Կիրակի, 19.11.2017, 18:45
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 10840
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Դեկտեմբեր » 12 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:51
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

189-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի դեկտեմբերի 10-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 189–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպումը սկսեց պետության ու պետականության մասին խոսակցությամբ և ներկայացրեց այն բոլոր պայմանները, որ ազգի համար իրականացնում է պետությունը և ինչ է հետևում պետականության կորստի դեպքում, կոչ արեց հանդիպման մասնակիցներին ստեղծագործություններին հենց այդ ելակետից մոտենալ:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Հասմիկ Հովսեփյանին, կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գործնական հոգեբանության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Լիլիթին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Բաժակս»/, Մարինե Հակոբյանը /«Աշուն էր»/, Լուսինե Հարությունյանը /«Գլուխդ բարձր պահիր, զինվոր»/, Վարդան Գրիգորյանը /«Չխամրող լույսեր»/, Իշխան Բադալյանը /«Ով է լսում քո ձայնը»/, Տաթևիկ Կոստանյանը /«Նամակ զինվորին»/, Մհեր Խեչոյանը /«Սև ցուցակի պատմությունը»/, Ոսկեհատ Սարիբեկյանը /«Երանի»/, Անահիտ Պապոյանը /«Հիշողություն», «Տղաս»/, Սյուզաննա Առաքելյանը /«Լուսինը»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Մարդիկ կան», «Համեմատության եզրեր»/, Օֆելյա Սարգսյանը /«Մարտի դաշտում»/, Արմենուհի Թամոյանը /«Եղբորս»/, Տաթև Ենոքյանը /«Բացիր քո սիրտը»/, Էվելինա Միրզոյանը /«Իսկ դու չկաս»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Լուսինե Հարությունյանի 10-ամյա որդին՝ Արտյոմը կարդաց աշնան թեմայով գրած շարադրությունը և նվագեց դաշնամուրի վրա:

Հնչած ստեղծագործությունների մասին խոսք ասացին հոգեբան Լիլիթը և բանասեր Հասմիկ Հովսեփյանը:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Էլիչկա Ծորմուտյանը, Արմենուհի Թամոյանը, Սյուզաննա Առաքելյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը, Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Լուսինե Հարությունյանը, Մարինե Հակոբյանը, Աիդա Ավդալյանը կարդացին մեկական բանաստեղծություն: Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի բանաստեղծություններից մեկը:

Մհեր Խեչոյանը, Օֆելյա Սարգսյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը մեկական, Տաթև Ենոքյանը չորս բանաստողծություն ասմունքեցին Պարույր Սևակի ստեղծագործություններից, Վարդան Գրիգորյանը կարդաց Հովհաննես Շիրազի, Ոսկեհատ Սարիբեկյանը՝ Եղիշե Չարենցի և Համո Սահյանի ստեղծագործություններից:

Մարինե Հակոբյանը, Վարդան Գրիգորյանը, Արմենուհի Թամոյանը,Սյուզաննա Առաքելյանը կատարեցին մի քանի երգ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

 

Просмотров: 254 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz