Չորեքշաբթի, 24.04.2024, 01:23
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Մարտ » 25 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
15:43
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

204-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի մարտի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 204–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց անցած շաբաթ օրը կայացած «Չորեքշաբթի» գրական ակումբի 4-ամյակի նվիրված միջոցատման մասին: Կարծիքներ հայտնեցին նաև Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Մհեր Կորկոտյանը, Անահիտ Պապոյանը, Օֆելյա Սարգսյանը, Անի Պետրոսյանը, Սյուզաննա Առաքելյանը:

Վարդան Գրիգորյանը ներկայացրեց «Հանուն արդարության» հասարակական կազմակերպության քաղաքական խորհրդի որոշումը, որով «... հայապահպանման ու սերունդներին հայանպաստ դաստիարակության, ցուցաբերած նախաձեռնությունների, արդարության համար պայքար մղելու և անբասիր աշխատանքի համար» Տիգրան ՊետրոսՅանցին արժանացրել է շնորհակալագրի և հանձնեց շնորհակալագիրը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Անահիտ Պապոյանը /«Թող ծնվի», «Արժանապատվություն»/, Վարդան Գրիգորյանը /«Թռչուն լինեի»/, Իշխան Բադալյանը /«Արեգակին պետք չէ հեռվից նայել»/, Մհեր Կորկոտյանը /«Հետքի վայրը»/, Անի Պետրոսյանը /«Դու իմն ես»/, Մելսիդա Հակունցը /«Մանկություն», «Նախնիներիս խրատը»/, Օֆելյա Սարգսյանը /«Ցորենի արտը»/, Արմենուհի Թամոյանը /«Անվերնագիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Մելսիդա Հակունցը, Արմենուհի Թամոյանը, Անի Պետրոսյանը, Վարդան Գրիգորյանը, Անահիտ Պապոյանը, Սյուզաննա Առաքելյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Անի Պետրոսյանը, Վարդան Գրիգորյանը, Մհեր Խեչոյանը կարդացին Եղիշե Չարենցի, Անահիտ Պապոյանի, Տիգրան ՊետրոսՅանցի բանաստեղծություններից:

Արմենուհի Թամոյանը կատարեց 7 երգ /«Ձայն մը հնչեց», «Սասնա սար», «Քաջ Վարդան», «Հորովել», «Արտ մը ունիմ», «Կարմիր ֆստան», «Էշ պատվական»/: 
Տիգրան ՊետրոսՅանցն առաջարկեց ապրիլի 15-ի հանդիպումն ամբողջովին նվիրել Արմենուհի Թամոյանին և առաջարկեց նրան պատրաստել համերգային ծրագիր ու հանդես գալ մենահամերգով:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 922 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Oblctn  
0
cheap atorvastatin <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg for sale</a> atorvastatin 10mg sale

1 Phjgiq  
0
buy atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor paypal</a> order lipitor 20mg sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz