի հոգում,
Ամենքի ստվերում զովություն փնտրես,
Բայց երերալով՝ այրվես առավել...

Չէ, հարցերն այնքան-այնքան են սակավ,
Իսկ պատասխաններ հարկավոր չեն էլ,
Դու կճանաչես շատերին՝ հատ-հատ,
Այն ՄԵԿՆ անծանոթ կմնա միշտ քեզ...

(Հեղինակ՝ Սերինե Հովհաննիսյան)



Նանա Մկրտչյան

 Ես վերջակետ եմ դնում...
 Վերջակետ եմ դնում այն տողերի առջև, որոնց դիմաց դու, միգուցե, կցանկանայիր դնել ստորակետ, որովհետև այն, ինչ ես արդենհամարում եմ ավարտված, քեզ համար այն չէր էլ սկսվել:
 Ես վերջակետ եմ դնում այն սին երազանքների կողքին, որոնց հեղինակը ես էի, իսկ իմաստը՝ դու, որոնց կաղապարը ես էի, իսկ հոգին՝ նորից դու:
 Ամեն տարվա թափվող առաջին տերևը կհիշեցնի քեզ մեր առաջին անհեթեթ հանդիպումը, իսկ ինձ՝ միայն սպասված բաժանումը: 
 Ամեն անգամ ետ հայացք նետելուց թե՛ դու, թե՛ ես կարտասվենք. Դու կարտասվես սրտիդ ուժեղ բաբախյունից, իսկ ես՝ որովհետև այն այլև չի բաբախում սիրո ջերմ զգացմունքից:
 Այդ պատճառով այլ ելք չի մնում, քան վերջակետ դնել և փակել կյանքի մեր այս եջը: 

(Հեղինակ՝ Նանա Մկրտչյան)

Լիլիթ Պետրոս

Կարծես` հնչում է մի ձայն,
Որը սահում է լեռների վրայով,
Քամին խանգարում է տեղ չի հասնում,
Հեռվում ձգվում է կարոտը,
Ուր ես Հերոս, ուր ես Հայ,
Քո բռունցքն է պակասում,
Քո սերը կիսատ է հիմա,
Ամենքի սրտում մասնատվել,
Եվ երբեք չի ծերանա այն,
Միայն քո լույսն է պակասում,
Որ արևը առավել զորեղանա,
Կոտրի նորամուտ շունչը աշնան,
Ականջդ կանչի Դուշման....
Մենք քեզ հոգի ենք պարտք....


*      *

Կրկին ինչ-որ մի լույս,
ինչ-որ կարոտ մթանգնել է,
Ինչ-որ մի տեղ դատարկվել է
ինչ-որ մի նյութ,
Կրկին հառաչը կարկամել է
ու դարձել է առավոտ,
Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի օր,
ինչ-որ մեկը պակասել է...


*      *

Ինձ մի թարգմանիր իմ իսկ տողերը,
Երեսով մի տուր, որ քեզ են պատկերում,
Թող, որ հավատամ, որ չես հասկանում՝
Թե տողերս, և թե ինձ...
Եվ մի բացատրիր թե ինչ եմ գրել,
Կամ քեզ վերցրու, կամ դեն նետիր,
Ինձ մի նկատիր,բայց կողքիս մնա,
Ինձ ժպտա միայն, որ ուժեղանամ,
Ինձ մի վանկատիր զայրույթիդ մեջ,
Ուղղակի տար կամ ջնջիր հոգուցդ,
Եվ այնպես արա, որ ես չզգամ...
Ինձ ոչ մեկ երկար չտարավ,
Իսկ թե հասկանամ, որ դու էլ...
Ինձ մի հարցրու թե ինչ եմ գրել,
Ուղղակի միշտ կողքիս մնա...


(Հեղինակ՝ Լիլիթ Պետրոս)

http://hay-geni-haxtanak.blogspot.se/1970/09/07-09-2013.html?fb_action_ids=430621947046958&fb_action_types=og.likes&fb_source=other_multilin



ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
31.08.2013



Օգոստոսի 31-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Լիլիթ Ավագյանը, Ռեգինա Ճաղարյանը, Գուրգեն Հարությունյանը, Վահե Խալաֆյանը, Պայծառ Միքայելյանը, Տիգրան ՊետրոսՅանցը:



Լիլիթ Ավագյան

Շղթայված բառերս


Շղթայված բառերս այդպես էլ չլսեցիր ու չես էլ լսի

Արցունքիս միջից նրանք կհորդեն,
Թե հասկանում ես դու դրանց լեզուն՝
Կհասկանաս ինձ:
Կհասկանաս հոգուս ամեն թրթիռը
ՈՒ կապանքնրից այն կողմ կտեսնես
Սիրտն իմ շղթայված,
Որ քանի անգամ շանթահար է եղել
ՈՒղեղիս կողմից,
ՈՒ որն այդպես էլ  ազատ չարձակեց
Լեզուն հուր սրտիս:
Քեզ ասվող խոսքեր,
Որ պիտի լցներ լռությունն այս դատարկ,
Բայց ցավոք այդպես էլ լռությունը մնաց
Սին լռություն, իսկ խոսքերս՝ չասված:
Արցունքիս միջից նրանք կհորդեն,
Թե հասկանում ես դու նրանց լեզուն՝
Կհասկանաս ինձ:

(Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան)


Սերինե Հովհաննիսյան



"Սուտը" սուտ չէ, եթե հանդիսանում է այն հարցի պատասխանը, որը չպիտի տային...




Գուրգեն Հարությունյան


ՏԱՎՇՈ ԻՇԽԱՆՈՒՀԻ
Գուգարք աշխարհի փարթամ լեռներում,

Ամրոց կա փարված ժայռի պռնկին:
Իր հին աշխարհի դարպասն է հսկում,
Տավշո հպարտ իշխանուհին:
Ամրոցն է ողջ իր շուրջն առել,
Վարդ ծաղկունքի բույրն արբեցնող:
Բյուր ասպետաց հոգի է գերել,
Տավշո դուցուհու սրտին տենչացող:
Քաջ բազեները լուր են բերել,
Հայոց հզոր տներից:
Ազնվազարմ իշխաններն են եկել,
Լինեն դիցուհու հավանին:
Ոսկի, արծաթ ու ադամանդ,
Ընծա տվին լուռ օրիորդին:
Հազար գլուխ հորթ ու գառնուկ,.
Կրկին լուռ էր շուրթ-վարդեղեն:
Հով սարերից Արարատյան,
Իջավ որսորդ մի լեռնական:
Հմայված էր Նա Տավշո տան,
Չքնաղ դստրով իշխանական:
Չուներ նա զարդ ու պերճանք,
Ոչ էլ դաշտ ու անասուն:
Սակայն  նվեր տվեց միայն,
Իր հուր սիրտն արփիական:
(Հեղինակ՝ Գուրգեն Հարությունյան)

Պայծառ Միքայելյան


Թեև բաժանվել ենք
Բայց սրտերով մեկ ենք
Խորանի առաջ երկու կես ենք 
Առաստված աղոթոխ երկու խենթ ենք
Աղոթքն անգամ մեկ է
Նույն տողերով լցված սերե
Որպես օրհնանք սիրտս զոհե 
Քո երջանկության համար հալվող մոմ է
Ժպիտտ շոյող խնկաբույր է
Մեկ տեղ է մեկ ծես է
Այս աշխարհում մենք մեկ ենք
Թեև երկու օտար տեղ ենք
Ասծո առաջ մեկ տեղում ենք
Տեր իմ որ տեսնում ես երկուսիս լսում բոլորին
Ներիր մեղավորին հենց այն երրորդին 
Ես հեռանում եմ իմ ավառտված երջանկությամբ
Երջանիկ եղիր գտնելով մեկի չքնաղ սերը
Սա էր քո ուզած ճշմարիտ ձևը


Հեղինակ՝ Պայծառ Միքայելյան
Վահե Խալաֆյան


Էլ չունեմ ոչինչ ես ստանալիք.
Իմը` այս կյանքում Քեզ ճանաչելն էր,
Իմը` հայելուց սրտիդ ընկալման
Կյանքի իմաստը վերագտնելն էր:

Սրտիդ չափումից
Թեկուզ մեն մի ակնթարթ
Հենց մեր նոր բացվող երկնակամարում
Հավերժության հետ նորից շփվելն էր:

Իմը աչքերիդ փայլից 
Հոգուս մեջ անուշ քնած Էակի`
Անհագ բերկրանքից
Բեկվել-զարթնելն էր:

Որ թեթև հուշումով հրեց
Ու գլխի գցեց,
Որ Կյանք կոչվածը 
Հենց զգալ-բռնելն է
ԱԿՆԹԱՐԹԸ Կյանքի` 
Թրթիռով հույզի...


*     *
*


Ձոն Հավաքական Հոգուն Հայոց Աշխարհի

Գրված կսկիծով սրտի
Եվ Լույսով ողողված մեր ապրող Հույսի
Քեզ եմ դիմում,
Ով Հայոց երկնակամարում սավառնող Հոգի,
ՈՒժ տուր մեզ
Փորձառությունները ճիշտ վերլուծելու
Եվ չարիքն այս հողից իսպառ վանելու:

* * *
Մենք տասը եղբայր Ապրող
Լինելու էինք կոչված,
Կոչումով Ապրեցնող ու Բարիք պարգևող…
Տասը եղբայր սիրով ու միաբան
Մենք պետք է լինեինք:
Մի ծառն իր պայմանական ինը ճյուղերով
ու արմատներով մնաց Հայրենիքիս
Արևմտյան կորցրած հողերում,
Մնաց գերված, բայց շնչող,
Որ քողարկված էլ անգամ
Արմատներ ունի
ՈՒ շյուղեր է տալիս…

Մյուսն անցավ կյանքի փոթորիկների միջով
թրքա-կարմիրյան նենգ դաշինքի խարդավանքների,
Բայց մնաց կանգուն`
ՈՒ էլի շնորհիվ իր զավակների անմահ սրտերի`
Հավերժին մասնիկ դարձած գործերի:
Անցավ միջով 70-ամյա աստվածուրաց խառնակ օրերի,
Բայց մնաց կանգուն:
Ճաշակեց Ազգային զարթոնքի
Եվ համախմբման բոցերում կոփում
ՈՒ Հայու համար Հայոց Աշխարհին
Դարավերջյան Հզոր Հաղթանակի բերկրանք պարգևեց
Իր Լավագույն զավակների Նվիրումով անձնուրաց
ՈՒ Անդարձ կորսված Կյանքերի գնով անմոռաց:

Եվ այդ միջոցին սկսվել էր
մարդկային մտքում չտեղավորվող իրականություն`
մի պատկեր տխուր.
Հայու միջի տականքի`
Ազգային Ոգին կոտրելուն միտված թալանն անաստված
ՈՒ անարդար սեփականացնումը
Ազգային հողի ու գույքի`
Մինչև անգամ հողի վրա ապրող
Ստեղծարար հայ մարդն էլ դարձավ
«առարկաե վաճառքի:
Իսկ դա անհետևանք չէր կարող մնալ.
Ձևավորվեց խիղճը չարին վաճառած
Մի հոծ զանգված` անհոգի,
Որ պատրաստ է նաև ծախել թթվածինն ու ջուրը իր`
Դեռ ապագայում ծնվող զավակի…
Իսկ այնուհետև ընչաքաղց ստորությունը մարդկային
Որոշեց լափել և ընդերքը հողի…

Ի՟նչ ունենք այսօր`
Լոկ այն, ինչին արժանի էինք մենք,
Քանի որ կույր էինք ու խաբված,
Քանի որ թույլ էինք հոգով կուրացած,
Ազգային արմատներից ու Ոգուց կտրված…
Չէ՟ որ Լավագույն մտավորական հատվածն էր կռվում
ՈՒ ԶՈՀՎՈՒՄ սահմանում ամեն Աստծո օր,
Իսկ մենք` այստեղ գոյատևողներս բոլոր,
Խաբվում էինք ամեն տեսակի գունագեղ ճառերին…
Եվ այսօր մեր փոքրիկ Հայրենիքում
Եղբայրներից մնացել է մեկը միայն,
Այն Սասունցու ծուռ` «Կռոե զավակը մեր,
Որ պայքարում է դեռ` Հայու Հույսն ապրեցնելով,
Պայքարում հանուն իմ, քո և անգամ նրա զավակի,
Որ կանգնած է դեռ հենց այն մյուս կողմի
Բարիկադներում:

Հենց մեր մասին է ասես ինչ-որ տեղ
Տարագիր մի պոետ այս տողերն ասել.
«Մենք կարծես չենք էլ եղել, այդ Նա է մեզ
Կյանքի և մահվան մասին հեքիաթներ պատմել…ե:
Եվ այսօր բռնատիրական
Մոնոպոլիզմի ու անաստվածության
Մեր այս նոր դարում
Տեսնում ու զգում ենք հույսով,
Որ ամեն ինչ դեռ կորած չէ բնավ,
Քանի դեռ ողջ է գոնե մեկ Հայ էակ,
Բայց ճշմարիտ` իսկական Հայ Մարդ,
Որ իր Սրտի Նվիրմամբ
ՈՒնակ է Բոցավառ խարույկներ վառելու
Հայու նիրհ մտած, բայց զարկող սրտերում,
Քանի դեռ կարելի է բնարար զարգացնել
Եվ վերականգնել էկո համակարգը մեր,
Բայց դրա համար անհրաժեշտ է նախ
Մարդկային ընչաքաղցության ակունքները
Հայի հոգում այրման մեթոդով նուրբ քողազերծել
Եվ արմատից պոկել…

Բանաձևը պարզ է ու իրագործելի.
Մարդկային ուղեղի քաղցկեղ հիշեցնող հիվանդությունը
Բուժելու համար նախ հարկ է լծվել բուժելու
Հայկական Հոգին:
Եվ այստեղ է մեզ ուղղորդող Աստղ լինելու
Մշակույթը մեր` Հայու փրկության հույսը
Հենց Մշակույթն է գուրգուրելով սնելու,
Եվ այստեղ է, որ մենք հիշելու ենք
Հայու անմահ Մեծերին,
Արժանի տուրք ենք տալու
Հայկ Նահապետին,
Մեսրոպ Մաշտոցին,
Մեծ Կոմիտասին…
Եվ առաջին հերթին մեր Սրտերում պիտի
Նաև տեղավորենք Բեկորները
Բոլոր ժամանակների
Մեր Լեգենդ դարձած Հերոս Նահատակ
Հայ զավակների Արի Սրտերի,
Եվ նրանց գործերը Սուրբ`
Պատգամելով մեր զավակներին
Հենց իրական կյանքի մեր նոր օրերում`
Սրտի ջերմությամբ նորոգ պատմություններում:

(Հեղինակ՝ Վահե Խալաֆյան)

Տիգրան ՊետրոսՅանց

ԷՐԱՏՈ 

Դու գահ բարձրացար հայրական կտակով
Քո եղբայր Տիգրանի հետ,
Եվ եղար արքա գահակից,
Գահազուրկ եղար նրա հետ,
Հեռացար հեռու Պարսկաստան,
Բայց նրա հետ դու կրկին
Հետ դարձար արքունի քո գահին…

Եղբայրդ զոհվեց կռվում,
Քո սուգն անձնական էր ու խոր
Եվ դու խռովյալ ու տխուր
Հեռացար հայրական քո գահից…

Եկան-գնացին ինքնակոչ արքաներ,
Գողացան երկրիդ արծաթն ու ոսկին,
Բայց ժողովուրդը հայոց
Մերժեց, սատակեց ինքնակոչ գողերին…

Դու երրորդ անգամ օծվեցիր արքա,
Հայոց թագն առար քո գլխին
Եվ խառնակ ու ծանր մի շրջան
Առաջնորդ եղար քո ազգին…

Չապրեցիր անձնական կանացի մի կյանք,
Ուսերիդ տարար հոգսը պետական
Եվ օրերիդ ծանր հոլովույթում
Պահեցիր գահը հայկական…

Դու ապրել ես, գործել
Հին ու նոր ժամանակների
Ծանոթ-անծանոթ սահմանին՝
Քսան դար առաջ,
Քսան դար անունդ
Ապրում, հնչում է մեր հոգում՝
Անվանդ չի լինի մոռացում…


(Հեղինակ՝ Տիգրան ՊետրոսՅանց)

աղբյուր՝  http://hay-geni-haxtanak.blogspot.se/2013/08/31082013.html?fb_action_ids=428080467301106&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map={%22428080467301106%22%3A383569215103773}&action_type_map={%22428080467301106%22%3A%22og.likes%22}&action_ref_map=[]
Просмотров: 1770 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/45
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz