Երեքշաբթի, 16.04.2024, 15:51
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Հունվար » 15 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:04
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

194-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի հունվարի 14-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 194–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ մարտի 14-ին լրանալու է «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադրման 4 տարին և այդ առիթով մինչև փետրվարի կեսերը տպագրվելու է «Չորեքշաբթի» Դ գիրքը և դրա ու նաև նախորդ Ա,Բ,Գ գրքրի շնորհանդեսը կազմակերվպու է մարտի 18-ի շաբաթ օրվա հանդիպուման ժամանակ: Միջոցառումը կկայանա հասարակական խավերի մասնակցությամբ:

Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ նախորդ հանդիպմանը հյուրաբար մասնակցած Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, Գանայի Օդյումասի գյուղի բնակիչ Ջոյս Օուեն Բոայչիին շնորհել է «Չորեքշաբթի» գրական ակումբի պատվո վկայական և այն Ջոյսին հանձնել է Ոսկեհատ Սարիբեկյանը: Վերջինս նշեց, որ Ջոյսը շնորհակալությամբ է ընդունել վկայականը և խոստացել է առաջիկա երկու տարիներին հնարավորության ժամանակ մասնակցել ակումբի հանդիպումներին:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամության վկայական հանձնեց Ոսկեհատ Սարիբեկյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Անահիտ Պապոյանը /«Բաց կապույտ անուրջներ», «Հովվերգություն»/, Իշխան Բադալյանը /«Լուսադեմին», «Եվ ով գիտի քո անունը»/, Մարիամ Գրիգորյանը /«Գլխարկը»/, Ոսկին /Ոսկեհատ Սարիբեկյան, «Լսում ես, գիշեր»/, Տաթև Ենոքյանը /«Ես քեզ սիրում եմ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Մեր բանակը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Իշխան Բադալյանը, Վահե Խալաֆյանը, Անահիտ Պապոյանը մեկական ստեղծագործություն կարդացին: Սյուզաննա Առաքելյանը կատարեց «Կարմիր կակաչներ» երգը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարը՝ Տաթև Ենոքյանի

Просмотров: 812 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 3
3 Rzyloe  
0
lipitor 20mg uk <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg online cheap</a> order atorvastatin sale

2 Ulbhot  
0
purchase atorvastatin pills <a href="https://lipiws.top/">generic lipitor 40mg</a> buy lipitor 10mg

1 GeraldByday  
0
http://dirrip.com/ - бесплатный софт длЯ виндовс 7 скачать бесплатно

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz