Ուրբաթ, 29.03.2024, 09:31
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Սեպտեմբեր » 5 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:17
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

225-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի սեպտեմբերի 2-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 225–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը սեպտեմբերի 1-ի, դպրոցական ուսումնական տարվա սկսվելու առիթով շնորհավորեց հանդիպման ուսանող և ծնող մասնակիցներին: Օրվա կապակցությամբ խոսք ասացին հանդիպման քսանից ավելի անդամներ:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հանդիպման հյուր, Ջերմուկի քաղաքային գրադարանի աշխատակից Հասմիկ Սահակյանին և ակումբի նորել, Խոր Վիրապի դպրոցի շրջանավարտ Լիաննա Պետրոսյանին /Մամայի աղջիկ/: Հասմիկ Սահակհանը գրադարանին հանձնեց Ջերմուկի գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեքիաթների 5 գիրք: Տիգրան ՊետրոսՅանցը Ջերմուկի գրադարանին նվիրեց 10 օրինակ նոր գրքեր:

Տիգրան ՊետրոսՅանցը Սևակ Հովհաննիսյանի անուն-ազգանունը հատելով նրան գրական անուն նշեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՎԱԿ: Նա ասաց, որ ինչ խոսք խիստ պատասխանատու է Ռուբեն Սևակից, Պարույր Սևակից և մեկ տասնյակից ավելի ուրիշ Սևակ-ներից հետո կրել այդ անունը, բայց մեր ճանաչած Սևակ Հովհաննիսյանը պատվով կկրի այդ անունը և արժանի կլինի այդօրինակ գրական մկրտությանը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Հասմիկ Սահակյանը/ընթերցեց Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի բանաստեղծությունը/, Մելսիդա Հակունցը /«Գալիքի ճամփան»/, Վարդան Գրիգորյանը /«Դպրոց պիտ գնաս»/, Լուսինե Հարությունյանը /«Հասմիկը»/, Տարոն Գրիգորյանը /«...», «Արևամուտ»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Աննա Թադևոսյանը /«Լռություն է տիրում»/, Լիաննա Պետրոսյանը /«Իմ տունն եմ ուզում»/, Անի Պետրոսեանը /«Դու»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Դեսից դենից»/, Մադոնա Մարտիրոսյանը /«Զինվորիս»/,  Արմենուհի ԹամոՅանը /«Տեսնես»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման մասնակիցներից Անին, Արմենուհին, Սևակը, Տարոնը, Վարդանը,Մելսիդան, Լիաննան կարդացին մեկական բանաստեղծություն:

Արմենուհի ԹամոՅանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեց հայրենասիրական երգեր:

Տիգրան ՊետրոսՅանցը ջերմորեն շնորհավորեց Արմենուհի Թամոյանին ծննդյան տարեդդարձի առթիվ և մաղթեց հաջողություններ: Մաղթանքին միացան հանդիպման բոլոր մասնակիցները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Տաթև Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 726 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Hftkdn  
0
buy lipitor pills <a href="https://lipiws.top/">atorvastatin online order</a> atorvastatin 10mg price

1 Jyuvzw  
0
buy lipitor 20mg for sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg online</a> buy atorvastatin 80mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz