234-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի նոյեմբերի 4-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 234–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի նոր անդամ, Մանկավարժական համալսարանի ուսանող Սյուզաննա Գալստյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Զաբելա Աբելյանը /«Ամեն գիշերվա լազուր երկնքում»/, Իշխան Բադալյանը /«Մեկը՝ վերում, մեկը՝ վարում»/, Սյուզաննա Գալստյանը /«Ես դեռ չծնված», «Կանգառից առաջ», «Ուժամանակի փոքր ճամփեքին»/, Խաչատուր Խաչատրյանը /«Մենք ծնվել ենք...»/, Գոհար Մարտիրոսյանը /«Դու չկաս այլևս»/, Նանա Մկրտչյանը «Չորեքշաբթի Ե» գրքում տպագրված Տիգրան ՊետրոսՅանցի «Անի» և «Բարի լույս Միացյալ Հայաստան» բանաստեղծությունների իր կատարած ֆրանսերեն թարգմանությունները: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում
- Հմայակ Մկրտչյանը, Գոհար Մարտիրոսյանը, Զաբել Աբելյանը, Իշխան Բադալյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
- Հմայակ Մկրտչյանը, Նանա Մկրտչյանը ասմունքեցին Հովհաննես Թումանյան և Վահան Տերյան:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի |