Ուրբաթ, 29.03.2024, 17:21
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Դեկտեմբեր » 21 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:53
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

138-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

 

2015 թ-ի դեկտեմբերի 19-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 138-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում խոսեց Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հերթական՝ վեցերորդ անգամ անցկացվող «2015 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթի մասին: Նա նշեց, որ վեց տարի անցկացվող մրցույթների արդյունքում խրաուսվել է 76 ուսանող, 6 աշակերտ, 8 դասաոս: Լավագույն ընթերցողներին հաղթողի վկայականներ է հանձնում գրադարանի տնօրինությունը, տարբեր կերպ խրախուսում է Համալսարանի ղեկավարությունը: Ուրախալի է, որ լավագույն ընթերցողների թվում միշտ էլ աչքի են ընկնում «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամները: Այս մրցույթում չորեքշաբթեցի են Արմենուհին, Թեհմինե Մակոյանը, Ավետիք Կարճիկյանը, Սիլվա Գևորգյանը, Լիանա Մանուկյանը, Գայանե Պետրոսյանը: Իսկ 2012 և 2013 թվականների ֆակուլտետային լավագույն ընթերցող Գրիգոր Կորկոտյանը դարձել է Համալսարանի 2015 թ-ի լավագույն ուսանող: Այս ամենը շատ գովելի է:

Տեր Մեսրոպ քահանա Հունանյանը Պատարագից հատված կատարեց նախորդ օրը սահմանին զոհված հայ Զինվորների հիշատակին:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Ավետիք Կարճիկյանին, Աննա Թադևոսյանին, «Զորավար» հիմնադրամի պատվոգիր՝ Աստղիկ Հակոբյանին /ցուցահանդեսի մասնակցության համար/:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամ, Մանկավարժական համալսարանի նախորդ տարիների շրջանավարտ Մարինե Հակոբյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարինե Հակոբյանը /«Հրաժեշտ աշնանը», «Փովեցեք մարդիկ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Հզոր արծիվներ»/, Թամարա Նահապետյանը /«Անվերնագիր»/, Վարդան Գրիգորյանը /«Մեծացել եմ ես արդեն», «Ասում են»/, Զարուհին /«Ասա հա», «Սիրտս ցավում է»/, Ավետիք Կարճիկյանը /«Ճանաչիր ձմեռը», «Իմ նկարագիրը»/, Մհեր Խեչոյանը /«Ծնողներիս»/, Իշխան Բադալյանը /«Փակիր մատյանը», «Հայաստանում», «Հնի և նորի սահմանին»/, Սևակ Հովհաննիսյանը /«Ինչու չեն գտնում», «Հրաշագործ ձմեռը»/, Աննա Թադևոսյանը /«Ստորակետը», «Կյանքի նկարը»/, Տեր Մեսրոպ քահանա Հունանյանը /«Հակոբի սիրտը»/. Լուսինե Հակոբյանը /«Մի քիչ հեռվից ինձ նկարիր», «Զրույց Չարենցի հետ»/, Ալվարդ Հարությունյանը /«Անվերնագիր», «Միայն քո մասին»/, Աստղիկ Հակոբյանը /«Երջանկության ճանապարհին»/, Մարիամ Գրիգորյանը /«Անարդարության մասին», «Անցյալի մասին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Լուսինեն, Սևակը և Վահագն Մովսիսյանը կատարեցին հայրենասիրական և լիրիկական երգեր, Մարգարիտ Հովսեփյանը «Նախագահի կին եմ ես» երգը: Առաջին անգամ գրադարանի դաշնամուրի վրա մի քանի երգ կատարեց դաշնակահար Սևակ Հովհաննիսյանը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 821 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Dzetia  
0
buy atorvastatin 20mg for sale <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pills</a> purchase atorvastatin pills

1 Gjjuxv  
0
cheap lipitor 10mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg tablet</a> atorvastatin 10mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz