Ուրբաթ, 19.04.2024, 21:59
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Դեկտեմբեր » 26 » ՀԱՂԹԱՐՇԱՎ
15:43
ՀԱՂԹԱՐՇԱՎ

Յոթերորդ անգամ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ»-Ի

ՆՈՐ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Լավագույն ընթերցող» միջոցառումը, որն այս տարի յոթերոդն էր: 

«2010 թ-ի դեկտեմբերի 22-ից սկսած վեց անգամ անցկացված «Լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողներ են դարձել 91 աշակերտ, ուսանող, դասախոս, ֆակուլտետ, թերթ: Այս տարի նրանց թվին ավելանում են ևս 31 մրցանակակիրներ: Մրցույթի 7-ամյակի կապակցությամբ ավելացել են «Լավագույն մագիստրոս», «Նրանք հաղթել են», «Համակրանքի մրցանակ», «Այլ բուհից լավագույն ընթերցող», «Ամենաընթերցված գիրք» անվանակարգերը:  Անցած վեց տարիներին հրատարակվել է «Լավագույն ընթերցող» խորագրով 6 գրքուկ՝ սև-սպիտակ տարբերակով: 2016 թ-ին դարձյալ 7-ամյակի կապակցությամբ հրատարակվել է գրքույկի գունավոր տարբերակը՝ անցած վեց մրցույթների հաղթողների և 2016 թ-ի լավագույն ընթերցողների լուսանկարներով և վերջիններիս կենսագրությամբ:- Իր խոսքում նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը և շարունակեց,- համոզված եմ, որ մարզերից եկած ծնողները, ուսուցիչները, դպրոցների տնօրենները, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հիացած են բուհի ընձեռած հնարավորություններով և գրադարանի հագեցվածությամբ»: 

Տիգրան ՊետրոսՅանցը առաջինը ներկայացրեց 2016 թվականի «Լավագույն ընթերցող»-ին՝ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ռուզաննա ՍարգսՅանին: Նա տարվա ընթացքում օգտագործել է 470 միավոր տպագիր նյութ, կարդացել է 3 գիտական զեկուցում, գրել է մեկ գիտական հոդված, բանաստեղծություններ է տպագրել «Չորեքշաբթի Գ» գրքում:  Նրա վկայականը հանձնեցին հայ ժողովրդի պատմության ամբիոնի դասախոս, գիտությունների դոկտոր, փոխդեկան Սամվել Պողոսյանը, Կոտայքի մարզի Գառնի գյուղից միջոցառմանը մասնակցելու եկած հայրը, մայրը, քեռիները: Նման ներկայացուցչական արարողությունը երկար կմնա ուսանողի հիշողության մեջ, ինչպես նաև նրա հարազատների համար լրացուցիչ հպարտության առիթ կլինի: Ավելի ուշ Ռուզաննան իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կգրի. «Իմ կյանքի լավագույն օրերից մեկը: Լավագույնի կոչում, այսքան նվեր՝ համակարգիչ-պլանշետ, 40-ից ավելի գիրք: Շնորհակալ եմ Տիգրան ՊետրոսՅանց ձեզ` մեր երկրում նման եզակի հարթակ ստեղծելու, գիրք կարդալու, սովորելու, ինքնակրթվելու համար խրախուսական միջոցառում կազմակերպելու և այն շարունակաբար իրականացնելու համար»:

Ապա ներկայացվեցին Համալսարանի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էդգար Ասլանյանը և ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Նանե Պետրոսյանցը:  Նրանց վկայականներ հանձնեցին դպրոցների տնօրեններ Նաիրա Տողանյանը, Նաիրա Սաֆարյանը, Նանեի ավարտած հիմնական դպրոցի տնօրեն Գարիկ Ներսիսյանը, աշակերտների հարազատները:

Այնուհետև Տիգրան ՊետրոսՅանցը ըստ ֆակուլտետների ներկայացրեց 2016 թվականի հաղթողներին: Ամեն տարվա նման ֆակուլտետային հաղթողի պարգևատրությունը կատարում էին հաղթող ուսանողի ծնողները, հարազատները և տվյալ ֆակուլտետի դեկանը կամ նրան փոխարինողը: Վկայականներ հանձնվեցին ընթացիկ տարվա բակալավրիատի ուսանողներ Գայանե Վարդերեսյանին, Արմինե Խրոյանին, Նարինե Զաքարյանին, Անի Պետրոսյանին, Նարեկ Սահակյանին, Օֆելյա Սարգսյանին, Մհեր Կորկոտյանին, Քնքուշ Սիմոնյանին, Արփինե Կարապետյանին, մագիստրատուրայի ուսանողներ Հասմիկ Հովսեփյանին, Էվելինա Միրզոյանին, Անուշ Պետրոսյանին, Լիդա Մխիթարյանին, որոնք տարվա ընթացքում օգտվել են 250-ից ավելի տպագիր նյութերից: Համակրանքի մրցանակ ստացավ Մադոննա Մարտիրոսյանը, այլ բուհից լավագույն ընթերցողի վկայականի արժանացավ Համալսարանի շրջանավարտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սան, դպիր Հրաչյա-Ժորա Հակոբյանը: Վկայականներ ստացան գիտական աշխատանքով աչքի ընկած նախորդ տարիների լավագույններ Միշա Թադևոսյանը, Արմենուհի Մելքոնյանը և վեց գիտական զեկուցումների հեղինակ, նախորդ տարվա ֆակուլտետային հաղթող Անահիտ Հովակիմյանը:

Հաղթող ուսանողներին վկայականներ հանձնեցին դեկաններ Ռուզաննա Պետրոսյանը, Աշոտ Գալստյանը, Հեղինե Խաչատրյանը, Ռուզաննա Սադոյանը, Սարգիս Էլբակյանը, փոխդեկան Սամվել Պողոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանը: Շնորհավորելով լավագույն ընթերցողներին՝ վերջիններս շնորհակալություն հայտնեցին գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին՝ ուսանողներին նման կերպ խրախուսելու, գրքի, ընթերցանության հանդեպ սիրով նրանց վարակելու համար:

«300 օր գրադարանում» անվանակարգում լավագույնը ճանաչվեցին ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Արմեն Հակոբյանն ու սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը:

Համալսարանի դասախոսներից ամենաընթերցված հեղինակ են դարձել և վկայական ստացան դոկտոր-պրոֆեսորներ Սամվել Խուդոյանը և ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը /երկրորդ անգամ/, ոչ համալսարանական հեղինակներից հինգերորդ անգամ անընդմեջ վկայական հանձնվեց հոգեբան Ալբերտ Նալչաջյանին, որի գրքերը տարվա ընթացքում պահանջվել են ավելի քան 25.000 անգամ:

«Գրադարանի բարեկամ» անվանակարգում պարգևատրվեցին «Հայ զինվոր» ու «Ազգ» շաբաթաթերթերը: Ի դեպ, «Ազգ» շաբաթաթերթն անցնող տարում 900 անուն գիրք է նվիրել Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին:

Դպրոցական, ֆակուլտետային հաղթողներից նույնպես յուրաքանչյուրը գիտական գրադարանի կողմից ստացավ 15-ից ավելի գիրք: Նրանք տարատեսակ նվերներ ստացան նաև ֆակուլտետների դեկաններից:

Դեռևս 2015 թ-ին Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հրամանով բակալավրիատի լավագույն ընթերցող ուսանողները նման հաղթանակի արդյունքում ստանում են 2 կրեդիտ /որևէ գրավորի տեսքով/, իսկ բոլոր հաղթող աշակերտները և ուսանողները՝ համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն:

 

Աննա Մարտիրոսյան

Գիտական գրադարանի ընթերցասրահների բաժնի վարիչ

Լուսանկարները՝ Սյուզաննա Առաքելյանի

 

Արձագանքներ

/Բոլոր գրառումները վերցված են կայքէջերից, կամ հեղինակների ֆեյսբուքյան պաշտոնական էջերից/

 

http://www.azg.am/AM/culture/2016122306  ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

«Ազգը» եւս մրցանակ ստացավ

Դեկտեմբերի 22-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ «2016 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփիչ միջոցառումը: Մրցույթն արդեն յոթ տարվա պատմություն ունի եւ նախաձեռնել է գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ինչպես նշեցին միջոցառման հյուրերը եւ համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները, այս մրցույթը, որն ամեն տարի պարտաճանաչորեն ճանաչում է այս կամ այն ուսանողինՙ տարվա լավագույն ընթերցող, լրացուցիչ խթան է ուսանողների համար, որպեսզի ավելի լավ սովորեն ու գիրք կարդան:

Դեկտեմբերի 22-ին տարվա լավագույն ընթերցող ճանաչվեց քսան երիտասարդ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն օր այցելում են գրադարան, այլեւ արդեն իրենք են հոդվածներ գրում, զեկույցներ ներկայացնում, ինչն, անխոս, հնարավոր չէր լինի առանց ընթերցանության:

Ուշագրավ է, որ դասախոսներից ամենաընթերցասերները եւս պարգեւատրվեցին: Այսպես, դասախոսների պարագայում, բոլոր նրանք ովքեր անցնող տարում երեք հարյուր օր եղել են գրադարանում, ստացան պատվավոր վկայականներ: Անգամ կատակեցինՙ եթե տարվա երեք հարյուր օրը դասախոսն անցկացրել է գրադարանում, բա մյուս 66 օրը որտե՞ղ է եղել...

Առանձին վկայականներ ստացան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի բարեկամները: Հիշեցնեմ, որ անցյալ տարի նույն անվանակարգում վկայական էր ստացել «Ազգ» շաբաթաթերթը: Այս տարի ստացավ «Հայ զինվոր» թերթը: Սակայն «Ազգը» եւս ստացավ իր շնորհակալական վկայականն ու մրցանակըՙ անցնող տարում գրադարանին 900 անուն գիրք նվիրելու համար:

Եւ մենք ենք շնորհակալ, որ կարդում են ու փաստորեն ընթերցողների մեջ լավագույններն էլ կան:

 
Արմենուհի Մելքոնյան՝ Երկու տարի անընդմեջ լավագույն: Մեծ պատիվ և պատասխանատվություն է կրել այն կոչումը, որին արժանանում ես: Համալսարանում արդեն ավանդույթ դարձած միջոցառում, որը խրախուսում է գրքասերներին, նպաստում նրանց մոտիվացիային և դառնում նոր ձեռքբերումների սկիզբ: Հատուկ շնորհակալություն Տիգրան ՊետրոսՅանցին նման հիանալի միջոցառում կազմակերպելու և ուսանողներին խրախուսելու համար:

Անահիտ Հովակիմյան՝ Կրկին հպարտության և գնահատված լինելու ջերմ զգացում: 400 տպագիր միավորի օգտագործում: Շնորհակալ եմ շատ պարոն  Տիգրան ՊետրոսՅանցին` կատարած աշխատանքս գնահատելու և անմոռանալի օր պարգևելու համար, սիրելի գրադարանավարներին` պրոֆեսիոնալ աշխատանքի համար

Արմինե Խրոյան՝  Շնորհակալ ենք այս հրաշալի օրվա ու այսքան անձնվեր աշխատանքի համար առաջին հերթին մեր շա՜տ սիրելի պարոն Տիգրան ՊետրոսՅանցին… Դուք միակն եք, ով կազմակերպում է իր տեսակի մեջ եզակի ու նմանը չունեցող այս միջոցառումը, որը բացի ընթերցասեր ուսանողներին խրախուսելուց էլի շա՜տ ու շա՜տ մեծ խորհուրդ ունի իր մեջ: Միասնականության խորհուրդ: Կրկին ու կրկին անչափ շնորհակալ ենք:

Միշա Թադևոսյան՝  2 տարի անց` կրկին ՀՊՄՀ  «Լավագույն ընթերցող»: Շնորհակալություն պարոն  ՊետրոսՅանցին` ստեղծելու համար մի հարթակ, որում արժևորվում է գիրքն, ու գնահատվում են գիրքը արժևորողները:

Գայանե Վարդերեսյան՝  Շնորհակալ եմ պարոն ՊետրոսՅանց «Լավագույն ընթերցող» կոչման համար:

Նարինե Ջիվանի՝ Լավագույն ընթերցողի միջոցառմանը մասնակցել ցանկանում էի դեռ 1-ին կուրսից, երբ ընթերցասրահում քննաշրջանի պատրաստվելիս պատահաբար լսեցի խոսակցություն՝ միջոցառման մասին։ Արդեն 4-րդ կուրսում ցանկությունս իրականացավ։ Շնորհակալություն, պարոն  Տիգրան ՊետրոսՅանց, ուսանողական հուշամատյանիս դեռևս ամենագեղեցիկ օրն ավելացնելու համար։

Գոհար Մկոյան՝ Անչափ ուրախ եմ և հպարտ:
Հրաչյա-Ժորա Հակոբյան՝ Համալսարանի գիտական գրադարանում կայացավ «2016 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթը, որտեղ «Այլ բուհի ուսանող» (Գևորգյան հոգևոր ճեմարան) անվանակարգում վկայականը հանձնվեց ինձ: Շնորհակալ եմ: 

 

Просмотров: 964 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Xbvdwx  
0
order lipitor 20mg for sale <a href="https://lipiws.top/">buy generic lipitor over the counter</a> order atorvastatin 20mg pill

1 Kxrtil  
0
order atorvastatin online cheap <a href="https://lipiws.top/">order generic lipitor 20mg</a> order atorvastatin generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz