Չորեքշաբթի, 24.04.2024, 13:24
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Մարտ » 22 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
17:36
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

203-րդ հանդիպում

«ՉՈՐԵՔՇԱԲԹԻ»-Ն ՆՇԵՑ ԻՐ ՉՈՐՍԱՄՅԱԿԸ

Մարտի 11-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 203–րդ հանդիպումը, որն ամբողջությամբ նվիրված էր գրական ակումբի չորսամյակին: 
Ակումբի տարեդարձին ներկա էին ակումբի անդամների հարազատներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, Մանկավարժական համալսարանի պրոֆեսորնոր, դսախոսներ, ուսանողներ, ստեղծագործողներ, ասմունքողներ, երաժիշտներ, հոգևորականներ:
Հանդիպման մասնակիցները «Հայր մեր» աղոթքով հաջողություն մաղթեցին միջոցառմանը: 
«Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր, «Զորավար» հիմնադրամի և Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց.
-«Զորավար» հիմնադրամն իր հովանու տակ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում 2013 թ-ի մարտի 14-ին հիմնել է «Չորեքշաբթի» գրական ակումբը, որը հարթակ է ստեղծագործող երիտասարդների համար, ծառայում է նրանց ազգային արժեքներով զինելու գործին և իր կարևորագույն խնդիրն է համարում երիտասարդների ստեղծագործական հնարավորությունների զարգացումը: Ստեղծման օրից «Չորեքշաբթի» գրական ակումբն ամեն շաբաթ հանդիպում-քննարկումներ է կազմակերպում, այսօր տեղի է ունենում 203-րդ հանդիպումը: Ակումբի հիմնադրման օրերին առանցքը Մանկավարժական համալսարանն էր, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ՝ միայն մի կառույցի վրա չպետք է հիմնվել, եվ այն դարձվեց հայաստանյան կառույց: Մենք մասնաճյուղ ստեղծեցինք նաեւ Արցախի համալսարանում, կապ հաստատեցինք Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հետ: Անցած երեքուկես տարիներին «Չորեքշաբթի» գրական ակումբն ունեցել է 200-ից ավելի անդամ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից: Տպագրվել է «Չորեքշաբթի» Ա, Բ, Գ, Դ գրքերը, որոնցում ընդգրկվել են շուրջ 200 հեղինակների 300-ից ավելի ստեղծագործություն /արձակ, չափածո/: Ակումբի անդամների ստեղծագործությունները տպագրվել են մեկ տսնյակից ավելի գրական ժողովածուներում՝ «21 պատմվածք», «Կամուրջ» /Թբիլիսի/, «Նուռ», «Գրական Արմավիր», «9-րդ հրաշալիք», «Անցյալը չի լռում» /երկու գիրք/, «Առաջին ծիլեր» և այլ: Հանդիպում-քննարկումներից բացի կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ՝ գրող-նկարիչ Արևշատ Ավագյանի, նկարիչ Վահան Ղարիբյանի, պատմաբան, դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանի, դիվանագետ-բանաստեղծուհի Մարինե Հայրապետյանի, գրող-լրագրող Հովհաննես Պապիկյանի, հոգևորականներ Արթուր սարկավագ Արամյանի, Թորգոմ վարդապետ Տոնիկյանի, Արցախյան պատերազմի մասնակիցներ Շահե Ա Աճեմյանի, Վազգեն Սիսլյանի, պահեստի գնդապետներ Գագիկ Դանիելյանի, Գևորգ Բաղդասարյանի հետ: Տարբեր տարիների կազմակերպվել է ակումբի անդամ ինքնուս նկարիչների՝ Էվելինա Միրզոյանի, Մարիամ Գրիգորյանի, Աստղիկ Հակոբյանի նկարների և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսները: Ակումբի գործունեության մասին գրել են «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Հայաստան», «Կրթություն», «Իրավունք», «Իրատես», «Մանկավարժական համալսարան», «Տնտեսագետ», «Ավանգարդ», «Թիվի մոլ», «Ջրաբերդ» /Մարտակերտ/, «Հորիզոն» /Կանադա/ և այլ թերթեր ու հանդեսներ, հաղորդումներ են հեռարձակել Հ1, Հ2, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Շողակաթ» հեռուստաընկերությունները:

Բացման խոսքից անմիջապես հետո կայացավ «Չորեքշաբթի Դ» հատորի, Մելանյա Պետրոսյանցի «Ոստիկանը» և Անահիտ Պապոյանի «Անանձնական» գրքերի շնորհանդեսը:

Ակումբի 14 անդամներ ստացան վկայականներ: 
Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, Վարդան Գրիգորյանը, Իշխան Բադալյանը, Անահիտ Պապոյանը, Մարինե Հակոբյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Սևակ Հովհաննիսյանը, Մելանյա և Հրաչյա Պետրոսյանցները, Գայանե Ղազարյանը ստեղծագործական հաջողությունների համար պարգևատրվեցին «Զորավար» հիմնադրամի պատվոգրերով:

Միջոցառման ընթացքում խոսք ասացին ակումբի անդամ, Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող Ջոյս Բոաչը /Գանա, նրա խոսքը թարգմանեց Ոսկին/, Կարեն Խանյանը. Մելանյա Պետրոսյանցը, Անահիտ Պապոյանը, Վրեժ Սարուխանյանը, Դավիթ Սարգսյանը, Գոհար Մկոյանը, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը, Սևակ Հովհաննիսյանի հայրը, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Բաղդասար Հովհաննիսյանը:
Ասմունքեցին Տարոն Գրիգորյանը, Տաթև Ենոքյանը, Հմայակ Մկրտչյանը, Ոսկին, Արշակ Սեմիրջյանը, Աստղիկ Հակոբյանը, Լիլիթ Ադամյանը, երգեցին Հմայակ Մկրտչյանը, Սյուզաննա Առաքելյանը, Արմենուհի Թամոյանը, պարեց Սյուզաննա Առաքելյանը, դաշնամուրի վրա նվագեց Սևակ Հովհաննիսյանը:
Ակումբի 80-ից ավելի անդամներ միասին կատարեցին «Կարմիր կակաչներ» երգը:
Միջոցառումն ավարտվեց Տիգրան Պետրոսյանցի բառերով Լիլիթ Համբարձումյանի գրած «Զորավար» երգով /կատարող Լիլիթ Համբարձումյան/:

Միջոցառման ընթացքում բացվեց նաև նկարչուհի-դիզայներ Էվելինա Միրզոյանի աշխատանքների «Էսքիզներ» ցուցադրությունը:

Շնորհավորանքներ

Սրբուհի Գևորգյան /Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր/: Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը վերջին տարիներին վարում է ուսանողակենտրոն քաղաքականություն: Համալսարանում գործում են բազմաթիվ խմբակներ, որոնք նպաստում են ուսանողների կրթական խնդիրնեի լուծման գործին: Կարևոր դերակատարություն ունեն ամառային դպրոցները, 100-ից ավելի ուսանողներ ,այդ ծրագրով, եղել են մեր երկրում, իսկ մեր ուսանողները եղել են՝ համապատասխան երկրներում: «Չորեքշաբթի» գրական ակումբը նույնպես նպաստում է ուսանողների ստեղծագործական կարողությունների զարգացման գործին, համախմբում է ոչ միայն Մանկավարժականի, այլ նաև ուրիշ բուհերի, հանրապետության այլ բնակավայրերի, Արցախի երիտասարդությանը և նպաստում ստեղծագործողների ունակությունների բացահայտման գործին: Շնորհավոր տոնդ, «Չորեքշաբթի»:

Սերգո Երիցյան /ՀՀ լեզվի տեսչության պետ, դոկտոր-պրոֆեսոր/: Արդեն չորրորդ տարին է, որ գործում է «Չորեքշաբթի» գրական ակումբը: Հարկավոր է ամփոփել կատարվածը, հետ նայել անցած ճանապարհին: Հրատարակվել է չորս գիրք: Ստեղծագործական այս կառույցը կայացել է: Թերթելով վերջին հրատարակված գիրքը տեսնում ես բազմաթիվ մարդկանց՝ տարբեր տարիքի, գերակշռողը, իհարկե, երիտասարդներ: Նրանք հավաքվում են, քննարկում և անգամ քննադատում: Իսկ այդ ամենը անհրաժեշտ է ստեղծագործական զարգացման համար: Ես կարծում եմ, որ այս չորսամյակը շատ կարևոր է: Մենք պետք է ասենք շնորհավոր: Ես շնորհավորում եմ ակումբի բոլոր անդամներին, քանի որ նրանց ստեղծագործությունները մեկ անգամ ևս հաստատում են, որ հայ մարդը առանց ստեղծագործելու չի կարող ապրել և հայ բանաստեղծական միտքը միշտ զարգանում է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէրգեան հոգեւոր ճեմարան /Աստուածաբանական համալսարան/: Մեծարգոյ տիար Տ.Պետրոսեանց, Այսու գրութեամբ ցանկանում ենք յայտնել Ձեզ, որ ստացել ենք Ձեր կողմից ուղարկուած հրաւէրը՝ «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադրման Դ տարուայ միջոցառմանը մասնակցելու համար: Մեծ սիրով եւ ուրախութեամբ ենք յետեւում Ձեր կողմից հիմնադրուած ակումբի արդիւնաբեր գրական գործունէութեանը, որը օրեցօր տալիս է իր դրական ու բեղմնաւոր արդիւքները: Մեր ուրախութիւնը կրկնապատկում է այն իրողութիւնը, որ Գէորգեան հոգեւոր ճեմարանի սաներին եւս հնարաւորութիւն է ընձեռնուէլ մասնակիցը լինելու գրական ակումբի մշակութապահպան մեծ գործին: Ցաւոք սրտի այս անգամ պիտի չկարողանամ ներկայ լինել Ձեր միջոցառմանը՝ Վեհափառ Հայրապետի արտասահմանեան իր ուղեւորութեան ընթացքին շքախմբի մէջ լինելու պատճառով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որՁեր կողմից հրաւիրուած սաները սիրով կբերեն իրենց մասնակցութիւնը Ձեր միջոցառմանը: Ի խորոց սրտի ջերմորեն շնորհաւորում ենք «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադրման չորրորդ տարուայ առթիւ եւ մաղթում, որ Տէրը առաւել ծաղկուն եւ բեղմնաւոր դարձնի այն անդաստանը, որի մշակներն էք Դուք: Օրհնութեամբ՝ Գարեգին վարդ/ապետ/ Համբարձումեան: Տեսուչ /ռեկտոր/:

Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Հարգելի Տիգրան Պետրոսյանց, 2013 թ. մարտի 14-ին Ձեր եռանդուն ջանքերով հիմնադրվեց «Չորեքշաբթի» գրական ակումբը, որը երիտասարդների համար դարձել է գրական արժեքների գնահատման, ստեղծագործական հնարավորությունների զարգացման մի յուրօրինակ հարթակ: «Չորեքշաբթին» իր դռները բացել է տասնյակ պատանիների ու երիտասարդների առջև, որոնք իրենց գրական առաջին թոթովանքները հնչեցրել են որպես ինքնահաստատման դրսևորումներ: Ձեր գրական դասերը եղել են բարու, մարդկայինի, հայրենասիրության վառ օրինակներ, որոնք թև են տվել Ձեր սաներին, մղել գեղեցիկի արարման վեհ գործերի: Դուք այդ աշխատանքներում ցուցաբերել եք անձանձիր գործունեություն, մանկավարժի համբերատարությամբ վերաբերվել յուրաքանչյուր սանի, ոգևորել նրանց: Վկան Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից ընդգրկված բարեջան սաներն են, որոնց հաջողություններով Դուք միշտ հպարտանում եք: Այսօր արդեն «Չորեքշաբթին» չորս տարեկան է: ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը շնորհավորում էայդ առթիվ, ցանկանում բարի երթ և նորանոր ձեռքբերումներ: Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյան:

Մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետ: Հարգարժան պարոն Պետրոսյանց, այս հաճելի հանդիսության առթիվ շնորհավորանքի խոսք ենք հղում Ձեզ և «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին, քանզի հիշատակում են հիշարժանը, մեծարում են արժանավորին: Գրական ակումբի յուրաքանչյուր անդամի համար «չորեքշաբթին» դարձել է գեղարվեստի ու ստեղծագործական աշխարհի հետ հաղորդակցման, մտավոր-ստեղծագործական գործունեության ծավալման և արժեհամակարգի ձևավորման հիանալի հնարավորություն, որին անհամբեր սպասում են ուսանողները՝ ակնկալելով նոր հանդիպումներ, նոր զգացողություններ: Սիրելի «Չորեքշաբթի» և նրա հիմնադիր ու կազմակերպիչ պարոն Պետրոսյանց, կրկին շնորհավորում ենք այս հիանալի նախաձեռնության չորսամյակը և մաղթում, որ այն դառնա տասնամյակների կրող և դեպի գրական աշխարհ ուղոկցի բազմաթիվ սերունդների: Բարեկամդ՝ Սկզբնական կրթության ֆակուլտետ:

Հայ գրողների միություն: Հայ գրողների միավորումը սիրով շնորհավորում է «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադրման չորսամյակը: Մաղթում ենք երկարատև գործունեություն և ստեղծագործական հաջողություններ: Նախագահ Պայծառ Զանյան:

Տպավորություններ

Լալա Ղազարյան /Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետ/: Արտակարգ ու հագեցած միջոցառում էր: Ես ևս Մանկավարժականի շրջանավարտ եմ և հպարտացա, որ Մանկավարժականում ուսանողների համար այսպիսի հիանալի պայմաններ են ստեղծված: Ուրախ եմ, որ օրվա հերոսներից մեկը մեր մարզի Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Անահիտ Պապոյանն էր: Կարծում եմ՝ հնարավոր է մեր մարզում բացել «Չորեքշաբթի» գրական ակումբի մասնաճյուղ: Մենք կաշխատենք լուծել տեղի հարցը:

Գայանե Ղազարյան /ուսանող/: Կյանքում լինում են հաջողություններ, ձեռքբերումներ որոնք մարդուն դարձնում են ավելի նպատակասլաց: Երբեմն շատերը չեն գիտակցում, որ նույնիսկ մեկ շնորհակալական խոսքը կարող է ստիպել, որ մարդ հեռուն գնա և չդադարի ձգտել բարձրանալ: Ինչ որ բան գտնելուց՝ հարկավոր է մեկ այլ բան կորցնել: Շնորհակալ եմ պարոն Պետրոսյանցին իմ կողքին լինելու, քաջալերելու և ճանապարհի ճիշտ կողմը ցույց տալու համար: Հպարտ ու երջանիկ եմ, որ մեր կողքին նման ՀԱՅ և ՄԱՐԴ կա:

Լուսինե Հարությունյան /ոստիկանության աշխատակից/: Այսօր տոն է «Չորեքշաբթի» գրական ակումբում: Մենք նշում ենք մեր սիրելի ակումբի 4-ամյակը և «Չորեքշաբթի Դ» գրքի շնորհանդեսը, որտեղ ես տպագրվել եմ առաջին անգամ: Անչափ շնորհակալ եմ պարոն Պետրոսյանց, որ հնարավորություն եք տալիս երիտասարդներին ստեղծագործելու և տպագրվելու:

Տաթև Ենոքյան /ուսանող/: Անչափ շնորհակալ եմ պարոն ՊետրոսՅանց, շնորհակալ եմ այն մեծ մոտիվացիայի ու ոգևորության համար, որը տալիս եք դուք և «Չորեքշաբթին»: Շնորհակալ եմ այսպիսի հարթակ ստեղծելու համար, որը նպաստում է մեր ստեղծարծական մտածելակերպի զարգացմանը:

Ծորմուտյան Էլիչկա /ուսանող/: Չորս ամիս առաջ ոտք դրեցի «Չորեքշաբթի» գրական ակումբ, երկար զրույց ունեցա պարոն ՊետրոսՅանցի հետ: Նա ասաց, որ «Չորեքշաբթին» երիտասարդական հարթակ է: Տպագրվելը ստեղծագործողին թևեր է տալիս: Սրանք լոկ խոսքեր չէին: Պարոն ՊետրոսՅանցը ստեղծագործող է, մանկավարժ, հայրենասեր, նվիրյալ, ազգապաշտ, լեզվապաշտ, հայապաշտ: Այսդպիսին է նաև նրա ստեղծած գրական հարթակը, ուր կարելի է դաստիարակվել որպես մարդ-անհատ, որպես ՀԱՅ, ուր կարելի է սովորել խոսել, այո, խոսել, մտածել: Առաջին անգամ ծնողներն են խոսել սովորեցնում երեխային, երկրոդ անգամ նա ինքն է ընտրում այն միջավայրը որտեղ պետք է սովորի արտահայտվել: Շնորհակալ եմ այդ միջավայրի և իմ «թևերի» համար, որ ինձ տվել է «Չորեքշաբթի» գրական ակումբը:

Արձագանքներ

«Չորեքշաբթի»-ն հայկական ընտանիքի պես է
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահը չորս տարի առաջ այս օրը իր դռները բացեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների առաջ: Ակումբի հիմնադիր, «Զորավար» հիմնադրամի նախագահ Տիգրան Պետրոսյանցը բացման խոսքում նշեց, որ Հայաստանում տարբեր գրական ակումբներ, ժամանակի փորձությանը չդիմանալու հետևանքով, լուծարվում են: «Պատճառն այն է, որ կան մարդկային ամբիցիաներ, չբավարարվածություններ, դրա արդյունքում այդ կառույցները երկար չեն կարողանում գոյատևել: Իսկ մեր «Չորեքշաբթի»-ն ապրեց ու հաղթահարեց իր ծննդյան դժվարությունները»: Գրական ակումբին անդամակցում են Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ: Գրական ակումբ են հաճախում նաև ուսանողներ Դիլիջանի միջազգային դպրոցից: Տիգրան Պետրոսյանցը փաստում է, որ «Չորեքշաբթի»ն հայկական ընտանիքի պես է: Ասում է, որ ակումբում եղել են անգամ զույգեր, որոնք այստեղ ծանոթացել ու այստեղ ամուսնացել են, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: 200-ից ավելի մարդկանց ստեղծագործություններ իրենց տեղն են գտել «Չորեքշաբթի»-ի հրատարակած գրքերում: Գրական ակումբի տարեդարձին տպագրվել է նաև համանուն՝ «Չորեքշաբթի» գրական ժողովածուի 4-րդ հատորը: Ակումբի տարեդարձին ներկա էին ՀՊՄՀ ղեկավարության ներկայացուցիչներ, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, բազմաթիվ ստեղծագործողներ, ասմունքողներ, երաժիշտներ, հոգևորականներ: Ցերեկույթի ընթացքում ներկաներից մի քանիսը ստացան վկայականներ, որոշներն էլ պարգևատրվեցին պատվորգրերով: Ցերեկույթն ավարտվեց նկարչուհի-դիզայներ Էվելինա Միրզոյանի աշխատանքների ցուցադրությամբ:
http://haymedia.am/…

«Չորեքշաբթի»-ի շնորհիվ նաև ընտանիք են կազմել. 
գրական ակումբը չորս տարեկան է

Չոր տարի առաջ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցի նախաձեռնությամբ ստեղծվեց «Չորեքշաբթի» գրական ակումբը: Գրական կառույցներն արագ ստեղծվում ու փակվում են, մինչդեռ «Չորեշքաբթի»-ն կայացավ, հաղթահարեց դժվարություններն ու արմատներ գցեց անգամ Արցախում: Չորսամյա գործունեության ընթացքում չորս գիրք է տպագրել, որտեղ 200-ից ավելի մարդկանց ստեղծագործություն է ամփոփված: Գրական ակումբի անդամներ են տարբեր տարիքի դպրոցականներ, ուսանողներ, միջին և ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ակումբի գործունեությունն անգամ հետաքրքրել է Սուդանից և Գանայից Հայաստանի Դիլիջանի դպրոց ընդունված աշակերտներին: Ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանցն անկեղծանում է` «Չորեքշաբթի»-ի շնորհիվ անգամ ընտանիքներ են կազմվել: ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանն էլ իր խոսքում ասաց, որ գրական ակումբը կարծես ապագա գրողների թռիչքն է պատրաստում: Գրական ակումբի չորսամյա աշխատանքին նվիրված միջոցառմանը ակումբի մասնակիցներն ասմունքեցին իրենց եւ հայ մեծերի բանաստեղծություններից հատվածներ: Կենդանին կատարմամբ հնչեց նաեւ ազգային երգ ու պար:
http://www.iravunk.com/news/25162

Աննա Մարտիրոսյան
գրադարանի բաժնի վարիչ
Լուսանկարները՝ Խաչատուր Խուդատյանի

Просмотров: 1066 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Ksvsxe  
0
atorvastatin for sale online <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg ca</a> lipitor generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz