Ուրբաթ, 19.04.2024, 10:01
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Մայիս » 13 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:22
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

210-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի մայիսի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 210–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանգամանորեն ներկայացրեց մայիսի 11-ին գրադարանում կազմակերպված գրական-մշակութային հանդիպման մասին՝ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, Ազգային գործիչ, հրապարակախոս, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ Յովսէփ Նալպանտեանի /Լոս-Անջելես/, պատմաբան, հրապարակագիր Ավետիս Ռազմիկի /Կիպրոս/ հետ:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց գրական ակումբի անդամ Արմենուհի Թամոյանին Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական բաժնի 2-րդ կուրս ընդունվելու առթիվ: Նա նաև ներկայացրեց ակումբի նորեկ, 8-րդ դասարանցի Խաչիկ Սարգսյանին:

Ակումբի անդամ Վազգեն Պետրոսյան Մանկավարժական համալսարանի գրադարանին նվիրեց Կամո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և... ոչ միայն» գրքի օրինակներ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Վարդան Գրիգորյանը /«Հայրենիքիս»/, Հաչյա Պետրոսյանցը /«Լուսաբաց»/, Օֆելյա ՍարգսՅանը /«Երիցուկներ»/, Անի Պետրոսեանը /«Անտառ»/, Սյուզաննա ԱռաքելՅանը /«Աշուն»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Ամենքին»/, Մարի Արշակյանը /«Օրն է»/, Խաչիկ Սարգսյանը /«Մենք, հայերս», «Իմ երազանքի թագուհի»/, Արմենուհի Թամոյանը /«Անվերնագիր»/, Մարիամ Գրիգորյանը /«Էսսե»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Սյուզաննա ԱռաքելՅանը, Սևակ Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական ստեղծագործություն:

«Մշակութային լուսանցք» բաժնում Մարի Արշակյանը, Էլիչկա Ծորմուտյանը, Խաչիկ Սարգսյանը կարդացին Համո Սահյանի, Վահան Տերյանի բանաստեղծություններից:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ Տաթև Ենոքյանի

Просмотров: 672 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Qhncjp  
0
lipitor 20mg over the counter <a href="https://lipiws.top/">cost atorvastatin 20mg</a> buy generic lipitor online

1 Fgrbnr  
0
order lipitor 80mg pill <a href="https://lipiws.top/">oral atorvastatin 40mg</a> order atorvastatin 80mg online

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz