Կիրակի, 19.11.2017, 18:47
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 10669
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Դեկտեմբեր » 19 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:51
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

190-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի դեկտեմբերի 17-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 190–րդ հանդիպումը:

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԸՍՏ ԷԼԻՉԿԱ ԾՈՐՄՈՒՏՅԱՆԻ

2016թ-ի դեկտեմբերի 17-ին,շաբաթ օրը Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների 190-րդ հանդիպումը:Ակումբը ևս մեկ անգամ հավատարիմ մնաց իր ավանդույթներին՝ «Գրական ժամացաույց» և «Մշակութային լուսանցք» բաժիններում գրողները ներկայացրեցին իրենց հին և նոր ստեղծագործությունները,որոնք բուռն քննարկման արժանացան ակումբի անդամների կողմից:
Իսկ մինչ այդ ակումբի հիմնադիր-ղեկավար Տիգրան ՊետրոսՅանցը ողջունեց հանդիպման մասնակիցներին, վկայական շնորհեց ակումբի հիմնադիր անդամներից մեկին՝ ԵՊՀ մագիստրոս Տաթևիկ Պիչոյանին, գիրք նվիրեց Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտած և ներկայում Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող Սևակ Հովհաննիսյանին: Հենց Սևակի օրերս հրատարակած ձայնասկավառակի առիթով խոսակցություն ծավալվեց արդյո՞ք Կոմիտասը Գերմանիայում քրդական երաժշտության մասին ատենախոսություն է պաշտպանել թեմայով: Տիգրան ՊետրոսՅանցի այդ փաստը դասեց մեր ազգի մշակույթային կեղծիքների շարքին, քանի որ Կոմիտասը քրդական երաժշտությունը համարել է «այծերի երաժշտություն» և այն չէր դնի հայկական երաժշտության կողքին կամ որևէ համեմատության մեջ:
«Գրական ժամացույց» բաժնում 14 հեղինակներ կարդացին նույնքան ստեղծագործություններ: Առաջինը իր «Մոլորակ» ստեղծագործությունը կարդաց Աիդա Ավդալյանը: Կարդացին.Անահիտ Պապոյանը՝ «Վայրի նշենի», Լուսինե Հարությունյանը՝ «Սեր», Հրաչյա Պետրոսյանցը՝ «Խենթացնող միայնություն», Սևակ Հովհաննիսյանը՝ «Բրալյան գրերով գրելու արվեստ», Իշխան Բադալյանը՝ «Ամենուրեք նույնն է հոգիս», Ոսկեհատ Սարիբեկյանը՝ «Մեր եղանակը, որն այդպես էլ չապրած մնաց», Մադոնա Մարտիրոսյանը՝ «Հաճախ ենք ասում հոգնել ենք կյանքից», Սյուզաննա Առաքելյանը՝ «Քո սիրո շնորհիվ», Լիլիթ Ադամյանը՝ «Սպանել ապրելով», Էլիչկա Ծորմուտյանը՝ «Մարդու սահմանափակ աշխարհը», Օֆելյա Սարգսյանը՝ «Արևը ծագեց», Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան/՝ «Ձյունը», Վարդան Գրիգորյանը՝ «Երկիրս»:
Տիգրան ՊետրոսՅանցը անդրադարձ կատարեց բոլոր ընթերցված ստեղծագործություններին:
«Մշակույթային լուսանցք» բաժնում ստեղծագործողների մի մասը ներկայացրեցին սեփական, իսկ մյուս մասը՝ Հայ մեծերի՝ Համաստեղի, Պարույր Սևակի, Համո Սահյանի ստեղծագործություններից:
Հանդիպումը եզրափակվեց հայրենասիրական երգերով և Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային կատարմամբ:

Էլիչկա Ծորմուտյան

 

Просмотров: 279 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz