Շաբաթ, 20.04.2024, 17:02
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Նոյեմբեր » 20 » ՀԱՅՏՆԻ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
18:32
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

ՀՊՄՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ԿՄԵԿՆԵՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ԵՎ ԵԳԻՊՏՈՍ

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպել էին տոնական համերգ, որին մասնակցեց նաեւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկա էին համալսարանի կառավարման խորհրդի անդամները, ԱԺ պատգամավորներ:

Միջոցառման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձն ու օրհնանքի խոսք ասաց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Ապա հայտարարվեց Մանկավարժական համալսարանի 2011 թվականի լավագույն ուսանողի անունը` Հոգեբանության եւ սոցիալական մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Սառա Վանյան: Նրան համալսարանն ընձեռել է Լոնդոն մեկնելու եւ երկշաբաթյա ուսումնական ծրագրի մասնակցելու հնարավորություն:

Իսկ ֆակուլտետների լավագույն ուսանողները, 9 հոգի, կմեկնեն հանգստի` Կարմիր ծովի ափ, նշանավոր հանգստավայր Շարմ Ալ Շեյխ:

2010 թվականի լավագույն ուսանողը ճանաչված Տաթեւ Ենոքյանը Սառա Վանյանին հանձնեց համալսարանի լավագույն ուսանողի փոխանցիկ մեդալը:

Ապա միջոցառումը շարունակվեց տոնական համերգով, որի ընթացքում առաջին անգամ հնչեցին սիրված երգեր բոլորովին նոր ձեւի եւ ոճի մեջ` սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հանդես եկան Լեյլա Սարիբեկյանը, Արամոն, Անդրեն, Միստր Իքսը, Էրիկը եւ Մհերը:

Միջոցառման ավարտին «Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակը» կատարեց սիրված ջազային ստեղծագործություններ:

Просмотров: 1220 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/172
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz