Ուրբաթ, 19.04.2024, 19:31
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հունիս » 30 » ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
17:36
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #120, 30-06-2011


Տեղադրվել է` 2011-06-30 00:00:56 (GMT +04:00)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

ԿԱՃԵՑՆԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կկնքվի երկու պայմանագիր: Առաջինը` Մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի միջեւ` համատեղ գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային եւ ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորայի» ստեղծման պայմանագիր:

Համատեղ լաբորատորիան կգործի համալսարանի համակարգում:

Այն ստեղծվում է Մանկավարժական համալսարանի «Քվանտային էլեկտրոնիկայի եւ ինտեգրալ օպտիկայի նոր նյութերի» լաբորատորիայի եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Ոչ գծային բյուրեղների եւ սարքաշինության» լաբորատորիայի բյուրեղների աճեցման խմբի բազաների հիման վրա: «Բյուրեղների աճեցման խումբը» ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունից հետո կվերածվի «Օքսիդային բյուրեղների աճի» լաբորատորիայի:

Լաբորատորիան լինելու է Մանկավարժական համալսարանի կառուցվածքում շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային ստորաբաժանում:

Կստորագրվի նաեւ միջազգային հայ-ֆրանսիական «ֆոտոնիկական, ժամանակակից նյութեր ֆոտոնիկայի եւ օպտիկական տվիչների /սենսորների/ համար» լաբորատորիայի ստեղծման մասին պայմանագրի նախագիծ: Ֆրանսիական կողմն այն ստորագրել է, իսկ հայկական կողմից կստորագրի ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:


Просмотров: 1185 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/202
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz