142-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2016 թ-ի հունվարի 23-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 142-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին շնորհավորեց Սուրբ Սարգսի տոնի առթիվ և անձնական, անհատական ու համազգային սեր մաղթեց:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց ակումբի անդամ Մարգարիտ Հովսեփյանին «Կենաց օրեր» գրքի տպագրության համար:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Թե», «Թե»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մերին և ճնճղուկները», «Սեր»/, Սիլվա Գևորգյանը /«Մարող հույս»/, Մարինե Սահրադյանը /«Սա է մեր կյանքի ուղին»/, Վարդան Գրիգորյանը /«Լուսե հայրենիք», «Օրը»/, Իշխան Բադալյանը /«Սուրբ Սարգիս», «Բարձրացրու խաչդ»/, Զարուհին /«Բարի գիշեր, ձյունիկ», «Եկել եմ»/, Գոհար Վահանյանը /«Կավե մարդ»/, Արմեն Գևորգը /«Ժամանակը», «Իմ հայոց բանակ»/, Մարիամ Գրիգորյանը /«Սպասում»/, Էվելինա Միրզոյանը /«Շաագունած»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնը առանձնահատուկ ստացվեց: Առաջին մասում հանդիպման քսանից ավելի անդամներ Մարգարիտ Հովսեփյանից նվեր ստացած «Կենաց օրեր» գրքից կարդացին մեկական բանաստեղծություն՝ կազմակերպելով յուրօրինակ շնորհանդես: Երկրորդ մասում, Պարույր Սևակի ծննդյան օրվա հետ կապված, Արմենուհին և Զարուհին կարդացին մեծ բանաստեղծի բանաստեղծություններից: Մարինե Հակոբյանը, Վարդան Գրիգորյանը կարդացին մեկական բանաստեղծություն: Արմենուհին, Մարինե Հակոբյանը, Մարինե Սահրադյանը, Արմեն Գևորգը կատարեցին հայրենասիրական երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |