Երեքշաբթի, 16.04.2024, 20:42
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Մայիս » 27 » ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՔԱՐԵՐԸ. ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԱՊԱՐԱՆ, ՎԱՆԱՁՈՐ
14:24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՔԱՐԵՐԸ. ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԱՊԱՐԱՆ, ՎԱՆԱՁՈՐ
ՓԱՌՔ 1918 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

27.05.2012 թ.

ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ




Ապարանի հերոսամարտը հայ ազգի մղած եզակի կռիվներից է։ Այստեղ հիմնական կռվող ուժը ճակատամարտի առաջին օրվանից մինչեւ հաղթական ավարտը ապարանցի աշխարհազորայիններն էին։ Այդ նրանք են հավաքական որոշում կայացրել՝ փակել թուրքի ճանապարհը եւ պահպանել սեփական ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը։ Ապարանի հերոսամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22—ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան եւ Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000—ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, եւ թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15—ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ /այժմ` Գյումրի/ եւ Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երեւան։ Հայաստանը պիտի պաշտպանվեր, պիտի կանգնեցվեին թուրքական հորդաները, բայց հարցն այն էր, թե որտե՞ղ։ Որոշվել է, որ հարավակողմից արշավող թուրքերի ճանապարհը պիտի փակվի Էջմիածնի մատույցներում՝ Սարդարապատում, իսկ հյուսիսակողմից արշավողների ճանապարհը փակվի... Արարատյան դաշտի մատույցներում։

Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը եւ ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաեւ Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երեւանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որեւէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլեւս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը եւ Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երեւանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել եւ չհանձնվել նրա ողորմածությանը։ Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի նախագահությամբ։

Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը եւ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Մայիսի 17—ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել եւ ուղարկել են պաշտպանության խորհրդի տրամադրության տակ։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան—Միրաք գյուղերի միջեւ ձգվող բարձունքներում։ Նորակազմ զորաջոկատներն էլ ուղարկվել են հենց այդ գիծը։

Մայիսի 20—ին այդ գծի վրա արդեն եղել է շուրջ 1500 աշխարհազորային։ Գավառում իրավիճակը կայունացել է, Ապարան գյուղից արեւելք գտնվող գյուղերի տեղահանությունը կանգնեցվել։

Հերոսամարտն ըստ օրերի

Մայիսի 22, կեսօր։ Պաշտպանության առաջին, ինչպես նաեւ ուղղակի Ապարան գյուղի մոտ ձեւավորված երկրորդ գծում աշխարհազորայինների թիվը հասել է 3500—ի։ Փաստորեն, Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ էր, գնդացիրները երկուսն էին, իսկ թնդանոթներ չկային, բայց առկա էին անկոտրում կամք եւ սեփական հողը, տունը հարազատներին պաշտպանելու վճռականությունը։ Նույն օրվա երեկո։ ...Թուրքերի առաջապահ ջոկատները, որոնք ոչ մի դիմադրության չէին սպասում, գնդակոծությունից շփոթվել են եւ, կորուստներ տալով, հետ քաշվել ու սպասել մայիսի 23—ի լուսաբացին։ Գիշերվա ընթացքում, փաստորեն, ինչպես եւ Արագած լեռան արեւմտյան ստորոտին՝ Սարդարապատում, Արագած լեռան արեւելյան ստորոտին եւս ձեւավորվել է ռազմաճակատ։ Երեւանում ճիշտ է գնահատվել ստեղծված իրավիճակը եւ նույն գիշեր նոր ձեւավորված ռազմաճակատի հրամանատար է նշանակվել բազմափորձ Դրոն` Դրաստամատ Կանայանը։

Մայիսի 23։ Հայաստանում պահեստային զինված ուժեր չկային։ Ամբողջ օրը Ապարանի ռազմաճակատում թշնամուն դիմագրավել են ապարանցի աշխարհազորայինները։ Թուրքերը հրետանու եւ գնդացրային կրակով ճնշել են մոտ 8 կիլոմետրանոց ռազմաճակատի ամբողջ գիծը պահող աշխարհազորայիններին։ Չնայած համառ դիմադրությանը՝ կորուստները զգալի էին, եւ մարտական գործողությունները ղեկավարող Արսեն Տեր—Պողոսյանը երեկոյան հրամայել է նահանջել երկրորդ գիծ։ Ապարանի եւ ²ßï³ñ³ÏÇ գավառակների թիկունքային գյուղերից Սեդրակ Ջալալյանը կարողացել է մարտադաշտ ուղարկել աշխարհազորայինների մի քանի նոր ջոկատ։ Առաջինը մարտադաշտ են հասել 100 դովրեցիներ՝ քահանա Տեր Գեւորգի գլխավորությամբ։ Երեկոյան կողմ միայն ապարանցի աշխարհազորայինների թիվը հասել է 4500—ի, աշտարակցիների հետ՝ 5000—ի։ Դրոն ոտքի է հանել ու Ապարանի ճակատ ճանապարհել գրեթե բոլոր զինված խմբերը։ Մինչեւ կեսգիշեր Ապարանի ռազմաճակատ են հասել գանձակեցի պորուչիկ Զեմլյակի (Հարություն Նանումյան), գառնեցի Մարտիրոսի, Քաչալ Ղազարի, սասունցի Մանուկի, մակվեցի Մեսրոպի (հին բայազետցիների), բուլանղցի Մուրադի ջոկատները։

Մայիսի 24։ Արամ Մանուկյանի գիտությամբ՝ Երեւանի զորաբաժնի հրամանատարությունը որոշել է Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։ Օրվա առաջին կեսին Արագածի ստորոտով՝ Արագած—ՔուչաÏ գյուղերի վրայով ճակատ է մտել եւ ռազմաճակատի ձախ կողմում դիրքավորվել գնդապետ Դոլուխանյանի 6—րդ հրաձգային գունդը, որը համալրվել էր հիմնականում ապարանցի մարտիկներով։ Նույն օրվա ընթացքում Ապարանի ռազմաճակատ են հասել փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը, կապիտաններ Սակելյարիի եւ Կլիչի հրետանային մարտկոցները, որոնցից մեկը դիրքավորվել է Ապարան գյուղի "Դեմեր" կոչվող հատվածում։ Աշխարհազորի, զինված խմբերի, զորամիավորումների մարտիկների ընդհանուր թիվը 7000—ից անցել է։

Մայիսի 25։ Թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան Հայաստանի երեք ուղղություններում՝ Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի ուղղությամբ գործող զորամիավորումներին վճռական հարձակման հրաման է տվել, եւ այդ օրը Ապարանի ճակատը դարձել է Հայաստանում ծավալված պատերազմի կենտրոն։ Բավական էր թուրքերն այստեղ ճեղքեին պաշտպանությունը, եւ անմիջականորեն հարվածի տակ կմնար Սարդարապատը։ Կեսօրին, անձրեւի տակ թուրքերը փորձել են Սարալանջ գյուղից արեւելք ընկած հատվածում անցնել հորդացած Քասաղ գետը, դուրս գալ աշխարհազորայինների թիկունքը եւ կոտրել ապարանցիների դիմադրությունը։ Պահը դարձել է օրհասական, բայց տեղ հասած կադրային ջոկատները գրավելով Քասաղի երկու ափերի բարձունքները, կրակի տակ են առել թուրքերին ու ստիպել նրանց անկանոն նահանջել։ Օրվա երկրորդ կեսին թուրքերը կատաղի գրոհ են ձեռնարկել Արագածի փեշին։ Գերակշիռ ուժերով նրանց հաջողվել է ճեղքել հայերի պաշտպանությունը Ալուջայի ձորի մոտ եւ ավելի քան մեկ կիլոմետր թափանցել հայերի թիկունքը։ Ճակատը թեեւ մեծ դժվարությամբ, բայց փակվել է, եւ թուրքերը հայտնվել են երկկողմ կրակի տակ։ Եղվարդի կողմից մարտադաշտ հասած գնդապետ Զալինյանի 300 զինվորներն ու Արագածի փեշով առաջացող փարպեցի աշխարհազորայինների հարյուրյակը (Տեր Գեւորգ քահանայի գլխավորությամբ) փակել են թուրքերի ճանապարհը, եւ վերջիններս հայտնվելով եռակողմ կրակի տակ՝ գլխովին ոչնչացվել են (միայն քչերին է հաջողվել դեպի Արագածի գագաթը փախչելով՝ փրկվել)։ Կեսօրին Ապարանի ռազմաճակատում նոր վտանգի ուղղություններ են ի հայտ եկել։ Թուրքական հրամանատարության պահանջով Ապարանի գավառի արեւելյան կողմից՝ Ձորագլուխ գյուղի ուղղությամբ հարձակման են անցել Հանքավանում բնակվող թուրքերը։ Թշնամու ճանապարհն այս ուղղությամբ փակել է Ձորագլխի, Թթուջրի, Չքնաղի բնակիչներից կազմված միացյալ ջոկատը։ Մարտը տեղի է ունեցել Կարմիր վանք հնավայր—բնակավայրի մատույցներում։ Թուրքերին չի հաջողվել կոտրել ապարանցի աշխարհազորայինների դիմադրությունը եւ չորսժամյա մարտից հետո հետ են քաշվել՝ մարտադաշտում թողնելով քսանից ավելի դիակ։ Զոհվել է նաեւ ձորագլխեցի տիրացու Հարությունը։ Գրեթե նույն ժամանակ Բուժական գյուղի կողմից ավելի քան հինգ հարյուր թուրքեր նոր ճակատ են բացել Նորաշեն—Երնջատափ գյուղերի ուղղությամբ։ Հարձակման մասին տեղեկացված հայկական հրամանատարությունը այս ուղղությամբ եւս հասցրել էր պաշտպանական խրամատներ փորել Նորաշեն գյուղից շուրջ երկու կիլոմետր արեւելք գտնվող ավերակ բերդից մինչեւ Երնջատափ գյուղի քարհանքը։ Պաշտպանական այս հատվածում կենտրոնացվել են Նորաշեն եւ Երնջատափ գյուղերի գրեթե բոլոր տղամարդիկ. շուրջ երեք հարյուր տղամարդ։ Սկսված մարտի լուրն ստանալուն պես հայկական հրամանատարությունը այս ճակատ է ուղարկել Վարդենիս (գյուղ)ից հավաքագրված հարյուրյակը։ Այս ուղղությամբ մարտը շարունակվել է եւ այդ օրը մինչեւ մութն ընկնելը, եւ մինչեւ հաջորդ օրվա վերջը։ Այս ուղղությամբ եւս թուրքերին չի հաջողվել խուճապ առաջացնել արդեն երեք կողմից կռվող ապարանցիների դեմ եւ հնարավորություն ստեղծել թուրքական հիմնական ուժերի համար, ճեղքելու ռազմաճակատի կենտրոնական հատվածը։ Թուրքերն այս ուղղությամբ տվել են հարյուրից ավելի զոհ։ Հայկական կողմից զոհվել են 17 նորաշենցի, 3 երնջատափցի, 1 վարդենիսցի։ Ապարանի հերոսամարտի նախորդ ուսումնասիրողներից որեւէ մեկը Ձորագլխի եւ Նորաշեն—Երնջատափի ռազմագործողությունների մասին տեղեկություն չունի, իսկ որոշներն էլ կարծել են, թե թուրքերը ճեղքել են ճակատը եւ հասել մինչեւ Քուչակ եւ Երնջատափ։ Թուրքերն այդ օրը մարտադաշտում թողել են 1000—ից ավելի դիակ, գնդացիրներ, զենք, զինամթերք։

Մայիսի 26։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Թուրքերը մի քանի ուղղություններում փորձել են առաջ շարժվել, սակայն չի հաջողվել։ Օրվա վերջին Սարդարապատից Ապարան են փոխադրվել կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը, գնդապետ Հովսեփյանի 5—րդ հրաձգային գունդը։

Մայիսի 27։ Ապարանի ռազմաճակատում հայ աշխարհազորայինների, զինված խմբերի, կադրային զինվորների թիվն անցել է 9000—ից։ Թեեւ թուրքերը դարձյալ թվական գերազանցություն ունեին, բայց հոգեբանական առավելությունն անվերապահորեն անցել էր հայերի կողմը։ Չկարողանալով դիմագրավել հայերի գրոհներին՝ թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը եւ կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։

Մայիսի 28։ Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հայտարարել է անկախ պետություն եւ ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Բայց Ապարանի ռազմաճակատում այդ կարեւորագույն նորությունը դեռեւս չգիտեին։ Դրաստամատ Կանայանն անձամբ ամբողջ ճակատը տարել է թշնամու դեմ գրոհի։ Դիրքերը գրավվել են զոհերի գնով։ Այդ օրը զոհվել են սեբաստացի Ազարիկը, գանձակեցի Զեմլյակը, գառնեցի Մարտիրոսի հորեղբորորդին, այլ քաջորդիներ։ Չնայած կորուստներին՝ հայերը գրոհը չեն դադարեցրել նաեւ գիշերը։

Մայիսի 29։ Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։

Հերոսամարտի պատմական նշանակությունը

... Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտն ավարտվել է փառահեղ հաղթանակով։ Թուրքերն այդ ճակատում տվել են 3000—ից ավելի զոհ։ ... Մեծ է Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի պատմական նշանակությունը։ Այն չի զիջում Սարդարապատի ճակատամարտին։ Այդ հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատեւման նոր Ավարայրն էին՝ մեկը Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։

Հերոսամարտի հուշարձանը

Ապարանցի եւ հարեւան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 19741979 թթ-ին,բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված "Վերածնունդ" հուշարձան—կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թ-ի մայիսի 28—ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղեւնի եւ ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։

Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թ-ին ընտրվել է հուշարձանի արեւելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձեւավորվել է գերեզման—հուշահամալիր։

2000 թ-ի մայիսի 28—ին "Վերածնունդ" հուշարձանի արեւմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաեւ ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) եւ Արսեն Տեր—Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։

Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված եւ Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։

Ապարանի հերոսամարտի փառահեղ հաղթանակի առթիվ 2005 թ-ի մայիսի 28—ին "Նիգ-Ապարան (կազմակերպություն)" հայրենակցական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվեց, հիրավի, աննախադեպ միջոցառում՝ "Միասնության շուրջպարը"։

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

պատմաբան

Գրականություն


Просмотров: 2672 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/828
Всего комментариев: 2
2 Wdsyne  
0
order lipitor without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 20mg oral</a> buy lipitor 10mg pills

1 Sphoam  
0
buy atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin</a> buy lipitor paypal

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz