Ուրբաթ, 19.04.2024, 02:58
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Մայիս » 14 » ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ
14:59
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻՑ

Մայիսի 13-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ բաժնի 1-ին կուրսեցիների համար առաջիկա տարիներին կմնա անմոռանալի: Այդ օրը հայ ժողովրդի պատմության դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Եփրիկյանի խմբի ուսանողները Լալա Սահակյանի գլխավորությամբ ներկայացրեցին իրենց գիտելիքները Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ մասին:  
Երկու Տիգրանուհիները /Առաքելյան, Փայտյան/, երկու Նելլիները /Թումանյան, Պողոսյան/, երկու  Նարինեները  /Այվազյան,  Խաչատրյան/,  երկու  Տաթևները    /Հակոբյան, Խաչատրյան/, երկու Հասմիկները /Սարգսյան, Ստեփանյան/, երկու Մարիամները /Հախվերդյան, Սայադյան/, Շուշանիկ Մարտիրոսյանը, Անուշ Գևորգյանը, Դիանա Հակոբյանը,Նվարդ Գալուստյանը, Օվսաննա Մելքոնյանը, Գայանե Կարապետյանը, Մանե Աբելյանը, Վարվառա Մելքոնյանը, Լուսինե Ղազարյանը, Նուշիկ Աբգարյանը, Քնարիկ Մարանդյանը, Սաթիկ Մնացականյանը, Նինա Կարապետյանը ներկայացրեցին այն ժամանակն ու հանգամանքները, որ դարձան ՀԱՀԳԲ ստեղծման և գործունեության  անհրաժեշտությունն ու պատճառը: Ուսանողները խոսեցին վրիժառու մարտիկների իրականացրած հայտնի գործողությունների մասին, մասնավորապես մանրամասն ներկայացրեցին Փարիզում իրականացված «Վան» գործողությունը և դրան հետևած քաղաքական դատավարությունը: Միջոցառման ամբողջ ընթացքում էկրանին ցուցադրվում էին ՀԱՀԳԲ մասին պատմող ֆիլմեր, նկարներ, պլակատներ:
Հայրենասիրության այս բաց դասը ուսանողներն ամփոփեցին  «Կարմիր կակաչներ» երգով և «Պոպուրի» պարով:
Միջոցառումն ավարտվեց վրիժառու մարտիկներին նվիրված «Ձեզնով սկսվեց» երգի տեսահոլովակի ցուցադրությամբ:
Իրենց ստացած տպավորությունների մասին կիսվեցին հրավիրյալները:
Արմինե Դալլաքյան /փոխդեկան/: Միջոցառումը դրական լիցք ուներ և գովասանքի է արժանի, քանի որ իրականացվել է առաջին կուրսեցիների ջանքերով:
Տիգրան ՊետրոսՅանց /գիտական գրադարանի տնօրեն/: Շնորհակալության խոսք եմ ուղղում պատմության դասախոս Արմինե Եփրիկյանին, որ ուղղորդել է ուսանողներին ընտրելու հայի համար խիստ այժմեական թեմա՝ հայոց վրիժառության թեման: Խնդիրը միանշանակ է՝ երիտասարդ սերունդը պիտի իմանա և հիշի բոլոր նրանց, ովքեր հայրենատիրության պահանջով զոհասեղանին են դրել իրենց կյանքը:
Աշոտ Գալստյան /ամբիոնի վարիչ/: Կարելի է հպարտորեն ասել, որ ձեր ձեռնարկն արդյունավետ էր և ուսուցողական; Դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել և արդյունավետ աշխատանք եք կատարում, ձեր հայրենասիրական ոգին ձեզ կդարձնի լավ ուսուցիչներ: 
Միջոցառումը ուսուցողական էր և լավ օրինակ կարող է ծառայել համալսարանի մյուս ֆակուլտետներում ներկայացվելու առումով:

Просмотров: 1182 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Fxotzj  
0
atorvastatin 20mg usa <a href="https://lipiws.top/">lipitor 40mg usa</a> generic lipitor 20mg

1 Pdkkxt  
0
order lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg brand</a> buy atorvastatin 10mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz