Հինգշաբթի, 25.04.2024, 10:57
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Մայիս » 29 » ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ
08:59
ՀԱՅՈՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Շ ն ո ր հ ա վ ո ր Մ ա յ ի ս 28

Տիգրան ՊետրոսՅանց
ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ

Երբ մեր պապերը քո գույններն ընտրեցին՝ 
կարմիր, կապուտ ու ծիրանագույն,
Ես դեռ չկայի,
Երբ այդ գույներով առյուծանկար պատկեր
գծեցին պալատի պատին,
Ես դեռ չկայի,
Երբ այդ գույներով եռաշերտ, գունեղ Դրոշ գործեցին՝
Ես դեռ չկայի,
Երբ այդ Դրոշով մարտադաշտ ելան՝
Ես դեռ չկայի:

Ես դեռ չկայի, երբ եռագույնը դարձավ հայի գույն՝
ու եռագույնի կարմիրը հուր-հավերժությունն էր,
ու եռագույնի կապույտը ջուր-բնությունն էր,
ու եռագույնի ծիրանագույնը Ոգի-ցորյանն էր:

Ես դեռ չկայի, երբ եռագույնը Ոգի էր, Ոգի,
Ոգի՝ ապրելու և արարելու,
Ոգի՝ հաղթության,
Ոգի՝ ամենայն հարատևության:

Ես դեռ չկայի, որ եռագույնը երկինք պարզվեց,
ու եղավ Դրոշ պետականության,
ու խորհրդանիշ՝ հայկականության,
ու Դրոշ՝ Հայոց Հանրապետության:

Ես դեռ չկայի, երբ կարմիր նեռը այն դրեց զնդան,
և դատապարտեց լուռ մոռացության,
և այդպես ձգվեց յոթը տասնամյակ...

Ես կայի, կայի, ես արդեն կայի,
երբ վերածնվեց մեր եռագույնը,
երբ այն փողփողաց հայ հոգիներում,
երբ վերածնեց մեր ննջած Ոգին,
երբ մարտի տարավ հայորդիներին,
երբ խոնարհվեց հայորդիների տաք շիրիմներին,
երբ դարձավ, դարձավ հաղթության Դրոշ,
երբ կրկին դարձավ պետական Դրոշ:

Մեր եռագույնը հին է իմ նման ու հազարամյա,
Մեր եռագույնը նոր է իմ նման ու մանկահասակ,
Մեր եռագույնը պիտի փողփողա այս Տիեզերքում,
Մեր եռագույնը՝ մեր հավերժության մշտական Վկա:

04.05.2013

Просмотров: 1061 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Imiadq  
0
buy atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg pill</a> order lipitor 40mg online

1 Kdhknn  
0
atorvastatin 10mg price <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg tablet</a> order lipitor 80mg without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz