Շաբաթ, 20.04.2024, 08:02
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Օգոստոս » 31 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:07
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

224-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի օգոստոսի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 224–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսք ասաց ժամանակակից գրականության, գրքի արժեքային համակարգի մասին:

Ջավախքից հյուրաբար Երևանում գտնվող բանաստեղծուհի Նազելի Ծառուկյան-Բաբաջանյանը /Նազելի Նաիրի/ Մելսիդա Հակունցի հրավերով, դստեր հետ այցելել էր «Չորեքշաբթի» գրական ակումբ: Տիգրան ՊետրոսՅանցը նրան հնարավորություն տրվեց ներկայանալու: Նազելի Նաիրին խոսեց իր գրական ուղու, ստեղծագործությունների մասին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Նորա Կարապետյանը /«Կյանքը դրախտ կդառնա»/, Մելսիդա Հակունցը /«Մայրական ձեռքեր»/, Զաբել Աբելյանը /«Մանասի գնդակը»/, Վարդան Գրիգորյանը /«Փափագում ես», Իշխան Բադալյանը /ութնյակներ/, Լուսինե Հակոբյանը /«Կապուտաչյա մանուշակ»/, Լենա Բաբաջանյանը /«Ժամանակ»/, Նազելի Նաիրին /«Առանց քեզ», Աննա Թադևոսյանը /«Քառյան ընտանիքը»/, Տիրայրը /«Նռնենին»: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման բոլոր մասնակիցները կարդացին մեկական բանաստեղծություն:

Տիրայրը, Սյուզաննա ԱռաքելՅանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Նրանց միացավ նաև Նազելի Նաիրին:

Տիրայրը և Լուսինե Հակոբյանը կատարեցին հայկական պար:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի և Տաթև Ենոքյանի

Просмотров: 686 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Ihbexb  
0
buy generic atorvastatin over the counter <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg</a> buy atorvastatin 40mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz