Ուրբաթ, 19.04.2024, 14:50
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Նոյեմբեր » 30 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:49
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

124-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի նոյեմբերի 28-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 124-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի 2014 թ-ին հրատարակված «Չորեքշաբթի Ա» գրքի օրինակ հանձնեց կառույցի Արցախի ներկայացուցիչ Հայազնուհուն /Մարիամ Փիլաֆյան/, որ եկել էր իր վեցերորդ 1,5 տարեկան դստեր՝ Աննայի հետ:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց աշխարհաստեղծման ժամանակակից գիտական տեսության մասին, նշեց, որ ժամանակակից մարդու տարիքը ներկա տեսություններից աֆրիկյանի համաձայն 1,5 միլիոն, իսկ ուրալյան տեսության համաձայն՝ 2 միլիոն տարեկան է: Եվ մարդ արարածի գիտակցական տարիքն էլ վաղուց հարյուր հազարավոր տարիների սահմանն անցել է, օրինակ 2014 թ-ին գերմանացի հնագետները Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի մոտ հայտնաբերել են տեղական օբսիդիանի մշակված և չմշակված օրինակներ, որոնք 327.000 տարեկան են և միանգամից փաստում են, որ մարդու առաջացման աֆրիկակենտրոն տեսությունն արդեն իսկ խիստ վիճելի է: Այսինքն մեզ բաժին ընկած պատմական տարածքը, որ Հայկական բարձրավանդակ անունով է հայտնի, կարող է լինել մարդկության կազմավորման կենտրոններից մեկը: Եվ մենք, լինելով այդ տարածքի բնակիչն ու ժառանգորդը, պարտավոր ենք հենվել մեր արմատների վրա և միայն այդպես նայել աշխարհաքաղաքականացման երկնքին: Նա փաստում է, որ մեր ստեղծագործությունը միայն ազգային լինելու պարագային կարող է դառնալ համամարդկային, այլ կերպ այն ուղղակի ապագա չի ունենա և որևէ մեկին չի հետաքրքրի:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Սեր», «Սիրտ»/, Մադոննա Մնացականյանը /«Սեր»/, Վարդան Գրիգորյանը /«Ձմեռ է գալիս», «Սիրում եմ»/, Ավետիք Կարճիկյանը /«Լուսին», «Քամին»/, Հրաչյա Հարությունյանը /«Ծիրանենի», «Ամառ»/, Իշխան Բադալյանը /«Երկու տող»-ով, «Հայր ու Հայրենիք»/, Անի Պետրոսյանը /«Սիրում եմ»/, Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան, «Աշուն»/, Զարուհին /Զարուհի Հարությունի, «Ինքնասիրահարվածություն», «Ուզում եմ», «Քո փետուրները»/, Մարիամ Գրիգորյանը /«Պարտված սեր», «21 գրամ շարքից», «Հիշողություններ ապագայից»/, Լուսինե Հակոբյանը /«Ուշ է», «Կարոտած մի սեր», «Լուսատու»/, Անուշիկ Թովմասյանը /«Անվերնագիր»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Սիրում եմ քեզ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժինը սևակյան ստացվեց: Արմենուհին կարդաց Պարույր Սևակի «Աշնանային վալս», Զարուհին՝ «Դու», Ավետիք Կարճիկյանը՝ «Անկեղծ ասած», Իշխան Բադալյանը՝ «Օտար մի սեր» բանաստեղծությունները:

Լուսինե Հակոբյանը նկարների ցուցահանդես բացելու առթիվ Մարիամ Գրիգորյանին հանձնեց իր պատրաստած զարդ-բուի կախիկը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 833 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Kwalft  
0
lipitor 80mg us <a href="https://lipiws.top/">cheap lipitor 80mg</a> lipitor 80mg drug

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz