Հինգշաբթի, 28.03.2024, 18:47
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հոկտեմբեր » 18 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
18:24
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

118-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի հոկտեմբերի 17-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 118-րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամ, լրագրող Անուշիկ Թովմասյանին:

Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Իշխան և Մարինե Բադալյաններին, որոնց ստեղծագործություններից տպագրվել են «Ոգեզարթոնք» գրական ժողովածուում: Շնորհավորանքի խոսք ասվեց Արմենուհուն /Արմենուհի Մելքոնյան/ «Սրտաշունչ արշալույս» գրքի տպագրության համար:

Տիգրան ՊետրոսՅանցը անդրադարձ կատարեց «ֆեյսբուք»-ում հայատառ անունով հանդես գալու իր նախաձեռնությանը և փաստեց, որ իր հայատառ ընկերների թիվը հասել է 4800-ի, ինչն աննախադեպ է, քանի որ նախաձեռնության սկզբին «ֆեյսբուք»-ում կար ընդամենը մոտ 300 հայատառ անունով հայաստանցի:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայական հանձնեց Միշա Թադևոսյանին:

Էկրանի վրա ցուցադրվեց «Չորեքշաբթի Բ» գիրքը: Գրքի նախորդ Ա հատորի հետ համեմատած 50-ի փոխարեն ներկայացված են շուրջ 90 ստեղծագործողներ և գրքի ծավալը կրկնակի մեծացել է դառնալով մոտ 180 էջ:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Արմենուհին /«Երջանկություն»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Համաներում»/, Հրաչյա Հարությունյանը /«Նարեկ» խմբին, «Արարիչ արդար»/, Սևակ Հովհաննիսյանը /«Մորս», «Եկեք այսօր»/, Վարդան Գրիգորյանը /«Աքրոստիկոս», «Երևանիս», «Մորմոք»/, Մարիամ Գրիգորյանը /«21 գրամ» շարքից երկու միտք/, Ալ-Վարդը /«Անվերնագիր»/, Անուշիկ Թովմասյանը /«Արտագաղթ», «Իմ տարիներ», «Մտքերդ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Ծննդյան օրվա առթիվ Մարիամ Գրիգորյանը Միքայել Շահինյանին նվիրեց «Եղիշե Չարենց» հուշանվերային կոնյակ:

Արմենուհին «Սրտաշունչ արշալույս» գիրքը կազմելու, խմբագրելու և տպագրությունը կազմակերպելու համար Տիգրան ՊետրոսՅանցին հանձնեց Շնորհակալագիր:

Հանդիպման «Մշակութայի լուսանցք» բաժնում Արմենուհին և Սևակ Հովհաննիսյանը կատարեցին «Նժդեհին», «Կարմիր կակաչներ» հայրենասիրական երգեր: Սոցիոլոգ, երգչուհի Գոհար Մկոյանը ներկայացրեց Կոմիտասի և Սայաթ-Նովայի մեկական երգ: Մարգարիտ Հովսեփյանը կատարեցին «Նախագահի կին եմ ես» երգը:

Էկրանին ցուցադրվեցին Արմենուհու պատրաստած «Զորավար», «Ձեզնով սկսվեց» տեսահոլովակները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Հ.Գ.
«ֆեյսբուք»-յան իր էջում Սևակ Հովհաննիսյանը գրառել է. «Կրկին ու կրկին բազմաբովանդակ օր՝ մի սքանչելի, երկնային ավարտով․ ինչպես ժողովրդական հին իմաստնությունն է ասում՝ օրդ ոնց սկսես՝ այնպես էլ կավարտես։ Առավոտյան աչքերս բացելով նկատեցի, որ ուշանում եմ իմ նոր ԸՆՏԱՆԻՔԻ՝ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հավաքից․․․ Շտապ կերպով մի ''ճութ'' արարատյան արեւահամ խաղող ուտելուց եւ ինչ մեղքս թաքցնեմ՝ նաեւ մի լավ, թունդ սուրճ՝ կավե սրճամանով վայելելուց հետո, արագ եւ վճռական կերպով քայլերս ուղղեցի ՀՊՄՀ. Ինձ բնորոշ պարտաճանաչության եւ կյանքի կարգուկանոնին համաձայն՝ այնտեղ հասա ընդամենը հինգ րոպե պայմանավորված ժամից ուշ, որտեղ հավաքվել էին․․․ Տեր Աստված, ինչպիսի մարդիկ կան մեր երկրում, ինչպիսին ենք մենք, մենք՝ այս փոքր ժողովուրդս․․․ ստեղծագործ հոգիների ինչպիսի համաձուլվածք, մեկը մեկից տաղանդավոր ինչպիսի անհատներ․․․ Եւ այդ ամենից զատ՝ ինչն ըստ իս ամենկարեւորն էր՝ հարցը այստեղ դրվում է հայապահպանական, ազգապահպանական տեսանկյունից, ուր ամեն մի ստեղծագործող հայի նույնիսկ մեկ տողը ստանում է իր ուրույն արժեքը, ստանում է իր ուրույն դերը, եւ գնահատվում է մյուսների կողմից։ Չէ՞ որ ինչպես ակումբի ղեկավար պարոն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, բոլորովին հարկ չկա, որ այստեղ հավաքվածները լինեն նոր Չարենցներ, քանի գրականությունը բաղկացած է ոչ միայն Արարատի գագաթներից, այլ նաեւ հասարակ գրողներից․․․ գագաթին հասնելու համար հարկավոր է դեպի այնտեղ գնացող ճանապարհը, ստորոտը, լանջը ունենալ, ինչպե՞ս կարող է լեռը բաղկացած լինել միայն կատարից․․․ ահա այսպես, հայ գրականությունը նույնպես բաղկացած չէ հանճարներից․․․ Նմանօրինակ մոտեցումը խիստ մարդասիրական է, խիստ մարդակենտրոն, խիստ հայրենանվեր եւ ամենակարեւորը՝ խիստ արդյունավետ․ ասեմ ինչու՝ ստեղծագործական ճանապարհին դեռ նոր նոր քայլեր անող մարդուն միանգամից գանահարել խիստ գիտական հոդվածներով՝ կնշանակի սպանել նրա մեջ պոտենցյալ բանաստեղծին, արձակագրին․․․ Ի՞նչ իմանաս, իսկ միգուցե հենց իրենցից մեկը մեր ապագա Սիլվա Կապուտիկյանն է, Մետաքսեն ու Մարիետա Շահինյանն է, Իսկ մյուսը ապագա Սահյան, կամ Դուրյան, կամ Վարուժա՞ն․․․ ինչ իմանաս․ ախր մենք չենք որոշողը․․․ Եւ ահա, այս գրական ակումբում հիանալի կերպով հասկացվել եւ ընկալվել է այդ եւ ամեն մի մասնակցի, ստեղծագործողի առաջ բացվել է մի լայնահորդ ճանապարհ․․․ մնացել է քո տաղանդը, քո ստեղծագործական թռիչքը, որը քեզ ինչքան վերեւ կտանի՝ արդեն բնությունից, կամ Աստծուց է տրված, ինչպես կուզեք ձեւակերպեք․․․ Օրվա ամենաթեժ պահերից էր, երբ նորաթուխ գրքի հեղինակ Արմենուհին /Արմենուհի Մելքոնյան/ եւ ես միասին հիշեցինք, եւ փորձեցինք երգել Արամ Արամյանի երգը՝ ՛՛Ես Արամն եմ, ինձ կտանեն կախաղան՛՛։ Ասեմ, որ տեքստը երկուսս էլ լավ չէինք հիշում, սակայն բոլորի մոտ խոստացանք հաջորդ հավաքին այդ երգի բառերը գերազանց սովորած կրկին երգել, ինչպես նաեւ՝ այսօր ներկա գտնվողներս որոշեցինք լավ սովորել ՛՛Սոխակի երգ֊՛՛-ի տեսքտը․ այդ, եւ նմանատիպ երգերը, ինչպես նաեւ ՆԺդեհի երգը, որը կրկին կատարեց Արմենուհին, ուղղակի արծվային թռիչք ու հոգի էր հաղորդում ներկաներիս եւ իրոք՝ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբը իր մեջ կրում է ազգի ա՛յն պոտենցիալը, ինչը մեզ տարավ հաղթանակի Ավարայրի դաշտում, ինչը մեզ տարավ հաղթանակի 40֊-ականներին՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ մղած պատերազմում, ինչը մեզ տարավ հաղթանակի Արցախյան սուրբ, ազատագրական պատերազմում․․․ այդ հոգին չի՛ մեռել, վկա այս օրը, վկա այս մարդիկ, վկա՝ հայ ազգի 1000 գեներալները, ծովակալները, որոնց ի ցավս մեզ մենք լավ չենք ճանաչում, սակայն նրանք կրել են իրենց մեջ ՀԱՅԻ Գենը, նրանք հայեր են եղել, մեր հայրենակիցները․․․ եւ նրանց անունը մեզ իրավունք է տալիս երկիր ունենալու, պետություն ունենալու, հայրենիք ունենալու եւ չլինելու ՝ ոչ ՌՍԱՄԵՏ, ոչ ամերիկամետ, ոչ էլ որեւեՄԵՏ․ պետք է լինել ՀԱՅԱՄԵՏ․ եւ առհասարակ, ո՞ւմ է պետք այդ ՛՛ՄԵՏ՛՛ արտահայտությունը, որտեղի՞ց է եկել, ես չգիտեմ, բայց այն ինձ մի տեսակ դուր չի գալիս․ լեզվաբանները միգուցե այս հոդվածը կարդալով օգնեն ինձ հասկանալ։ Այսպիսով, թվում էր օրս սպառվեց»։

Просмотров: 927 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Mwucmx  
0
purchase lipitor for sale <a href="https://lipiws.top/">generic lipitor 20mg</a> buy atorvastatin 20mg for sale

1 Mumpfk  
0
atorvastatin 20mg cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg pills</a> atorvastatin us

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz