Ուրբաթ, 29.03.2024, 03:31
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունվար » 29 » ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
10:56
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»

Հայոց բանակի 24-ամյակի նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է Հայոց բանակին նվիրված գրքերի ցուցադրություն՝ «Հայոց բանակ» խորագրով: Ցուցադարակներին ներկայացված են վերջին երկուսուկես տասնամյակում տպագրված ավեի քան 180 գիրք ու ամսագիր:
Կենտրոնական ցուցադարակում ներկայացված են Արցախյան շարժման առաջամարտիկներ, Անկախ Հայաստանի պետական-քաղաքական գործիչներ, Հայոց բանակի կազմակերպիչներ, ՀՀ պաշտպանության նախարար, ապա վարչապետ, Հայաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, վարչապետ, ապա ՀՀ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հեղինակած կամ նրանց մասին պատմող գրքերը:
Առանձին ցուցադարակով ներկայացված են Արցախի պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի «Ազդականչ 44» /հայերեն, ռուսերեն/, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «XXI դարի բանակը», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքերը:
Մեկ դարակով ներկայացված են «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994» հանրագիտարանը և հանրագիտարանային արժեք ունեցող Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան», Գալյա Առստամյանի «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար, 1988-2000», Բակուրի «Արցախյան գոյամարտի համահավաք», Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի» գրքերը:
Տարբեր տարիների հրատարակությունների շարքը լրացնում են 2015 թ-ին տպագրված գրքերը: Դրանց թվում են Տիգրան Պետրոսյանցի և Գարեգին Ղազարյանի «1100 հայազգի գեներալներ, ծովակալներ» /անգլերեն/, Վոլոդյա Հովհաննիսյանի «Սիսական ջոկատ», Երևանի պետական համալսարանի հրատարակած «Թաթուլը» գրքերը:
Առաջին անգամ ներկայացվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երաշխավորությամբ հրատարակված պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գիրքը, որ ներկայացնում է Արցախյան պատերազմի մասնակից 50 մանկավարժականցիների կենսագրություն, որոնցից 15-ը հերոսաբար նահատակվել են, այդ թվում Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, ՀՀ և Արցախի Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանը, ՀՀ և Արցախի Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Գևորգ Համբարձումյանը:
Ներկայացված են Ստեփանակերտում տպագրված Սենոր Հասրաթյանի, Մհեր Հարությունյանի, Տարոն Հակոբյանի, Սիրվարդ Մարգարյանի, Վահրամ Աթաջանյանի, Գալյա Առստամյանի մեկ տասնյակից ավելի գրքեր:
Մեծ թիվ են կազմում Արցախյան հերոսամարտին մասնակցած և անմահացած հայորդիներին նվիրված գրքերը: Դրանց թիվն անցնում է հիսունից: Ներկայացված են «Մահապարտներ», Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև», Ասպրամ Ծառուկյանի Մոնթե Մելքոնյանին նվիրված և այլ գրքեր:
Ցուցադրությունում տեղ է տրվել «Հայոց բանակ» և ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Կուրսանտ» հանդեսներին, որոնցում հրապարակված նյութերը պատմում են բանակի անցած ուղու, ներկա խնդիրների մասին:
Ցուցադրությունը խիստ ուսուցողական է և ունի ռազմահայրենասիրական դաստիարակության մեծ ներուժ:

 

Просмотров: 837 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Jnesfp  
0
purchase lipitor without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 10mg tablet</a> where to buy lipitor without a prescription

1 Dzuggg  
0
brand lipitor 40mg <a href="https://lipiws.top/">atorvastatin order</a> atorvastatin medication

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz