Ուրբաթ, 29.03.2024, 14:10
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Հոկտեմբեր » 11 » ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
15:48
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #180, 11-10-2011

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՙ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ԵՎ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու
ԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի դասախոս

Լույս է տեսել անվանի մատենագետ, գրադարանագետ եւ գրքագետ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանի «Գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում» ուսումնամեթոդական ձեռնարկը (2011թ., 124 էջ), որը ծրագրային եւ բարձրացրած հարցերի լայն ընդգրկումով ու մեթոդաբանական կառուցվածքով նմանը չունեցող եզակի հրատարակություն է գրքի պատմության մեջ:

Գրախոսվող ձեռնարկում գիտական պատշաճ մակարդակով ու հմտությամբ ներկայացված են գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական գործունեության հումանիտար եւ տեխնոլոգիական զարգացման բակալավրիատի եւ մագիստրատուրայի 40 առարկայական ծրագրեր` հիմնված համալսարանական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների եւ արտերկրի առաջավոր փորձի վրա:

Ծրագրերը (Ընդհանուր գրադարանագիտություն եւ մատենագիտություն, Փաստաթղթագիտություն, Գրքագիտություն եւ հայ գրքի պատմություն, Գիտահետազոտական աշխատանքի հիմունքներ, Համեմատական գրադարանագիտություն, Տեղեկատվական եւ տեխնոլոգիական միջոցները գրադարանում, Հայագիտական մատենագիտություն, Սոցիալական հաղորդակցություն, Գրադարանային ֆոնդեր, Գրադարանային մենեջմենթ եւ մարկետինգ, Գրադարանային մանկավարժություն, Աշխատանք ընթերցողների հետ, Գրադարանի ռազմավարական ղեկավարում, Հայ մատենագիտության պատմություն, Համաշխարհային քաղաքակրթության պատմություն եւ այլն), տեսական, պատմական եւ մեթոդական նյութերի խորը բովանդակությամբ ու արդիականությամբ անթերի են, ունեն ուսուցողական անգնահատելի նշանակություն:

Սույն ձեռնարկի գլխավոր արժանիքներից մեկն էլ այն է, որ ընդհանուր եւ ճյուղային գիտությունների վերաբերյալ յուրաքանչյուր ծրագրին կից հեղինակը տվել է մատենագիտական հարուստ ցանկ` տեղեկատվական-մեթոդական անփոխարինելի օգնություն ցուցաբերելով օգտվողներին եւ մասնագետների լայն շրջանին: Անհրաժեշտ է նշել, որ ուսումնական ծրագրերի եւ ծրագրային գրականության մեծ մասը (անկախ լեզվից եւ գտնվելու վայրից) առաջին անգամ են գիտա-ուսումնական շրջանառության մեջ դրվում, իսկ գիրքն ամբողջությամբ համապատասխանում է բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխումների ժամանակակից պահանջներին:

Գրքում առանձին բաժին է հատկացված նաեւ բակալավրատուրայի եւ մագիստրատուրայի պրակտիկայի ուսումնական ծրագրերին, որոնցում առաջին անգամ գիտական սկզբունքային մոտեցմամբ կարեւորված ու հիմնավորված են փաստաթղթա-տեղեկատվական համակարգերում պրակտիկայի նպատակներն ու հիմնախնդիրները, տեսության եւ պրակտիկայի փոխադարձ կապերը, զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

Ստեղծված է մինչ օրս նախադեպը չունեցող կրթական ծրագրերի մի ամբողջ համակարգ, որը, մեր կարծիքով, ծանրակշիռ ներդրում է ոչ միայն Հայաստանում` Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնում, այլեւ` Արցախի եւ հայկական սփյուռքի համար համապատասխան որակավորմամբ մասնագետներ պատրաստելու, գիտությունն ու կրթությունը համակողմանի զարգացնելու առումով:

Այս բոլորը վկայում են պրոֆեսոր Գ.Ա.Սուքիասյանի կատարած հսկայածավալ եւ նորարարական աշխատանքի, գիտամանկավարժական եւ տեսական հարուստ փորձի մասին, ինչը անսահման գնահատելի է:


Просмотров: 1386 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/81
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz