Ուրբաթ, 19.04.2024, 14:22
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Մայիս » 22 » ՀԱՆՐԱՅՆԱՑՈՒՄ
14:59
ՀԱՆՐԱՅՆԱՑՈՒՄ

ՀՅՈՒՐ ԷԻՆ «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
20.05.2016

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը ամենօրյա /տարվա 362 օրը/ աշխատանք է տանում գրքի պրոպագանդման, գիրքը ընթերցողին հասցնելու ուղղությամբ: Այդ աշխատանքին զուգահեռ նաև ներհայաստանյան շրջանակներում ապահովում է թե համալսարանի, թե գրադարանի հանրայնացումը:
Գրադարանում է ծավալվում «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա հանդիպումները: Արդեն կայացել է 161 հանդիպում, որին մասնակցում են նաև 10 այլ բուհերի ուսանողներ և բազում ընթերցողներ Հայաստանից և արտերկրից: Այս ակումբով անցած շատ ընթերցողներ երեք տարվա ընթացքում դարձել են Մանկավարժականի բակալավրիատի ուսանողներ կամ մագիստրանտներ: 
Գրադարանը վեց տարի կազմակերպում է «Լավագույն ընթերցող» ներբուհական մրցույթ, որի ընթացքում լավագույններին պարգևատրում են նրանց ծնողները, նրանց դպրոցների դասղեկներն ու տնօրենները: Սա լավագույն հետադարձ պրոպագանդա է և դարձյալ համալսարան է բերում նոր ուսանողների:
Գրադարանի դռները բաց են ոչ մանկավարժականցի բոլոր ընթերցողների համար, ինչի արդյունքում գրադարանն ունի հանրապետությունում ամենաշատ՝ 21.000 ընթերցող:
Գրադարանում մշտապես կազմակերպվում են գրքի թեմատիկ ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, նկարչական ցուցահանդեսներ, որոնք ևս նպաստում են համալսարանի հանրայնացմանը:

Գործունեության վերջին տարիների կարևոր աշխատանքներից մեկն էլ հանրակրթական դպրոցների աշակերտների այցերի կազմակերպումն է գրադարան:
Այդպիսի ձեռնարկ էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի հասարակագիտական հոսքի 11-րդ դասարանի աշակերտների այցելությունը Մանկավարժականի գրադարան: Այցը նախապատրաստել էր «Հերացի» ավագ դպրոցի գրադարանավար, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Հասմիկ Բաբաջանյանը: Աշակերտներին ուղեկցում էր դասղեկ, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Մարինե Կիրակոսյանը:
Հասարակագիտական հոսքում սովորող աշակերտներին հետաքրքրում էր Մանկավարժականի գրադարանում բացված «Մայիսյան հերոսամարտեր» ցուցադրությունը: 
Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը աշակերտներին հանգամանորեն ներկայացրեց ցուցահանդես կազմակերպելու սկզբունքներին և մասնավորապես խոսեց տվյալ ցուցադրության մասին:
Ցուցադրությանը ծանոթանալուց հետո հյուրերը հրավիրվեցին գրադարանի փոքր սրահ և Տիգրան ՊետրոսՅանցը աշակերտների հետ մի յուրօրինակ խոսակցության ծավալեց մասնագիտական կողմնորոշման մասին, հնարավորություն տվեց տասնմեկերորդ դասարանցիներին իրենց կարծիքները հայտնելու իրենց կողմնորոշման, արդեն կատարած ընտրության լավ և ավելի լավ տարբերակների շուրջ, կոչ արեց նրանց մեկ տարի հետո, երբ ավարտեն 12-րդ դասարանը՝ ուղիղ գան Մանկավարժական համալսարան, որտեղ կարող են իրացնել իրենց կարողությունները և ստանալ բարձրորակ մասնագիտական կրթություն:
Վերջում, ի հիշատակ օրվա, աշակերտներից յուրաքանչյուրին նվիրվեց Սումգայիթի եղերնագործության մասին պատմող գիրք, իսկ դպրոցի գրադարանին՝ հասարակագիտական գրքեր:

Просмотров: 995 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Rdwtvr  
0
lipitor oral <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg generic</a> cost lipitor 40mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz