Երկուշաբթի, 17.12.2018, 21:16
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 10982
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Հոկտեմբեր » 8 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:40
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

274-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի հոկտեմբերի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 274–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցի առաջարկով մեկ լոպե լռությամբ հարգեցին մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ստեղծագործական ներշնչանքի, ստեղծագործելու պայմանի, նյութ քաղելու, նյութը ներկայացնելու արվեստի մասին, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Իմ Ազնավուրին»/, Զաբելա Աբելյանը /«Բաց աչքերով»/, Սիրանուշ Գրիգորյանը /«Դողս ցրտից չէ», «Զուլոյի Վաղոն»/, Մելսիդա Հակունցը /«Ուղեղ ա մարտ»/, Օվսաննա Մալխասյանը /«Ու թե», «Մտքերս»/, Վարդան Գրիգորյանը /«Ուսուցչին», «Ազնավուրին»/, Գարիկ Գալոյանը /«Մայրը»/, Շողեր Քոչարը /«Մեսրոպ Մաշտոց», «Կոմիտաս»/, Կլավդիա Մկոյանը /«Մենք»/, Հրանուշ Ներսիսյանը /«Ես»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /«Ծնված օրից»/, Մարիամ Թարվերդյանը /«Օտարություն», «Իմ սերը»/, Աշուղ Աստղանուշը /պոեմի վերջնամաս/, Տիգրան ՊետրոսՅանցը /հատված «Զաքարե» վեպից/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Աշուղ Աստղանուշը մի երգ կատարեց, Նանա Մկրտչյանը նվագեց դաշնամուր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան Պետրոսյանցը:

Լուսանկարը՝  Նանայի

Просмотров: 140 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz