231-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի հոկտեմբերի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 231–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց գործնական Հայաստանասիրության մասին, երևույթը կապեց հայաստանցիների կողմից ՖԲ-ում անունները օտարալեզու ներկայացնելու փաստին, դրա վտանգավորության մասին և կոչ արեց դպրոցական աշակերտներին ՖԲ-ում իրենց անունները դարձնել հայատառ:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի /հենակետային վարժարան/ 10-րդ դասարանի լրատվական հոսքի աշակերտ Սոնա Մարգարյանին, Սոֆյա Սաքեյանին, Խաչատուր Խաչատրյանին: Նա ներկայացրեց նաև հանդիպման հյուրին՝ Հայաստանասեր Գոռ Մադիկ Գրիգորյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Անի Պետրոսեանը /«Ու ես մեղավոր չէի»/, Օֆելյա Սարգսյանը /«Հայրիկիս հետ»/, Լուսինե Հարությունյանը /«Հարսանիք ռազմաճակատում» նոր տարբերակ/, Վարդան Գրիգորյանը /«Աշնանականչ»/, Աննա Թադևոսյանը /«Դերասան և արտիստ»/, Հովհաննես Սևակը /«Էսթերային»/, հոգեբան Լիլիթ Ադամյանը /«Աֆորիզմներ»/, Խաչատուր Խաչատրյանը /«Թիթեռի պես /Ժամանակը/»/, Սոնա Մարգարյանը /«Աշնանային էտյուդ»/, Սոֆյա Սաքեյանը /«Երջանիկ»/, Սիմոն Հովհաննիսյանը /«Լույս»/, Մարի Արշակյանը /«Տիգրանը»/, Քրիստինե Շխպակցյանը /«Ճոխ պատերից ներս»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Պարտություններ էլ չեն լինելու»/, Նանա Մկրտչյանը /«Սպասված անսպասելին»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Անտանելի լռություն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում
- Անի Պետրոսեանը կարդաց վրաց հոգեբան Ազեյա Դադաշիձեի «Եթե Ձեր բախտը բերի» հոգեբանական էսսեն:
- Երևանի 2799-ամյակի առիթով Հովհաննես Սևակի /Սևակ Հովհաննիսյան/ դաշնամուրային նվագակցությամբ և ձայնակցությամբ Գոհար Մարտիրոսյանը և Նանա Մկրտչյանը մեծ ոգևորությամբ կատարեցին «Էրեբունի-Երևան» երգ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարները՝ հեղինակի, Տաթև Ենոքյանի |