180-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի սեպտեմբերի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 180–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անունից շնորհավորեց ակումբի անդամ Մարգարիտ Հովսեփյանի տարեդարձը, իսկ Աիդա Ավդալյանը հանձնեց վարդեր:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Մենք վրեժ ունենք»/, Մարգարիտ Հովսեփյանը /«60 տարիս»/, Լուսինե Հարությունյանը /«Ամպիկը»/, Վարդան Գրիգորյանը /«Սիրահարներին»/, Իշխան Բադալյանը /Մեկ տողով/, Զարուհին /«Միասին տեսնելու արվեստը», շարունակություն/, Սյուզաննա Առաքելյանը /«Խոստովանություն»/, Տաթև Ենոքյանը /«Վերջին անգամ արտասվիր»/, Հմայակ Մկրտչյանը /«Ես հավատում եմ»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Հատուցումը կգա»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Լուսինե Հարությունյանը, Աիդա Ավդալյանը, Զարուհին, Հմայակ Մկրտչյանը կարդացին մեկական բանաստեղծություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |