Շաբաթ, 20.04.2024, 10:23
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Փետրվար » 12 » ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ
13:47
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ

mankavarzh.do.am 
ԵՐԵՔ ՏԱՐԻ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

     Այսօրը հոբելյանական է ՀՊՄՀ գիտական գրադարանի mankavarzh.do.am կայքի համար: Երեք տարի առաջ այս օրը՝ փետրվարի 12-ին, այն մուտք գործեց համացանց:
     Անցած 1095 օրերին կայքը օր-օրի ներկայացրել է թե գրադարանի, թե համալսարանի առօրյան: Կայքի բոլոր բաժինները /՛՛Մեր մասին՛՛, ՛՛Գրապահոց՛՛, ՛՛Միջոցառումներ՛՛, ՛՛Հաշվետվություն՛՛, ՛՛Պատկերասրահ՛՛, ՛՛Շտեմարան՛՛, ՛՛Ողջույն՛՛/ հագեցած են բազմաթիվ նյութերով ու լուսանկարներով: ՛՛Գրապահոց՛՛ բաժնում ներկայացվել ու ներկայացվում են գրադարան մտած նոր գրքերը: ՛՛Հաշվետվություն՛՛ բաժնում տեղադրված են գրադարանի 2009-2012 թվականների տեքստային և թվային հաշվետվությունները, գրադարանի հրատարակած ՛՛Հիշարժան տարեթվեր. 2010՛՛, ՛՛Հիշարժան տարեթվեր. 2011՛՛ գրքույկների էլեկտրոնային տարբերակները: ՛՛Պատկերասրահ՛՛ բաժինը ներկայացնում է այլևայլ նյութեր: Այստեղ առաջին անգամ ներկայացվել են գրադարանում գտնվող 24 հնատիպ գրքերի տիտղոսաթերթերը, ներկայացվել են ՀՊՄՀ ռեկտորների լուսանկարները՝ կենսագրություններով, գրադարանի աշխատակիցների լուսանկարները, գրադարանի տնօրենների լուսանկարները՝ կենսագրականներով, գրադարանի հին և ներկա օրերին վերաբերող լուսանկարներ, ՀՊՄՀ ՛՛Խաչատուր Աբովյան՛՛, ՛՛Խաչատուր Աբովյանի անվան համալսարան՛՛ մեդալով պարգևատրվածների ցուցակները: ՛՛Շտեմարան՛՛ բաժնում ներկայացված են Մեսրոպ Մաշտոցից մինչև Վահան Տերյան հայ բանաստեղծների ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները:
     Հարուստ է կայքի ՛՛Գլխավոր էջ՛՛ բաժինը, որը հրատարակել է Մանկավարժական համալսարանին և գրադարանին վերաբերող ավելի քան 280 նյութ: Փաստորեն այս բաժինը նաև լրատվական էջի է վերածվել և արձագանքել է բոլոր համալսարանական նորություններին:
     2011 թ-ին, երբ դեռ չէր գործարկվել ՀՊՄՀ armspu.am կայքը, այստեղ են տեղադրվել ՀՊՄՀ-ում գործող ԲՈՀ-ի 020 խորհրդին ներկայացվող թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հայտարարությունները, ինչպես նաև դոկտորական ատենախոսությունների սեղմագրերը:
     Կատարված աշխատանքների արդյունքում կայքը ճանաչում է ձեռք բերել: Երեք տարվա ընթացքում 83 երկրից և 4 միջազգային կազմակերպություններից կայքն ունեցել է 89.383 մուտք կամ օրական միջինը 75 մուտք, նայվել է 347.573 էջ կամ օրական միջինը 317 էջ: Ռեկորդային է եղել 2012 թվականի փետրվարի 16-ը, այդ օրը եղել է 314 մուտք: Մուտքերի թվով առաջին տեղում է Հայաստանը՝ 82.395 մուտք կամ ամբողջի 92.2 տոկոսը: Ըստ քանակի հաջորդ ինը տեղերում են Ռուսաստանը /2,7 տոկոս/, ԱՄՆ-ը /2,2 տոկոս/, Ֆրանսիան, Նիդերլանդիան, Գերմանիան, Վրաստանը, Բելգիան, Լիբանանը, Կանադան /բոլորն էլ 0.2 տոկոս/: Կայք մուտք են գործել նաև Թուրքիայի ներկայացուցիչները /79 անգամ, վերջին անգամ 2013 թ-ի փետրվարի 4-ին/, Ադրբեջանի ներկայացուցիչները /27 անգամ, վերջինը 2013 թ-ի փետրվարի 4-ին/: Միջազգային կազմակերպություններից ամենամեծ մուտք եղել է Եվրոմիությունից /27 անգամ/:
     Կայքն ունի նաև ՛՛Հարցումներ՛՛ բաժին: Այստեղ երեք տարվա ընթացքում տրված հարցերին եղել են տարբեր պատասխաններ: Հարցերից առաջինին՝ ՛՛Որտեղ եք սովորում՛՛ պատասխանել է 10.242 մարդ, որից 7917-ը ՀՊՄՀ-ից /77 տոկոս/, Հայաստանի ճարտարագիտական համալսարանից պատասխանել են 3 տոկոս հարցվողներ, այդքան դպրոցականներ են պատասխանել հարցին, երկուական տոկոս են կազմում Երևանի պետական համալսարանի և ագրարային համալսարանի հարցվողները: ՛՛Ինչ գրականությունից եք օգտվում՛՛ հարցին պատասխանել է 6985 մարդ, որոնցից 4585-ը պատասխանել է, որ օգտվում է մասնագիտական գրականությունից, 1572-ը՝ պատմական գրականությունից, 698-ը՝ հայ և համաշխարհային գրականությունից: ՛՛Օգտվում եք մեր գրադարանից՛՛ հարցին պատասխանել է 7432 մարդ, որից ՛՛այո՛՛ պատասխան է տվել 6665 մարդ: ՛՛Կայքին ինչ գնահատական կտաք՛՛ հարցին տրվել է 8365 պատասխան, որից 7967-ը կամ 95 տոկոսը գերազանց և լավ:
     2013 թվականի սկզբին գրադարանը ստեղծել է Գրական ստուդիա: Արդեն կայքում հրատարակվել են ՀՊՄՀ ուսանողներ Հասմիկ Չախալյանի, Սերվեն Խաչատրյանի, Անուշ Միքայելյանի, Հրաչյա-Ժորա Հակոբյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի բանաստեղծական շարքերը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
     2010, 2011, 2012 թվականներին գրադարանն անցկացրել է լավագույն ընթերցող մրցույթ: Այդ մրցույթների բոլոր նյութերը հրատարակվել են կայքում:
     Անցած երեք տարիներին կայքն իր սահմաններում նպաստել է թե գրադարանային աշխատանքի, թե համալսարանական կյանքի միջազգայնացմանը:


          


Просмотров: 1381 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/92
Всего комментариев: 2
2 Nbsdtj  
0
order lipitor 40mg online cheap <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg pill</a> atorvastatin 40mg cost

1 Xmxdzk  
0
how to get atorvastatin without a prescription <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg pills</a> cheap lipitor 80mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz