Կիրակի, 19.11.2017, 18:56
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 12381
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Մայիս » 22 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:42
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

211-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի մայիսի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 211–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը Մանկավարժական համալսարանի բակալավրի կրթածրագիրը գերազանց ավարտելու կապակցությամբ շնորհավորեց ակումբի անդամներ Մադոննա Մարտիրոսյանին, Անահիտ Հովակիմյանին, Արմինե Խրոյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց Մանկավարժական համալսարանի օտար լեզվի ֆակուլտետի անգլերենի բաժնի առաջին կուրսեցիներ Լիլիթ Հարությունյանին, Լաուրա Գրիգորյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Նապաստակն ու Արիանան»/, Վարդան Գրիգորյանը /«Դու»/, Հրաչյա Պետրոսյանցը /«Մանվելի քարը»/, Լիլիթ Հարությունյանը /«Դու ինձ պատմիր»/, Իշխան Բադալյանը /«Քունս չի տանում», «Ամենուրեք նույնն է, հոգիս»/, Լիլիթ Հակոբյանը /«Աֆորիզմներ»/, Լաուրա Գրիգորյանը /«Ապրելու ապրիլ»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Անվերնագիր»/, Տարոն Գրիգորյանը /«Երևանյան գարուն»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Մանկության չմաշվող էջեր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը կարդացին մեկական բանաստեղծություն:

Տարոն Գրիգորանը ասմունքեց Ռուբեն Սևակի մի բանաստեղծություն:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 169 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz