250-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի մարտի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 250–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Արցախյան ազատամարտի 30-ամյակի, շարժման առաջին քայլերի, առաջին ցույցերի, ձևավորվող կառույցների, դրանցում իր անձնական մասնակցության, իր ընկեր առաջամարտիկների մասին: Նա կոչ արեց հանդիպման երիտասարդ մասնակիցներին աչքի լույսի պես սիրել, փայփայել անկախությունն ու պետականությունը, քանզի ազգերի գոյության միակ գրավականը անկախ պետականության գոյությունն է:
Գրողների միջազգային օրվա առթիվ Մելսիդա Հակունցը շնորհավորեց ներկաներին և Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց բլոկնոտ և գրիչ:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Տաղ գարնանային»/, Մելսիդա Հակունցը /«Ով մարդ արարած»/, Վարդան Գրիգորյանը /«Կգտնի»/, Լուսինե Հարությունյանը /«Դու մի ամպիկ ես»/, Դավիթը /«Կոշիկներով», «Ապրել»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Ես քեզ սիրում եմ», «Քեզ է հիշեցնում»/, Նելլի ԵնոքՅանը /«Երազել անիրականը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մամիկոն Հովհաննիսյանը, Իշխան Բադալյանը, Մհեր Խեչոյանը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը, Կարինե Ամիրյանը կարդացին մեկական ստեղծագործություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարը՝ հեղինակի |