Կիրակի, 19.11.2017, 18:49
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 11978
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Հունվար » 29 » Հայրենասիրական
13:18
Հայրենասիրական

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 25»

Հայոց բանակի 25-ամյակի նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է Հայոց բանակին նվիրված գրքերի ցուցադրություն՝ «Հայոց բանակ 25» խորագրով: 
Ցուցադարակներին ներկայացված են վերջին երկուսուկես տասնամյակում տպագրված ավեի քան 151 գիրք ու հանդես:
Կենտրոնական ցուցադարակում ներկայացված են Հայոց բանակի կազմակերպիչներ, ՀՀ պաշտպանության նախարար, ապա վարչապետ, Հայաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, վարչապետ, ապա ՀՀ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հեղինակած գրքերը կամ նրանց մասին պատմող:
Առանձին ցուցադարակով ներկայացված են Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի «Ազդականչ 44» /հայերեն, ռուսերեն/, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «XXI դարի բանակը», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքերը:
Ներկայացված են «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994», Տիգրան ՊետրոսՅանցի և Գարեգին Ղազարյանի «1100 հայազգի գեներալներ, ծովակալներ» /հայերեն, անգլերեն/, ՏիգրանՊետրոսՅանցի և Հրաչյա Պետրոսյանցի «200 հայ զորավարներ», Հայկ Խաչատրյանի և Տիգրան ՊետրոսՅանցի «Հայկազունք» հանրագիտարանները և հանրագիտարանային արժեք ունեցող Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան», Գալյա Առստամյանի «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար, 1988-2000», Բակուրի «Արցախյան գոյամարտի համահավաք», Հովհաննես Արմենակյանի «Ես մի զարկն եմ քո բազկի» գրքերը:
Տարբեր տարիների հրատարակությունների շարքը լրացնում են 2015 թ-ին տպագրված գրքերը: 
 Ներկայացված են Ստեփանակերտում տպագրված Սենոր Հասրաթյանի, Մհեր Հարությունյանի, Տարոն Հակոբյանի, Սիրվարդ Մարգարյանի, Վահրամ Աթաջանյանի, Գալյա Առստամյանի մեկ տասնյակից ավելի գրքեր:
Մեծ թիվ են կազմում Արցախյան հերոսամարտին մասնակցած և անմահացած հայորդիներին նվիրված գրքերը: Դրանց թիվն անցնում է հիսունից: Ներկայացված են «Մահապարտներ», Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև», Ասպրամ Ծառուկյանի Մոնթե Մելքոնյանին նվիրված և այլ գրքեր:
Ցուցադրությունում տեղ է տրվել «Հայոց բանակ» և ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Կուրսանտ» հանդեսներին, որոնցում հրապարակված նյութերը պատմում են բանակի անցած ուղու, ներկա խնդիրների մասին:
Ցուցադրությունը խիստ ուսուցողական է և ունի ռազմահայրենասիրական դաստիարակության մեծ ներուժ:

Աննա Մարտիրոսյան

Просмотров: 199 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz