Շաբաթ, 20.04.2024, 05:06
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Մարտ » 12 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:41
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

251-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի մարտի 10-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 251–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի ստեղծման հանգամանքները: Նշեց, որ շուրջ 6 տարի առաջ գրադարանում խնդիր դրվեց ստեղծել հարթակ ուսանող ստեղծագործողների համար: Բավականաչափ ուսանողների հավաքագրումից հետո 2013 թ-ի մարտի 14-ին ստեղծվեց «Չորեքշաբթի» գրական ակումբը, որի կամարների տակ եղել են ավելի քան 300 մարդ: Նրանցից 200-ը ավարտելով ուսանողական կյանքը՝ վերադարձել են իրենց համայնքները և դժվարությամբ են կարողանում համագործակցել, մյուսները ակտիվորեն մասնակցում են գրական ակումբի կյանքին: Հրատարակվել է 5 հեղինակային գիրք, ակումբի մեկ տասնյակից ավելի անդամներ հրատարակել են առաջին, անգամ երկրորդ գրքերը: Ակումբը համագործակցել է տարբեր կառույցների հետ, տպագրել է Սյունիքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սովորող-ստեղծագործողների գործեր: Մասնաճյուղ ունի Արցախի պետական համալսարանում: Նա նշեց, որ տարիները որևէ բան չեն փոխում ակումբի կյանքում, նույն ջանադրությամբ ակումբը կշարունակի գործել նաև հաջորդ հինգ և հաջորդող տարիներին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներին՝ Քասաղ գյուղի բնակիչ, բանաստեղծուհի Զինաիդա Սիմոնյանին և Արթիկ համայնքի մշակույթի բաժնի պետ Գայանե Աղաքարյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբել Աբելը /«Սեր ու գարուն», «Հիշողություն»/, Կարինե Ամիրյանը /«Գարնանային»/, Գայանե Աղաքարյանը /«Գարուն է գալիս», «Բարով եկար», «Մայրս»/, Մելսիդա Հակունցը /«Ձագուկ», «Չխելագարվեք»/, Զինաիդա Սեդրակյանը /«Իմ հասակի աղջիկները»/, Լուսինե Հարությունյանը /«Աշունը»/, Վարդան Գրիգորյանը /«Մեր հայրենին»/, Հովհանես Սևակը /«Մորս»/, Իշխան Բադալյանը /«Ասում են»/, Գարիկ Գալոյանը /«Իմ մայրիկի բարի աստված»/, Լուսինե Հակոբյանը /«Հայր աքլորը»/, Վան Եղեգը /«Հավատարմություն»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Քեզ հիշեցի», «Ծաղիկները»/, Արմենուհի ԹամոՅանը /«Անվերնագիր»/, Նանա Մկրտչյանը /«Թե որ...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Մամիկոն Հովհաննիսյանը, Լուսինե Հակոբյանը, Իշխան Բադալյանը, Հովհաննես Սևակը, Վարդան Գրիգորյանը, Զինաիդա Սեդրակյանը, Մելսիդա Հակունցը, Կարինե Ամիրյանը կարդացին մեկական ստեղծագործություն:

Արմենուհի Թամոյանը, Լուսինե Հակոբյանը, Կարինե Ամիրյանը Հովհաննես Սևակի նվագակցությամբ կատարեցին հայկական ժողովրդական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի

Просмотров: 590 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Jwjvuh  
0
atorvastatin tablet <a href="https://lipiws.top/">purchase lipitor pills</a> atorvastatin 10mg sale

1 Pdapcr  
0
order generic atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">order lipitor</a> buy atorvastatin 40mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz