Շաբաթ, 20.04.2024, 16:11
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Մարտ » 12 » ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
10:17
ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ
ՀԱՄԱՏԵՂ ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Այս տարվա ասմունքի փառատոնը երրորդն է և կազմակերպվելու է այլ ձևաչափով: Համալսարանի գիտական ընկերության հետ փառատոնի մասնակից է դարձել նաև ՀՊՄՀ գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբը: Եվ հենց վերջինիս առաջարկով բացի Մանկավարժականի ստեղծագործող ուսանողների գործերից մրցույթում ներառվելու են նաև այլ բուհերի ուսանողների ստեղծագործություններ: Դրանով փառատոնը դուրս է գալիս Մանկավարժականի սահմաններից և վերածվում է համաբուհականի: Այդ առումով մրցութային ժյուրին ևս պիտի ընդլայնվի: Եվ դրանում ընդգրկվելու համար առաջարկներ են արվել տարբեր գրողների ու մտավորականների:



Առաջիններից մեկը արձագանքեց բանաստեղծ, նկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը:



Մարտի 10-ին համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի հրավերով նրա հետ հանդիպումը կայացավ համալսարանի գիտական գրադարանում:
Ասմունքի հանձնախմբի պատասխանատու, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Արմենուհի Սումբուլյանը հյուրին ներկայացրեց մրցույթ-փառատոնի մանրամասները:



Հանդիպմանը մասնակցում էին նաև գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նաիրի Բալաբեկյանը, համալսարանի նախորդ տարվա շրջանավարտ և ներկայում Ջավախքում մշակութային գործունեություն ծավալած նկարիչ Հմայակ Գրիգորյանը:
Արևշատ Ավագյանը բարձր գնահատեց ասմունքի փառատոնի անցկացումը: Նա նշեց որ միայն այդպես հնարավոր կլինի առանձնացնել լավագույններին, խրախուսել ստեղծագործող ուսանողներին, ապահովել նրանց ստեղծագործությունների ներկայացումը, նրանց ներշնչել նոր մտորումների: Նա խոսեց նաև իր ղեկավարած ֆոնդի գործունեության մասին:
Արևշատ Ավագյանը համալսարանի գրադարանին նվիրեց իր գրքերից երկուսը՝ «Արևշատ» նկարչական ալբոմը և «Ինքնության գույնն ու իմաստը» գիրքը, որ ներառում է արձակ, չափածո գործեր և նկարների վերատպություններ: Վերջին գիրքը հրատարակվել է 2013 թվականին և ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:



Հանդիպումն անցավ երկուստեք ջերմ մթնոլորտում և առաջիկայում նոր միջոցառումների հիմք կդառնա:

Просмотров: 879 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz