Հինգշաբթի, 21.09.2017, 08:17
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 10747
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Հունվար » 9 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:46
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

193-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի հունվարի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 193–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց 2017 թ-ի պլանների մասին և նշեց, որ մարտի 14-ին «Չորեքշաբթի» գրական ակումբը կդառնա 4 տարեկան և մարտի 18-ի շաբաթ օրվա հանդիպումը կնվիրվի այդ հոբելյանին:

Հանդիպման մասնակիցները միմյանց շնորհավորական խոսք ասացին Նոր տարվա առթիվ և հույս հայտնեցին, որ 2017 թ-ին ևս ստեղծագործական ձեռքբերումներ կլինեն:

«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Ոսկեհատ Սարիբեկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր հյուրին՝ Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, Գանայի Օդյումասի գյուղի բնակիչ Ջոյս Օուեն Բոայչին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Ձյունը»/, Հրաչյան /Ժորա Հակոբյան, «Նամակ»/, Վարդան Գրիգորյանը /«Սիրո եղանակ»/, Լուսինե Հարությունյանը /«Զինվորական բժիշկը»/, Սևակ Հովհաննիսյանը /«Սիրտս հուշում է, կաց»/, Իշխան Բադալյանը /«Քայլում ես ամպերի վրայով»/, Ոսկի Սարիբեկյանը /«Ես էլ պատրաստ չեմ քո վերադարձին»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անվերնագիր»/, Տաթև Ենոքյանը /«Բարև, ես եմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Ջոյս Օուեն Բոայչին դիմելով ներկաներին ասաց, որ մինչև Հայաստան գալըբացարձակապես ոչինչ չի գիտեցել Հայաստանի մասին: Հայաստանում է ծանոթացել Հայաստանին ու համոզվել, որ հայերը շատ շնորհաշատ, հյուրասեր ազգ են: Տիգրան ՊետրոսՅանցը հայտարարեց, որ Ջոյսին կհանձնի ակումբի պատվո անդամի վկայական և առաջարկեց նրան ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում հնչեցին Ոսկեհատի, Իշխանի, Լուսինեի, Վարդանի, Հրաչյայի, Աիդայի մեկական ստեղծագործություն: Հրաչյան, Արմենուհին, Սյուզաննան կատարեցին մի քանի երգ, դնամուրի վրա նվագեց Սևակը:

Սյուզաննա Առաքելյան
Լուսանկարը՝ հեղինակի

Просмотров: 222 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz