Շաբաթ, 20.04.2024, 08:33
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Մարտ » 29 » Հայաստանի անկախության վերակերտման 100-ամյակին
13:08
Հայաստանի անկախության վերակերտման 100-ամյակին

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հայաստանի Հանրապետության անկախության վերակերտման 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանցի 2017 թվականին տպագրած հեղինակային, կազմած և խմբագրած, խմբագրած 8 գրքերի /շուրջ 1400 էջ կամ մոտ 85 մամուլ/ շնորհանդեսը:
Ցուցավահանակին ներկայացված էին տարբեր տարիներին նրա հրատարակած հինգ տասնյակից ավելի գրքեր ու գրքույկներ:
Միջոցառման նորույթներից էր այն, որ յուրաքանչյուր մասնակից, անմիջապես մուտքի մոտ, ստանում էր Տիգրան Պետրոսյանցի ստորագրությամբ ու օրվա նշումով, վերջին երեք տարում հրատարակած տաս անուն գրքերից մեկական օրինակ /այդպես բաժանվեց ավելի քան 140 գիրք/: Ընթերցասրահի համակարգիչների, հեռուստացույցի, ցուցադրական մեծ էկրանի վրա անընդհատ պտտվում էր նրա կենսագրության դրվագները ներկայացնող լուսանկարաշարը:
Հանդիպումը վարում էր Հայաստանի ազգային արխիվի կինո-ֆոտո նյութերի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, «Հայորդիներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Ավագ Հարությունյանը: Նա նշեց. «Օրվա առիթը գիրքն է, իսկ գլոբալացվող աշխարհում գրքերի հետ հանդիպումները հազվադեպ են դարձել: Տիգրան Պետրոսյանցի գրիչն ու միտքը մշտապես պրպտող են»: Առանձնակի կարևորեց այն թեմաները, որոնք հիմնականում հեղինակի ուշադրության կենտրոնում են՝ Հայաստանի և Հայաստանի Հանրապետության /1918-1921 թվականներ/ Ապարանի, Արցախի պատմությունը, հայ զորավարների կենսագրություններից մինչև ներհամալսարանական տարեգրություն ու վավերագրություն:
Հանդիպման բացման խոսքը ասաց Համալսարանի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կամո Վարդանյանը: Նա զարմանքով նկատեց, թե ինչպես է Տիգրան Պետրոսյանցը կարողանում գրադարանային հսկայածավալ աշխատանքը համատեղել գիտնականի, հրապարակախոսի, գրողի աշխատանքի հետ: «Հայրենասեր, հումանիստ, միշտ երիտասարդ, աշխույժ և խելացի»,- Կամո Վարդանյանն այսպես բնորոշեց Տիգրան Պետրոսյանցին ու անդրադարձավ նրա 2017 թվականին տպագրված գրքերին, որոնք պատմության տարբեր հատվածների դրվագներն են:
«Նա իսկական նվեր էր մեզ համար. եկավ համալսարան և ժամանակակից ու գիտական տեսք հաղորդեց գրադարանին, ինչն ավելի քան կարևոր է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթական հաստատության համար»,- նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ու բարձր գնահատեց բուհի գրադարանն ու ընթերցասրահները գիտամշակութային մտքի կենտրոն դարձնելու աշխատանքը: Նա անդրադարձավ «Հայաստան, իմ սեր» գրքի բովանդակությանն ու էությանը՝ փաստելով, որ այն Հայաստանի հանդեպ անպարագիծ սիրո դրսևորում է, նրանում տեսանելի է հայրենասերի ոգին: Այդ գիրքը պետք է կարդա յուրաքանչյուր ուսանող և դասախոս»: 
«Ատենախոսությունների մատենագիտություն. 1967-2016» գրքի մասին խոսեց մատենագիտության և գրադարանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը: Նա մասնավորապես շեշտեց. «Աշխատանքն աչքի է ընկնում մեթոդական ինքնուրույն կառուցվածքով, որում Տիգրան Պետրոսյանցը ցուցաբերել է գրադարանային-տեղեկատվական գիտելիքները հմտորեն կիրառելու բարձր կարողություններ»: 
2017 թվականին հրատարակված «Չորեքշաբթի Դ», «Չորեքշաբթի Ե» գրական ժողովածուների մասին խոսեց բանասիրական ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանող, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Անի Պետրոսյանը:
«Դուք այն մարդկանցից եք, որը կարողանում է մթնոլորտ ստեղծել ու նոր բան անել: Ձեր հեղինակած գրքերը և՛ մեզ, և՛ ուսանողների համար շատ կարևոր են. դրանք հարստացնում են մեր գիտելիքները»,- նշեց Համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը:
Տիգրան Պետրոսյանցին շնորհավորեցին և բարի խոսքեր ասացին Համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, գիտության թեկնածու-դոցենտ Աշոտ Գալստյանը, «Գրքերի աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ռշտունին, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Մելսիդա Հակունցը: Վերջինս իր ղեկավարած Հայ արվեստի տուն հասարակական կազմակերպության պատվոգիր հանձնեց Տիգրան Պետրոսյանցին: Նրանք անդրադարձան Տիգրան Պետրոսյանց անհատի կերպարին, հայրենասեր ոգուն, գործելաոճին, պատմաբանի, գրադարանային գործի գիտակի և հրապարակախոսի դիպուկ խոսքին: Շեշտեցին թե ինչ տեղ է տալիս նա գրքի, գրադարանի կարևորությանը մարդու կյանքում, ինչպես նաև «Չորեքշաբթի» գրական ակումբի գործունեությունը՝ ուսանողների, դպրոցականների ստեղծագործական կարողությունների բացահայտման և ուղղորդման գործում:
Ցուցադրվեցին Տիգրան Պետրոսյանցի բառերով ստեղծված «Զորավար», «Ձեզնով ծնվեց կրկին» երգերի տեսահոլովակները: Տաթև Ենոքյանը արտասանեց Տիգրան Պետրոսյանցի «Անի» բանաստեղծությունը:
«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Գոհար Մկոյանը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը, Սյուզաննա Առաքելյանը կատարեցին հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր: 
Շնորհակալության խոսքում Տիգրան Պետրոսյանցն առաջարկեց արժևորել գրքերից մեկի՝ «Կայք»-ի համահեղինակ Էլբեկ Հովհաննիսյանի աշխատանքը, որի արդյունքում հրատարակվեց Ապարանի տարածաշրջանի Կայք գյուղին նվիրված հանրագիտարանը:
Միջոցառումն ամփոփեց փոքրիկ Յանին արտասանելով պապիկի «Հայաստան» բանաստեղծությունը:

Աննա Մարտիրոսյան
Գիտական գրադարանի բաժնի վարիչ

Просмотров: 707 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Arhtcx  
0
lipitor canada <a href="https://lipiws.top/">buy atorvastatin generic</a> buy atorvastatin 80mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz