Ուրբաթ, 19.04.2024, 05:09
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Հունվար » 14 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:14
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

243-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի հունվարի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 243–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ երջանիկ զուգադիպությամբ 2018 թ-ի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի օրը, իսկ երկրորդը՝ համընկավ Հին Նոր տարվա օրվան: Նա մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին Հին Նոր տարվա առթիվ և մաղթեց, որ 2018 թ-ը հայ ժողովրդի համար լինի իղձերի իրականացման տարի:

Հանդիպման մասնակիցներին ներկայացան հյուրեր Կարինե Ամիրյանը, Մամիկոն Հովհաննիսյանը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Հույսի թևերով», «Օրեր բերկրության», «Մենք հայ ենք»/, Մելսիդա Հակունցը /«Հայոց մայրերի պատգամախոսը»/, Գարիկ Գալոյանը /«Ամենահին»/, Հովհաննես Սևակը /«Գովք Վաղաշենին»/, Գոհար Մարտիրոսյանը /«Տխրության դիմանկարը»/, Հմայակ Մկրտչյանը /«Ձմեռ»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Թե չհարբեմ»/, Անի Պետրոսեանը /«Ես վախենում եմ», «Ես սիրում եմ այս ձմեռը»/, Արմենուհի Թամոյանը /«Ու փշուր-փշուր...»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման հյուրերից Սյուզաննա Մակարյանը /Լճաշեն/ հատված արտասանեց Գևորգ Էմինի «Սասունցիների պարը»բանաստեղծությունից, Ալմաստ Եպիսկոպոսյանը տողեր կարդաց բանաստեղծական արվեստի մասին, խոսեց իր «Օձունի Եպիսկոպոսյան տոհմի ծագումնաբանությունը» գրքի մասին:

«Մշակութային լուսանցք» բաժնում մեկական բանաստեղծություն կարդացին Մելսիդա Հակունցը, Կարինե Ամիրյանը: Տաթև Ենոքյանը ասմունքեց Գևորգ Էմինի ստեղծագործություններից:

Հովհաննես Սևակը ներկայացրեց մի քանի դաշնամուրային երգ:

Կարինեն, Սյուզաննան, Գոհարը, Արմենուհին, Հմայակը կատարեցին մեկ տասնյակից ավելի հայրենասիրական, ազգային երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Տաթև ԵնոքՅան 
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 727 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Qmhpiz  
0
buy atorvastatin 80mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 80mg cost</a> atorvastatin price

1 Mixhsw  
0
buy lipitor 10mg online cheap <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg generic</a> atorvastatin canada

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz