Ուրբաթ, 29.03.2024, 09:29
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Նոյեմբեր » 2 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:55
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

120-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի հոկտեմբերի 31-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 120-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Անի Ստեփանյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց նաորդ շաբաթ օրը Մայ Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած այցելության, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի «Սերմնացան» գրական ակումբի հետ համատեղ 119-րդ հանդիպումը իրականացնելու մասին: Նա մեկ անգամ ևս շնորհակալության խոսք ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի պաշտոնեությանը հյուրընկալությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա նշեց, որ այնտեղ արած հայտարարության համաձայն «Չորեքշաբթի Բ» գրական ժողովածուում «Սերմնացան» գրական ակումբին առանձին բաժին է տրվել և այդտեղ ներկայացվել են այդ ակումբի չորս ստեղծագործողների՝ Հարություն սարկավագի, Հրաչյայի, Հավետի, Թովմասի գործերը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց օրեր առաջ նվեր ստացած Գաբրիել Սուլթանեանի «Հայոց պատմությունը և Մովսէս Խորենացին» գրքի մասին: Արժևորեց հեղինակի մոտեցումը, որ բացառիկ գիտական սկզբունքով հիմնավորել է Մովսես Խորենացու 5-րդ դարի պատմիչ լինելը, հայ ժողովրդի համահավաք պատմության խորենացիական ճշտասացությունը, ինչպես նաև իր անհամաձայնությունը հայտնեց հեղինակի կողմից հայ ժողովրդի պատմության վերաբերյալ հայտնած տեսության առթիվ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Արեվվան /«Լռությունն ու Աղմուկը», «Երբ աստղերն ընկնում են ճիշտ ժամանակին», «Մի լացիր»/, Մհեր Խեչոյանը /«Իմ Ջավախք»/, Անուշիկ Թովմասյանը /«Մահաբեր րոպեներ»/, Ալ-Վարդը /«Անվերնագիր»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Հայոց Եղեռն»/, Անի Ստեփանյանը /«Ես զսպում եմ արցունքներս»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Անքուն Չալոն»/, Վահագն Մովսիսյանը /քառյակներ/, Սևակ Հովհաննիսյանը /«Անվերնագիր», «Գրքերը»/, Իշխան Բադալյանը /աքրոստիկոսներ/, Արմենուհին /«Օտարացանք», «Տատ, պապ ջան...»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Նեմրութ», «Քերթողահայր Մովսես Խորենացի»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Վահագն Մովսիսյանը, Արմենուհին, Սևակ Հովհաննիսյանը կատարեցին հայրենասիրական երգեր: Մարգարիտ Հովսեփյանը կատարեց ազգագրական կատակ երգ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: Նա նաև նշեց, որ հաջորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, 121-րդ հանդիպման ընթացքում բացվելու է Մարիամ Գրիգորյանի և Աստղիկ Հակոբյանի կտորանկարների ցուցադրությունը և կոչ արեց ակումբի բոլոր անդամներին մասնակցել այդ օրվա հանդիպմանը:

Просмотров: 867 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Jwujwd  
0
lipitor online <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin</a> lipitor 20mg us

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz