188-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի դեկտեմբերի 3-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 188–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց Հայաստանի գրողների միության նախագահին հասցեագրած իր նամակը և ընթերցեց այդ նամակին ի պատասխան Պետրոս Դեմիրճյանի ստորագրությամբ ստացված գրությունը: Ընդհանուր մոտեցումն այնպիսին էր, որ Հայաստանի գրողների միությունում ձևացնում են, որ գրող կարող են կոչվել միայն իրենք ու խիստ լղոզված պատասխան են կազմել: Կարծիքն այնպիսին էր, որ գրության կազմող-ստորագրողը լավ չի ընկալել գրողների միության դերը, որը նկատի ունենալով «Չորեքշաբթի» գրական ակումբի կողմից Տիգրան ՊետրոսՅանցը միությանը հասցեագրվել է նամակ, և պատասխանել է այնպես, ինչպես չեր պատասխանի անգամ պոլոնեզիայի քարե դարում ապրող որևէ մեկի: Նկատի ունենալով այս վերաբերմունքն ու հանգամանքը ձևավորվեց միասնական մոտեցում սկսել աշխատանք «Չորեքշաբթի» գրողների միություն հիմնադրելու ուղղությամբ:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Օֆելյա Սարգսյանին, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Հմայակ Մելիքյանին:
Տիգրան ՊետրոսՅանցն իր և «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների կողմից ջերմորեն շնորհավորեց Աիդա Ավդալյանին տարեդարձի առթիվ և բազում հաջողություններ մաղթեց նրան:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Ճակատագիրս», «Թույլ կինը», «Մոլորակս»/, Հմայակ Մկրտչյանը /«Արի հեռանանք»/, Լուսինե Հարությունյանը /«Ես հոգնել եմ»/, Վարդան Գրիգորյանը /«Չխամրող հուշեր», «Անծանոթուհին»/, Հրաչյա Պետրոսյանցը /«Երբ ավարտվի այս գիշերը»/, Իշխան Բադալյանը /«Մեկը», «Մի տխրիր, սիրելիս»/, Անի Պետրոսյանը /«Ու ես հասկացա»/, Ոսկեհատ Սարիբեկյանը /«Դժգոհները»/, Տաթև Ենոքյանը /«Արի, սիրելիս»/, Գայանե Ղազարյանը /«Ինչ ես որոնում»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Դարի ցավը»/, Սյուզաննա Առաքելյանը /«Անավարտ մնաց»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Սյուզաննա Առաքելյանը, Էլիչկա Ծորմուտյանը, Գայանե Ղազարյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը, Անի Պետրոսյանը, Իշխան Բադալյանը, Վարդան Գրիգորյանը, Աիդա Ավդալյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Օֆելյա Սարգսյանը, Ոսկեհատ Սարիբեկյանը, Տաթև Ենոքյանը, Հմայակ Մկրտչյանը կարդացին Պարույր Սևակի ստեղծագործություններից:
Հմայակ Մկրտչյանը, Սյուզաննա Առաքելյանը կատարեցին մի քանի երգ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|