Ուրբաթ, 19.04.2024, 11:08
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Սեպտեմբեր » 6 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
17:47
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

113-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի սեպտեմբերի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն իր 113-րդ հանդիպումն անցկացրեց արտագնա՝ Մուսալեռ թանգարան-մասնաճյուղում: Հանդիպումը պլանավորվել էր մի քանի ամիս առաջ, երբ Սարդարապատի ազգագրական և ազատագրական շարժումների պատմության թանգարանի Մուսալեռի մասնաճյուղի կառավարիչ, գրող, մշակութաբան Դավիթ Մկր Սարգսյանը հյուրընկալվեց «Չորեքշաբթի» գրական ակումբում:

Այցելության օրը համընկավ թանգարանի տարածքում կատարվող մեծածավալ աշատանքների հետ, որով այստեղ նախապատրաստվում են Հերոսամարտի 100-ամյա տարելիցին: Ամենուր շինարարություն էր ու նորովի ներկայանալու համար կատարվող աշխատանքներ: Գրական ակումբի ներկայացուցիչներին Մուսալեռան կենցաղավարության ցուցասրահում ողջունեց և կատարված ու կատարվելիք աշատանքների մասին համառոտ պատմեց Դավիթ Սարգսյանը: Այնուհետև թանգարանի աշխատակից Լուսինեն հանգամանալից ներկայացրեց յուրաքանչյուր ցուցափեղկում հավաքված նյութերը, լուսանկարները, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Այցելության ժամանակ մասնաճյուղ-թանգարանում էր նաև Սարդարապատի ազգագրական և ազատագրական շարժումների պատմության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը: Նա սիրով ծանոթացավ ակումբի անդամներին, նրանց հետ շրջագայեց մասնաճյուղ-թանգարանի տարածքում և խոսեց մասնաճյուղի ապագայի մասին:

Հանդիպումը շարունակվեց մասնաճյուղի գրասենյակում: Ակստեղ
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Դիանա Դավոյանին, Վրեժ Սարուխանյանին, Ռիմա Հարությունյանին, Թեհմինե Մակոյանին, Գոհար Մկոյանին, Աստղիկ Հակոբյանին, Գոհար Ղազարյանին, Մարիամ Գևորգյանին, պատվո անդամի վկայական՝ Դավիթ Մկր Սարգսյանին և հաջողություն մաղթեց նրանց:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Գայանե Ղազարյանը, Թամարա Նահապետյանը, Արմենուհի Մելքոնյանը, Աստղիկ Հակոբյանը, Հարություն սարկավագ Քեշիշյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Մհեր Խեչոյանը, Լիլյա Եղիազարյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Վահագն Մովսիսյանը, Վարդան Գրիգորյանը: Մանկավարժականի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը հանգամանալից խոսք-վերլուծություն կատարեց լսած ստեղծագործությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց Ավետիք Իսահակյանի բառերով գրված երգից: Ստեղծագործող ուսանող-երիտասարդներին ջերմ խոսքեր ուղղեցին նաև Կարեն Արիստակեսյանը, Դավիթ Մկր Սարգսյանը:

Այնուհետև ակումբի անդամները դուրս եկան թանգարանի տարածք և մոտ մեկ ժամ կատարում էին հայրենասիրական երգեր:

Հանպատրաստից համերգի ընթացքում թանգարան-մասնաճյուղի տարածքում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով թանգարան եկավ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և մասնակցեց թանգարանի բակում ուսանողների կազմակերպած համերգին՝ ծափահարելով նրանց կատարումներին:

«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների այցը Մուսալեռ թանգարան-մասնաճյուղ մեծ տպավորություն թողեց ակումբի ստեղծագործող անդամների վրա:

Այցելության համար ավտոբուսը տրամադրել էր Մանկավարժական համալսարանը:

Просмотров: 977 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Gtsccn  
0
lipitor 20mg tablet <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg online cheap</a> atorvastatin without prescription

1 Idzkfj  
0
lipitor 10mg drug <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg without prescription</a> order lipitor 20mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz