Երեքշաբթի, 13.11.2018, 23:55
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 10957
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Օգոստոս » 11 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:39
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

267-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի օգոստոսի 11-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 267–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ծավալուն դասախոսություն ներկայացրեց 13-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչ, Հայաստանի 50-ամյա անկախության կերտիչ Զաքարյանտոհմի, այդ տոհմի ամենամեծ ներկայացուցչի՝ Զաքարե Երկրորդի մասին, նշելով, որ այդ վերնագրով վեպ է պատրաստում տպագրության: Նա հանդիպման մասնակից Մարիամ Թարվերդյանի խնդրանքով խոսք ասաց նախորդ շաբաթվա ընթացքում երկրում ծավալված գործընթացների մասին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Հայաստան», «Հայկական տարազ»/, Զաբելա Աբելյանը /«Պարզ գիշեր»/, Մարինա Հակոբյանը /«Որն է իմ տունը», «Փոքրիկ աղջիկը», «Իմ հայ ժողովուրդ»/, Արմեն Գևորգը /«Խիղճը»/, Վարդան Գրիգորյանը /«Երազում եմ»/, Սիրանուշ Գրիգորյանը /«Արևի շողը»/, Արմեն Երիմյանը /«Մանկություն»/, Իշխան Բադալյանը /«Կյանքի ճամփան»/, Արմո Առաքելյանը /«Էքսպրոմտ»/, Վան Եղեգը /«Օրհնված արցունքներ»/, Արմինե Մելքումյանը /«Խոսք զինվորին», «Լավություն արա», «Մի երեկո»/, Տիրայրը /Վլադ Հախումյան, «Ինքս ինձ հետ»/, Մարիամ Թարվերդյանը /«Զրույց աստղերի հետ», «Արևոտ ծիրանենի»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Մարիամ Թարվերդյանը կարդաց իր «Տաշեղ» բանաստեղծությունը: Տաթև Ենոքյանը ասմունքեց Պարույր Սևակի երկու բանաստեղծություն:

Արմեն Երիմյանի համաձայնությամբ Տիգրան ՊետրոսՅանցը Կարինե Ամիրյանին և Վան Եղեգին հանձնեց վերջինիս ստեղծագործական երեկոյի մասնակցի հավաստագիր և շնորհակալագիր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Լուսանկարը՝ Նանա Մկրտչյանի, Տաթև Ենոքյանի

Просмотров: 170 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz