Ուրբաթ, 19.04.2024, 11:02
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Սեպտեմբեր » 22 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
07:55
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

114-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի սեպտեմբերի 19-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 114-րդ հանդիպումը:

Հանդիպման առաջին մասում Տիգրան ՊետրոսՅանցը համառոտ ներկայացրեց օրվա բանախոսի՝ պատմաբան-նկարիչ Աշոտ Առաքելյանի կենսագրությունը: Աշոտ Առաքելյանը ծնվել է Արցախի Ննգի գյուղում, ավարտել է Երևանի թիվ 40 դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, սովորել է նույն համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի նկարչական բաժնում, նկարչական մասնագիտական դասընթաց է անցել Մոսկվայում:1971-1972 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1972-1992 թթ-ին աշխատել է Մանկավարժական համալսարանում: 1992 թ-ից բնակվում է Չեխիայում և զբաղվում է նկարչությամբ: Հայաստանի, Արցախի, Մորավիայի, Չեխիայի նկարիչների միության անդամ է: Զբաղվում է հասարակական գործունեությամբ, ելույթներ է ունենում Հայոց Ցեղասպանության թեմաներով, ներկայացնում է Հայաստանը Եվրոպական մամուլում, հայրենի գյուղում հովանավորել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշաքարի կառուցումը, ամեն տարի հովանավորում է դպրոցի առաջին դասարանցիներին:

Նախնական պայմանավորվածության համաձայն Աշոտ Առաքելյանը ներկայացրեց զրույց-դասախոսություն «Եվրոպան և իսլամը» թեմայով /ավելի մանրամասն տես՝http://aadmag.am/%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A8-%D5%…/ հասցեում/:

Հաջորդիվ Տիգրան ՊետրոսՅանցը փոքրիկ հաղորդում ներկայացրեց սեպտեմբերի 12-14-ին Արցախ կատարած մշակութային արշավի մասին: Նա հանդիպման մասնակիցներին փոխանցեց սահմանում ծառայություն կատարող զինվորների ողջույնը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Սիրուշի բախտը»/, Վահագն Մովսիսյանը /«Ախ այս աշխարհը», «Մանկության երազ»/, Վարդան Գրիգորյանը /«Սիրում եմ», «Ով էր մեղավոր»/, Աստղիկ Հակոբյանը /«Աքրոստիկոս պապիս»/, Նանա Մկրտչյանը /«Ինքնադիմանկար»/, ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի ուսանող Արմեն Սաֆարյանը /«Պայքարեք հայեր»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Զինվոր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 888 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Erqnwq  
0
buy atorvastatin sale <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin for sale</a> buy lipitor 20mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz