Հինգշաբթի, 25.04.2024, 12:54
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Փետրվար » 25 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:36
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

200-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի փետրվարի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 200–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց «Չորեքշաբթի» գրական ակումբի պատմության, նախորդ չորս տարիներին կայացած 200 հանդիպումների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հետ 50-ից ավելի հանդիպումների, «Չորեքշաբթի» Ա,Բ,Գ ժողովածուների տպագրության մասին: Նշեց, որ մարտի 18-ին շքեղորեն կնշվի «Չորեքշաբթի» գրական ակումբի 4-ամյակը, այդ օրը տեղի կունենա «Չորեքշաբթի Դ» հատորի /հավանորեն նաև այլ գրքերի/ շնորհանդեսը, կհրավիրվեն բազմաթիվ հյուրեր:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներ մշակութասեր Վազգեն Պետրոսյանին, դրամատուրգ Արշակ Սեմերջյանին, Մանկավարժականի մշակութաբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Ժորա Զաքարյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Նանա Մկրտչյանը /կարդաց Պարույր Սևակի «Նորից չեն սիրում» բանաստեղծության իր կատարած ֆրանսերեն թարգմանությունը/, Մերի Թևոսյանը /«Ես հեռանում եմ»/, Վարդան Գրիգորյանը /«Չվհատվեք»/, Սևակ Հովհաննիսյանը /«Ինչքան օրեր տեսա»/, Տարոն Գրիգորյանը /«Ծանոթություն»/, Իշխան Բադալյանը /«Հայր ու մանուկ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Առաջին համբույր և դավաճանություն»/, Ոսկին /«Սիրելիս»/, Մհեր Կորկոտյանը /«Գոյության պայքար»/, Մարի Արշակյանը /«Հիշողություն»/, Մելսիդա Հակունցը /«Խոսք աշխարհին»/, Օֆելյա Սարգսյանը /«Սարի եղնիկ»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Վայրի կենդանին»/, Արմենուհի Թամոյանը /«Անվերնագիր»/, Տաթև Ենոքյանը /«Երանի»/, Արեվվան /«Պարտեր համար 509»/, Մհեր Խեչոյանը /«Հայի հոգին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Մելսիդան, Ոսկին, Իշխանը, Տարոնը, Սևակը, Վարդանը, Մերին կարդացին մեկական բանաստեղծություն: Տաթևը, Ոսկին, Սևակը, Տարոնը կարդացին Պարույր Սևակի, Էլիչկան, Իշխանը՝ Հովհաննես Շիրազի, Վարդանը՝ Համո Սահյանի բանաստեղծություններից:

Վազգեն Պետրոսյանը նշեց, որ հանդիպումը և մշակութային, և հայրենասիրական լիցք հաղորդելու լիցք էր կրում և իրեն շատ դուր եկավ:

Չորսժամյա հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 736 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Banlii  
0
buy generic lipitor 10mg <a href="https://lipiws.top/">lipitor 20mg tablet</a> order atorvastatin 20mg pill

1 Fsmbee  
0
atorvastatin 80mg cost <a href="https://lipiws.top/">lipitor price</a> buy lipitor generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz