Հինգշաբթի, 28.03.2024, 13:44
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հոկտեմբեր » 26 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
08:12
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

«Չորեքշաբթի»-ի 119-րդ հանդիպումը
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

2015 թ-ի հոկտեմբերի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 119-րդ հանդիպումը համատեղ կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Հանդիպման մասին Գևորգյան հոգևոր ճեմարանի «Ֆեյսբուք»-յան պաշտոնական էջում տեղադրվել է հետևյալ տեղեկատվությունը. «Հոկտեմբերի 24-ին, հիւրաբար Գէորգեան հոգևոր ճեմարանում էր գտնւում Խաչատուր Աբովեանի անուան ՀՊՄՀ գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբը՝ գլխաւորութեամբ հիմնադիր-ղեկավար Տիգրան Պետրոսեանցի: Ճեմարանի սաներից կազմուած խումբը տեսուչ հայր Գարեգին վարդապետի տնօրինութեամբ հիւրերին ուղեկցեց Մայր Աթոռի տարածք և ներկայացրեց Մայր Տաճարի թանգարանում և Ռուբէն Սևակի անուան պատկերասրահում ցուցադրուած սրբութիւններն ու ցուցանմուշները: Ազգային և հոգևոր սրբութիւններին ծանօթանալուց յետոյ հիւրերը Ճեմարանի հանդիսութիւնների սրահում համատեղ գրական նիստ ունեցան Գէորգեան հոգևոր ճեմարանի «Սերմնացան» գրական ակումբի անդամների հետ, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծագործութիւնները և պատասխանեցին իրենց ուղղուած հարցերին: Հանդիպման աւարտին հայր Գարեգին վարդապետը հանդէս եկաւ բարեմաղթանաց և օրհնութեան խօսքով: Գրական նիստը փակուեց նուերների փոխանակմամբ և պահպանիչ աղօթքով»:

«Չորեքշաբթի» գրական ակումբի և Մանկավարժական համալսարանի բավականին ներկայացուցչական պատվիրակությունը օրվա կեսօրին մտավ Մայր Աթոռի տարածք, որտեղ պատվիրակությանը դիմավորեցին հին բարեկամներ Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի ավարտական կուրսի սան Հարություն սարկավագ Քեշիշյանը: Շուտով խմբին միացավ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Չորեքշաբթի» գրական ակումբի պատվիրակությունը Մայր Աթոռի տարածքում առաջինը մուտք գործեց նորակառույց Հրեշտակափառաց եկեղեցի և Հայր մերի ու պահպանիչ աղոթքից հետո մոմավառությամբ խոնհարում արեց Տիրոջը:

Այնուհետև պատվիրակությունը մոմեր վառեց Մայր Տաճարում և այցելեց Հայ Առաքելական եկեղեցու թանգարան: Այստեղից այցելությունը շարունակվեց Ռուբեն Սևակի նորաբաց պատկերասրահ-թանգարանում: Երկու թանգարաններում բացատրություն էր տալիս Վահրամ քահանա Մելիքյանը:

«Չորեքշաբթի» գրական ակումբի և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների «Սերմնացան» գրական ակումբի համատեղ հանդիպումը տեղի ունեցավ հոգևոր ճեմարանի հանդիսությունների հոյակապ սրահում հանդիսապետությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանի և Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հանդիպմանը ներկա չորեքշաբթեցիներին, որոնք Մանկավարժական, Երևանի պետական, Ազգային ագրարային, Երևանի մենեջմենտի, Ֆրանսիական համալսարանների ուսանողներ էին:

Ընդունված կարգի համաձայն հնչեց հրապարակային դասախոսություն, որ կարդաց Մանկավարժական համալսարանի երիտասարդ դասախոս Գոհար Մկոյանը: «Մշակույթը և ստեղծագործությունը» թեմայի ծիրում նա մասնավորապես նշեց. «Ելնելով արվեստում և գրականությունում կյանքի արտացոլման ստեղծագործական բնույթից, նրա ճանաչողական նշանակությունից` Հովհաննես Թումանյանը նշում է «Բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե՝ իրականության մեջ» : 
Յուրաքանչյուր արվեստագետ իր ստեղծագործական առանձնահատկություններով ձգտում է բավարարել մարդու հոգևոր պահանջմունքները մշակույթի այնպիսի ժանրերով, որոնց պահանջն ամենուրեք արտահայտվում է հասարակության անդամների մոտ` միաժամանակ հիշեցնելով նրանց մարդու առօրյա կյանքը և շրջապատող առարկաներն այնպիսին, ինչպիսին կան և ինչպես կարող են փոփոխվել ապագայում ...
Կրթական միկրոմիջավայրին տիրապետելով Ստեղծագործողն իր ստեղծագործական զարգացումով ինքնուրույն ստեղծարար անձնավորության է վերածվում` փորձելով առավելագույնս բարձրացնել իր հեղինակությունը:
Իսկ երբ Ստեղծագործողները կարողանում են լիարժեք տիրապետել կրթական միկրոմիջավայրին, նրանց մոտ բարձրանում են ստեղծագործելու սոցիալական, բարոյական, հոգևոր և անհատական արժեքները, ինչն էլ սոց-մշակութային արժեքների միջոցով ազդում է նրանց մտածելակերպի կատարելագործման վրա ...
կարևորւմ եմ ՀՊՄՀ «Չորեքշաբթի» գրական ակումբի դերն ու կարևորությունը ստեղծագործող երիտասարդների կյանքում , քանի որ «Չորեքշաբթի» գրական ակումբը ապահովում է յուրաքանչյուր անդամի վերասոցիալականացման գործառույթը, որն էլ ուղղված է ստեղծագործական կարողության զարգացմանն ու կատարելագործմանը: Այն ոչ միայն ապագա է ստեղծում, այլ նաև դրա միջոցով ստեղծագործական կարողություն է ձևավորում պատանիների ու աղջիկների մոտ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ստեղծագործական աշխատանքներն իրականացնել հասարակական կյանքի ցանկացած ոլորտում:
«Չորեքշաբթի» գրական ակումբը՛՛ 
1. Իրականցնում է հայանպաստ և հայ ավանդույթների պահպանման գործառույթ
2. Քաջալերում է երիտասրադ նոր քայլեր կատարող ստեղծագործողին
3. Բացահայտում և խրախուսում է ստեղծագործող անհատի ուանկությունները
4. Համակարգում է ստեղծագործողի ներուժը
5. Կանգնում է ստեղծագործողի կողքին
6. Ապահովումէ ստեղծագործողի համար նպաստավոր պայմաններ
7. հասրակության տարբեր տարիքային խմբի Ստեղծագործողների միավորում է մեկ հարկի տակ
8. ապահովումէ փորձի շարունականությունը
9. ապահովում է ստեղծագործող մտքի վերարտադրողականությունը
10. Ունի իր համապատասխան ներկայցուցչականությունը տարբեր կառույցներում»: 
Դասախոսության ամենակարևոր մասը դարձավ «Չորեքշաբթի» գրական ակումբի օրինակով երիտասարդների տաղանդները հայտնաբերելու, դրանց տարածմանը օգնելու, հրատարակչական խնդիրների ներկայացումը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Հմայակ Մկրտչյանը, Էվելինա Միրզոյանը, Գայանե Գենջոյանը, Անուշիկ Թովմասյանը, Տիրուհի Սիրեկանյանը, Հրաչյա-Ժորա Հակոբյանը, Հարություն սարկավագ Քեշիշյանը, Հավետը /Հովհաննես Ավետիսյան/, Թովմաս Առաքելյանը, Թամարա Նահապետյանը, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան/, Մարիամ Գրիգորյանը, Մարինե Սահրադյանը, Թեհմինե Մակոյանը, Տիգրան ՊետրոսՅանցը:
Ստեղծագործողները պատասխանեցին իրենց տրված հարցերին:

Հանդիպման ընթացքում էկրանին ցուցադրվում էին ստեղծագործող երիտասարդների նոր գործերը:

Ստեղծագործողներին հաջողության խոսք մաղթեցին Մանկավարժականի երիտասարդ դասախոս, գիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը և Հայր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:

Ամփոփելով հանդիպման գրական մասը, Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալություն հայտնեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանին, պաշտոնեությանը, հոգևոր ճեմարանի սաներին և ցանկություն հայտնեց, որ բարեկամական հանդիպումները շարունակական լինեն, խոստացավ «Չորեքշաբթի Բ» գրական ժողովածուում առանձին բաժնով ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի «Սերմնացան» գրական ակումբի անդամների ստեղծագործությունները: Նա սիրով հրավեր արեց Հոգևոր ճեմարանի տեսուչին և սաներին հյուրընկալվելու Մանկավարժական համալսարանում:
Իր խոսքում Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը գոհունակություն հայտնեց «Չորեքշաբթի» գրական ակումբի այցելության, Մայր տաճարի ազգային ու հոգևոր արժեքների ծանոթանալու և գրական գեղեցիկ հանդիպման առիթով: Նա ևս կոչ արեց աշխարհիկ ուսանողների ու հոգևոր սաների շփումները դարձնել շարունակական, քանզի մանկավարժ ուսուցիչների և հոգևոր ծառայողների հայացքը մշտապես պիտի ուղղված լինի մեր ազգի գոյատևման հեռանկարին և կարևորագույնը լինի մեր կյանքում: Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը հանդէս եկավ բարեմաղթանաց և օրհնութեան աղոթքով:
Հայր Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Տիգրան ՊետրոսՅանցը նվերներ փոխանակեցին:

Օրվա խորհուրդը կարևորվեց հանդիպման մասնակիցների համատեղ լուսանկարով:

Հանդիպման մասնակիցները վերադարձի ճանապարհին այցելեցին Հռիփսիմե տաճարի մոտ հոկտեմբերի 10-ին բացված Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրապարակ և սպիտակ մեխակներով զարդարեցին Սպարապետի կիսանդրու պատվանդանը:

Просмотров: 1099 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Nfcrgm  
0
buy lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin online</a> lipitor 80mg without prescription

1 Jdpqwd  
0
order atorvastatin 80mg pills <a href="https://lipiws.top/">lipitor 20mg without prescription</a> buy lipitor 40mg online cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz