Ուրբաթ, 19.04.2024, 09:57
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Հունիս » 26 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:04
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

166-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի հունիսի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 166–րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբին Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց իր և «Մշակույթի ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանի հանդիպման մասին, նշեց որ կա երկուստեք համագործակցության դաշտ և աշխատանքներ կազմակերպելու հնարավորություն:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական հանձնեց Աիդա Ադամյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը, որպես ակումբի հիմնադիր-ղեկավար, շնորհավորեց ակումբի անդամ Մարինե Հակոբյանին՝ օրերս հրատարակած «Լռության ձայնը» բանաստեղծական գրքի համար: Նրա առաջարկով ներկաները, պատահականության սկզբունքով, մեկական ստեղծագործություն կարդացին գրքից: Որոշվեց գրքի մեծ շնորհանդեսը իրականացնել հաջորդ շաբաթ օրը՝ գրական ակումբի 167-րդ հանդիպման ժամանակ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Ծիածանվել են»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Դավիթիկը», «Ջորջիկը»/, Վարդան Գրիգորյանը /«Թթենի լինեի», «Հայրենիքիս»/, Հրաչյա Հարությունյանը /Բանակ եմ գնում/, Սևակ Հովհաննիսյանը /«Անձրևը դյութական»/. Իշխան Բադալյանը /«Ավետյաց երկիր», «Բարձրացրու խաչը»/, Սյուզաննա Առաքելյանը /«Խոհեր»/, Աննա Թադևոսյանը /«Մոխրագույն քթիկով սպիտակ մուկը»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Մի լավ ժպտա»/, Արեվվան /Արփինե Լազարյան, «Երեկ», «Կոկաին»/, Մհեր Խեչոյանը /«Սուրբ Հայաստան»/, Հմայակ Մկրտչյանը /«Մի ծաղկեփունջ»/, Աիդա Ավդալյանը /«100 տարին ակնթարթ», «Պապիս հուշերը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Տիգրան ՊետրոսՅանցը ցուցադրեց Մարիամ Գրիգորյանի նոր նկարը, որը Վան Գոգի հայտնի նկարի վերարտադրությունն էր և առաջին անգան Մարիամի կողմից իրականացված յուղաներկով /հեղինակը այն սիրով նվիրեց Հմայակ Մկրտչյանին/: Վարդան Գրիգորյանը, Սյուզաննա Առաքելյանը, Մարինե Հակոբյանը, Ալ-Վարդը ներկայացրեցին մեկական բանաստեղծություն: Սյուզաննա Առաքելյանը, Հմայակ Մկրտչյանը, Մարին Հակոբյանը կատարեցին հայկական ժողովրդական երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 770 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Vltwiy  
0
atorvastatin 40mg cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin online buy</a> order atorvastatin 20mg pills

1 Botvwq  
0
buy lipitor tablets <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg sale</a> order lipitor 80mg online cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz