Երեքշաբթի, 16.04.2024, 09:08
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հուլիս » 25 » ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
11:37
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տ ե ղ ե կ ա ն ք
ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ /ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ/՝ (Tigran Petrosyants) հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ /2000 թ./, Դոնի կազակական միավորման գեներալ-մայոր /2013 թ./, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս /2006 թ./, Երևանի "ԵՐԱ" բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր /2006 թ./, Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի /2003 թ./, Կոտայքի մարզի Նորգյուղ /2006 թ./ համայնքների պատվավոր քաղաքացի, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ/2009 թ./: ՀՀ ՛՛Մարտական ծառայության՛՛ /1996 թ./, ԼՂՀ ՛՛Արիության համար՛՛ /2000 թ./, ՀՀ պաշտպանության նախարարության ՛՛Մարշալ Բաղրամյան՛՛ /2000 թ./, ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ /2011 թ./ և այլ մեկուկես տասնյակ մեդալների ասպետ, 37 գրքի հեղինակ /՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛, ՛՛Հայկազունք՛՛, ՛՛Վաչուտյաններ՛՛, ՛՛Հայկական իշխանական զինանշաններ՛՛, ՛՛Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի՛՛, ՛՛Ապարանի հերոսամարտը՛՛, ՛՛Խենթեր՛՛/:


Բանաստեղծուհի, լրագրող Լիլիթ Պետրոսի հարցազրույցը Տիգրան ՊետրոսՅանցի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Իմ պատկերացրած ՀԱՅԻ դիմանկարը` Տիգրան Պետրոսյանց




Բարձրացել դժվար, ընկել ես ցավոտ,
Դարձել դառնագին որոգայթի զոհ,
Սակայն երբևէ չես կորցրել հոգիդ,
Եվ ապրել ես միշտ՝ եղածով գոհ...

               Տիգրան ՊետրոսՅանց


- Ո՞րն է Ձեր հոգու գույնը:
- Հարցը տարողունակ է: Բայց պիտի մի քիչ ինքս ինձ էքսկուրս անեմ: Իմ հոգին մեկ գույն չունի, բազմագույն է և իր մեջ կրում է մի քանի տաք գույներ: Մուգ բալի գույնի կարմիրը, լազուր կապույտը, հասած ծիրանի դեղնագույնը: Ինչպես հասկացար ինձ հարազատ են հայի բոլոր երեք գույները, որ մեր պապերը որդեգրել, սրբացրել և դարձրել են անփոխարինելի: Գնա Հայոց այսօրյա մայրաքաղաքի արևելյան եզրին գտնվող Էրեբունի բերդ-ամրոցը, մտիր պալատական կիսավեր շինությունը և պատի վրա նայիր այն կառուցող մեր թագավորների առաջին հավատամքային գունազարդ զինանշանին՝ ներճկված կողերով քառակուսի՝ ներսում տիեզերք-աշխարհ-արև-հավերժության խորհրդանիշը և քառակուսու երկու կողմերում գլխով դեպի տիեզերք-աշխարհ-արև-հավերժությանը դարձած վեհատես, բաց երախով արու առյուծներ: Ամբողջ կոմպոզիցիան կրում է իմ և հայի հոգու երեք գույները՝ կարմիրը, կապույտը և ծիրանագույնը: Ես սա վերածել եմ նաև բանաստեղծական պատկերի.

Ես դեռ չկայի, երբ եռագույնը դարձավ հայի գույն՝
ու եռագույնի կարմիրը հուր-հավերժությունն էր,
ու եռագույնի կապույտը ջուր-բնությունն էր,
ու եռագույնի ծիրանագույնը Ոգի-ցորյանն էր:

Ավելին, այս գույները ոչ միայն իմ հոգու գույներն են, այլ նաև իմ գիտակցական էությունը:
Բայց ինձ ու իմ հոգու համար կան էլի նախընտրելի գույներ և դրանք ևս ըմբռնել հնարավոր է միայն Հայաստան հայրենիքի գունային համայնապատկերի մեջ.

Հայաստան,
Քո գույնը կարոտ է,
Երբ սպիտակ ես հագնում՝
Սիրով լցված հարս ես,
Երբ կանաչ՝
Սեր տվող կին,
Երբ դեղին՝
Սիրառատ տատիկ:

Այո, իմ հոգին բազմագույն է և իմ հոգու բոլոր գույները մի անուն ունեն՝ Հայաստան:

- Տիգրան Պետրոսյանց Մարդ-Երևույթը երբևէ կկրկնվի՞:
- Տիգրան Պետրոսյանց մարդ-երևույթն ամենասովորական հայի ամենասովորական կերպար է: Հայ գենի առաջին կրողներից սերված ու իր ծնողներով արարված հայ մարդ է ընդամենը: Իր մեջ կրում է նախաստեղծ հայ զույգից սկսյալ ու մեր օրերը հասած հայ մարդու տեսակն ու մտածելակերպը: Կենդանի ուսուցիչներ ունենալով Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառին, Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին և բոլոր նրանց, ովքեր իր մարդ դառնալու հիմնանյութին մի հյուլե են հավելել, հասել է այսօրվան և ոչնչով չի առանձնանում որևէ մեկից: Եվ համոզված է, որ այդպիսին են բոլոր հայերը և յուրաքանչյուրն արդեն մարդ-երևույթ է ու կրկնությամբ միշտ շարունակություն է ունենալու:

- Նշեցիք, որ Ձեր ծնողներից բացի Տիգրան Պետրոսյանցին կերտել են Մեծերը, ինչ ճանապարհ եք անցել Մեծերի կողքին ու մեջ:
- Նախ պապիս մասին: Ես խոյեցի պապիս՝ Կնյազ Պետրոսյանին եմ պարտական իմ առաջին քայլերի համար: Նա բարձրագույն դպրոց չէր ավարտել, ակադեմիական կրթություն չուներ, բայց բնատուր դաստիարակ էր: Երեք բան նրա դասերից մշտապես մտապահել ու սրբորեն կատարում եմ:
Առաջին՝ երբեք մի ձեռքը գրպանում որևէ մեկին չբարևես /նման պահվածքն արհամարhանք է դիմացինի հանդեպ/:
Երկրորդ՝ երբեք որևէ խոստում չտաս /խոսքն ասելուց առաջ դու նրա տերն ես, ասելուց հետո նրա պարտապանը և պարտավոր ես ցանկացած գնով կատարել/:
Երրորդ՝ երբեք չնայես ընկերոջդ կնոջն այլ հայացքով /ընկերոջ, անգամ այլ որևէ մեկի կինը քեզ համար նույն սրբությունը պիտի լինեն/:
10-11 տարեկանում իմ հորեղբայրներին ու ինձ ասված այս խոսքերը սոսկ խոսքեր չեն այլ պատգամներ, որոնք իմ ապրած բոլոր տարիներին ուղեկցել են ինձ ու հետո այլևս որևէ մեկից նման իմաստուն մտքեր չեմ լսել:
Դպրոցական վերջին դասարաններում ինձ մայրական գորովով ուղեկից է դարձել հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ֆլորա Դավթյանը: Մի մարդ, որ Ապարանից ու իմ հարազատներից հեռու Էջմիածնում ինձ և ուսուցիչ է եղել և փոխարինել է մորս: Միայն մեծ մարդը կարող էր ներել մի օտար երեխայի, որը այն օրերի իշխանության դեմ ունեցած հայացքների, ՊԱԿ-ի նկուղ ընկնելու համար, դարձավ իր վաստակավոր ուսուցչի կոչումից զրկվելու պատճառ:
Իսկ մեծերի մասին արդեն նշել եմ: Վազգեն Վեհափառի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի կողքին ուրիշ որևէ անուն չեմ կարող դնել: Մյուսները լավ կամ վատ առումով պարզապես եղել են իմ ապրած ժամանակի սև կամ սպիտակ գույները:

- Ի՞նչ է ՁԵր կարոտի անունը:
- Հարցը խորք ունի և բարդ է: Բայց ինձ համար մեկ բառ ու մեկ անուն է՝ Հայաստան:
Ես այդ այսպես եմ ձևակերպել.

Քեզ կարոտում եմ,
Երբ հեռու հեռվում եմ:
Կարոտս ավելին է,
Ծով է ու օվկիանոս,
Երբ ոչ հեռվում եմ,
Ոչ օտար,
Երբ քո կողքին եմ
Ու Քո մոտ...


- Ձեզ համար կյանքն ինչ գին ունի, ունի արդյոք:
- Պիտի խոստովանեմ, որ նման հարցի չեմ սպասել և երբեք դրա մասին չեմ մտածել: Բայց քանի որ հարցը տրվել է՝ պատասխանեմ: Ինձ տրված կյանքը, որ ապրել ու ապրում եմ՝ գին չունի: Կյանքն անգին է և անգին է այնքանով, որքանով ոչ մի զավակ չի կարողացել ու չի կարողանա գնահատել այն կաթի գինը, որ ստացել է իրեն ծնող մորից:

- Հավատ, որով ապրում եք
- Հավատ, հավատամք: Երևի այս երկուսի համադրությամբ կարողանամ ձևակերպել այս պահի մտորումս: Վաղ պատանության տարիներին ինքս ինձ երդվել ու հավատարմորեն գնում եմ մեկ նպատակի՝ Հայաստանը տեսնել միացյալ երկիր, աշխարհասփյուռ հայությանը այդ երկրի բնակիչ և այդ Հայաստանում ունենալ Հայոց Թագավոր:
Ունեմ նաև այդ հավատի բանաստեղծական եզրույթը.

Դու իմն ես, Հայաստան,
Եվ ես ապրում եմ քո սիրով,
Օրն սկսում և ավարտում քեզանով,
Եվ երազում, որ մի օր քնից արթնանամ,
Եվ օրն սկսեմ Բակուրավան-Պորտաքար-
Նեմրութ-Հայոց ծոց ճանապարհին,
Եվ գոռամ, և գոռամ՝
Բարի լույս, Միացյալ Հայաստան,
Բարի լույս, Հայոց Թագավոր…



- Եթե այս պահին լինեիք հայելու առաջ ի՞նչ կասեիք ինքներդ Ձեզ:
- Այդ հարցին դժվարությամբ կպատասխանի յուրաքանչյուր մարդ: Դժվար է հայելու մեջ նայել քո զուգահեռապատկերին և անխարդախ խոսք ասել նրան /քեզ/: Բայց փորձեմ հանդգնել.

Բարձրացել դժվար, ընկել ես ցավոտ,
Դարձել դառնագին որոգայթի զոհ,
Սակայն երբևէ չես կորցրել հոգիդ,
Եվ ապրել ես միշտ՝ եղածով գոհ...


- Հայրենասիրությունը սահման ունի՞:
- Որևէ մեկը, թե մեզնից առաջ ապրածներից, թե մեր ժամանակակիցներից, փորձել է պնդել կամ պնդել է, որ հայրենասիրությունը ինչ-որ սահմանային եզրույթ է: Ես նման բան չգիտեմ և մի համոզմունք եմ կրում, որ հայրենասիրությունը չի կարող սահման ունենալ: Ինձ համար խորթ ու օտար են <<առողջ, իրատես հայրենասիրություն>> արտահայտությունները: Հայրենասիրությունը մեկ ու եզակի հասկացություն է՝ Հայրենիք Սիրել: Այն կամ լինում է, կամ՝ ոչ և երբևէ ինչ-որ մի տեղ չի ավարտվում, և երբևէ չի ունենա սահման: Ավարտվել է պապիս կյանքը, ավարտվել է հորս կյանքը, նրանց սերմանած հայրենասիրությունը շարունակվում է իմ մեջ, չեմ լինի ես՝ այդ սահմանն իրենց մեջ իրենց կյանքի հետ կտանեն որդիներս, ապա՝ թոռներս և հետո նրանց զավակները և այդպես՝ հավերժ:

- Հայրենասեր ծնվում են, թե կարելի՞ է դաստիարակել այդ հատկանիշը:
- Այս փիլիսոփայական-հոգեբանական երկվություն հարցին ես հետևյալ կերպ եմ պատասխան գտել ինքս ինձ համար և հիմա փորձեմ իմ տեսակետը ներկայացնել: Գենետիկ կոդով ես ծնվել եմ հայ և իմ մեջ կրում եմ հայկականության արմատական պահանջ-սրբությունները: Հայաստանն իմ հայրենիքն է և ես այն պիտի սիրեմ հարազատ մորս նման: Ասել այս և համարել, որ սրանով ամեն ինչ ասված է՝ կնշանակի ոչինչ չասել: Իմ խորին համոզմամբ հայրենասիրությունը դաստիարակություն է և այն էլ որոշակի: Յուրաքանչյուր հայածնունդ երեխայի պիտի տրվի Հայաստանի աշխարհագրական տարածքի, հայ ժողովրդի պատմության, պատմական դեմքերի, հերոսական ժամանակների գիտելիքներ և պատվաստվի այդ ամենը անհունորեն սիրելու զգացում: Սրանով Հայրենասիրությունն իրոք դաստիարակության արգասիք է: Չի լինի այդ դաստիարակությունը՝ մենք կունենանք անհայրենիք, աշխարհաքաղաքացի երիտասարդություն և կորուսյալ երկիր:

- Ո՞ր պատմական շրջանն է ապրում ՁԵր հոգում:
- Ինչպես յուրաքանչյուր հայի հոգում կա նվիրական մի ժամանակաշրջան մեր պատմական անցյալից, այդպիսի մի ժամանակաշրջան էլ ապրում է իմ հոգում և այդ Տիգրան Մեծի ժամանակաշրջանն է: Այո, ես սիրում եմ մեր պատմության մեծագույն արքա-զորավար Տիգրան Մեծին, որ իրօրյա հայտնի աշխարհին ստիպեց ընդունել հայկական գերագահությունը Մերձավոր Արևելքում: Իմ հայրն ինձ ծնվածս պահին այլ անուն է տվել, բայց ես այդպես էլ չեմ համակերպվել այդ իրողության հետ, որովհետև հայ եմ ծնվել և օտարի, անգամ ամենալավ անունն ինձ համար անընդունելի էր, և, անգամ նրա ընդդիմանալու պարագային, գնացի անվանափոխության: Եվ հայ ապրելու գերագույն իմաստը տեսա մեր մեծագույն նախորդի՝ Տիգրան Մեծի անվանակիցը դառնալու մեջ ու դարձա: Այսօր իմ տղա թոռներից մեկն էլ կրում է Տիգրան անուն: Եվ իմ զավակներից՝ Արգիշտիից, Հրաչյայից մի պահանջ ունեմ, որ իրենց թոռներին ևս նրանք նույն անունները տան ու դրանով վերակենդանացնեն մեր պատմական նախնիներին ու նրանց հիշատակը: Եվ իմ հավատամքը <<Տիգրան Մեծ>> բանաստեղծությունից.

Ես ապրում եմ այսօր, Քեզնից երկու հազար տարի հետո,
Բայց կրում եմ իմ մեջ և Քեզ, և ժամանակը Քո
Ու կոչում եմ ժամանակն այդ Տիգրանական...


- Ո՞րն է այն Հայաստանը, որ վաղն է գալու /Մովսես Գորգիսյան/:
- Մեր մեծ ժամանակակիցը՝ Մովսես Գորգիսյանը, 1990 թվականին հիրավի կարևոր հարցադրում-հղում արեց բոլոր ապրողներիս՝ <<Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու>>: Այս նախադասությունը սահմանային ժամանակում ասված լինելով, այժմեական է մնացել նաև մեր ապրած արդեն 23 տարվա այլ Հայաստանում: Իմ համար <<այն Հայաստանը>>, որում ես վաղը կուզենամ ապրել՝ բոլոր հայերի հայրենիք Հայաստանի Թագավորությունն է:

- <<1000 հայազգի գեներալներ, ծովակալներ>> գրքի հայերեն տարբերակը հրատարկվել է 2009 թ-ին արդյոք կունեն՞ա թարգմանություն օտար լեզուներով, քանի որ դրա անհրաժեշտությունը կա` եզակին է հայոց պատմության մեջ:
- Հայ զորավարական փաղանգի մաս կազմող գեներալների, ծովակալների մասին ստեղծված հանրագիտարանը պետք է ունենա այլալեզու հրատարակություններ: Այդ հարցը խիստ կարևոր է, քանզի հայերի համար, ի վերջո, այդ անձերը քիչ թե շատ հայտնի մարդիկ են: Իսկ օտարալեզու հրատարակություններն այդ անձանց կդարձնեն նաև այլալեզու հանրության համար ճանաչելի: Այս պահին Մոսկվա քաղաքում կատարվում է հանրագիտարանի ռուսալեզու թարգմանությունը և մինչև տարեվերջ այն կտպագրվի: Հանրագիտարանի անգլերեն տարբերակի թարգմանությունը կատարվել է Երևանում և նույնպես պատրաստ է տպագրության: Հոկտեմբերի 7-ին <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում կազմակերպվում է բարեգործական համերգ, որի հասույթը օգտագործվելու է հրատարակության իրականացման համար:

- Լրանում է Լիզբոն 5-ի 30-րդ տարելիցը, Ձեր հոգու խոսքը...
- Ես դեռ երեխա էի, որ աշխարհում սկսվեց հայկական Նեմեսիս-վրեժխնդրության երկրորդ շրջանը և այն իրականություն դարձրեց ամերիկաբնակ Յանիկյանը՝ աշխարհին մի անգամ ևս հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանություն է եղել և իրականացնողները՝ թուրքերը, անկախ ժամանակից, հաջորդականությունից պատասխանատու են Հայաստան երկիրն ավերելու, հայաթափելու, այդ ժողովրդի հայրենիքն ու հարստությունը սեփականելու համար: Նրա գործը շարունակվեց Հայոց գաղտնի հեղափոխական բանակի կազմակերպած գործողություններով, որոնք իրականացրեցին քաջազուն ու հայրենապաշտ հայ երիտասարդները: Այդ շարքից է 1983 թվականի հուլիսի 27-ին Լիզբոնի թուրքական դեսպանատունը գրաված և վերջնարդյունքում պայթեցրած հինգ հայրենապաշտ հայերի, իմ եղբայրների՝ Սարգսի, Վաչեի, Սիմոնի, Սեդրակի, Արայի գործողությունը: Նրանցից առաջ և նրանցից հետո նման գործողություններ իրականացրած բոլոր մյուս հայ երիտասարդները սովորական անձնազոհներ չէին, այլ ազատության, Հայոց վրեժխնդրության բագինին իրենց կյանքը դրած հերոսներ էին, Ազգային հերոսներ, որոնց անունները մենք՝ ապրողներս, մեր ժառանգները, այս հողի վրա ծնվելիք բոլոր հայերը մշտապես պիտի սրբորեն պահենք ու հավերժ հիշենք:

- Ես քո ամեն առավոտին…. Ինչ եմ պարտք /տողի մի մասը Վահագն Դավթյանի և հեղինակային/ շարունակեք միջանկյալ հատվածը:
- Ես քո ամեն առավոտին Հայաստան և իմ հայ ժողովուրդ խաղաղ օրվա բարի լույս եմ պարտք: Եվ խաղաղ սկսվող քո ամեն օրը դու կվերածես հիշողության կամուրջի, որ մեզ ավելի կմոտեցնի մեր մեծ երազանքին՝ Միացյալ Հայաստանի իրականությանը: Եվ սա կլինի իմ պարտքը, որ բոլոր նախնիներիս, պապերիս, ծնողներիս, զավակներիս, թոռներիս ու այս հողի վրա վաղը ծնվելիք հայերի մեծագույն ցանկությունն է:

- Կոչ, որը դեռ չի հնչել
- Ծառի արմատի նման ներծծվեք մեզ ծնած ու սնած այս հայկական հողի մեջ, քանի որ միայն այստեղ, միայն այս լեռնաշխարհում կարող ենք մնալ ու ապրել ՀԱՅ:


24.07.2013 թ.

Լիլիթ Պետրոսի ֆեյսբուքյան էջից
Просмотров: 2086 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/327
Всего комментариев: 2
2 Fwxxcs  
0
order lipitor 10mg online <a href="https://lipiws.top/">lipitor online order</a> buy atorvastatin cheap

1 Biwpjg  
0
atorvastatin 20mg cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg ca</a> atorvastatin 20mg sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz