Չորեքշաբթի, 24.04.2024, 04:01
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Հունիս » 27 » ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
12:48
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

«ELGRAD»-Ն ԱՅԼԵՎՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Հունիսի 26-ին Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Գրադարանը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը համատեղ ներկայացրեցին «ELGRAD» /Էլեկտրոնային գրադարան/ համակարգը:
Մասնակցում էին համայնքային, մարզային, բուհական, պետական համակարգի գրադարանների ներկայացուցիչներ:


Իսահակյան անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը նշեց. որ «ELGRAD» /Էլեկտրոնային գրադարան/ համակարգը համաշխարհային գրադարանային հայտնի ծրագրերի /օրինակ ALEF համակարգի/ սոսկ կրկնությունը չէ: Այն պատրաստվել է Հայաստանում և փորձնական կարգով ներդրվել է Իսահակյանի անվան գրադարանում: Այս համակարգը ոչ միայն կրկնում է ALEF-ի գործառույթները գրքերի շտեմարան ստեղծելու բնագավառում, այլ նաև ավելին է, քանի որ կառավարման յուրօրինակ հնարավորություն է ընձեռում թե ընթերցողների էլեկտրոնային սպասարկման և գրականության ընթերցանության, թե գրադարանային գործառույթների էլեկտրոնային վարման համար»:
Գրադարանի աշխատակցուհիներ, ծրագրավորող-գրադարանավարներ Անժելա Խաչատրյանը, Լիլիթ Շահբազյանը էկրանի վրա ցուցադրեցին «ELGRAD»-ի այս տարվա հունվարի 1-ից կենտրոնական գրադարանում ներդրված ընթերցանության կառավարման /ընթերցողի գրանցում, սպասարկում, էլեկտրոնային պատվերների գրանցում, ընթերցողական ուշացումների ահազանգ և այլն/ և հաշվառման /ընթերցվող գրականության դասակարգում, ընթերցողական անձնակազմի հասակի, սեռի հաշվառում, ամենօրյա, գրեթե վայրկյանական գրանցումներ և այլն/ գործառույթները:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին հետաքրքրեց համաշխարհային գրադարանային ծրագրերի և դրանցում արդեն գրանցված գրականության ցանկերի ու «ELGRAD»-ի համատեղելիությունը, քանի որ 2000 թվականից սկսած Հայաստանի գրադարանային համակարգում ներդրվել են մի շարք տեղայնացված ծրագրեր ու դրանցով կատարվել են շտեմարանային բեռնումներ:
«ELGRAD» համակարգի ղեկավար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արման Քուչուկյանը, խմբի ղեկավար Խաչիկ Շարոյանը, ծրագրի ցանցային ադմինիստրատոր Անահիտ Գալստյանը պատասխանեցին թե այդ, թե համակարգին վերաբերող այլ հարցերի և հաստատեցին, որ իրենց ստեղծած ծրագիրը հնարավորություն է տալիս տասնամյակների ընթացքում ներբեռնված ցուցակները կոնվերտացիայի /վերահրատարակման/ միջոցով բեռնել իրենց ստեղծած համակարգում, ինչպես նաև ուղղակի հղումով դուրս գալ վիրտուալ սարդոստայնում գործող ցանկացած այլ համակարգ, այդ թվում դեպի ALEF:


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ երբ մեկուկես տարի առաջ այս նույն ձևաչափով հանդիպման ժամանակ ներկայացվեց «ELGRAD» համակարգը, ձևավորվեց թերահավատ վերաբերմունք: Բայց այն, ինչ հիմա ցուցադրվեց, հայ գիտնականների բացառիկ ազգային ծրագիր լինելով և համաշխարհային է, և մեծ առավելություններ ունի մինչև այժմ ներդրված այլ ծրագրերից, քանի որ ոչ միայն գրքերի հեղինակային, վերնագրային շտեմարան է, այլ նաև կառավարման համակարգ, ինչպես նաև թվայնացված գրքերի շտեմարան («Ոսկե շղթա - 1, 2, 3, 4» /դպրոցականների հանձնարարելի գրականություն/, «Արև» /կույր և վատ տեսնող երեխաների համար ձայնային գրականություն/): Այս ծրագիրը լավագույնն է և անպատճառ կծառայի Հայաստանի Հանրապետության գրադարանային համակարգի գործունեությունը միջազգային չափանիշների հասցնելու գործին:
Համակարգի մասին դրական արտահայտվեց նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի գրադարանի տնօրեն Լիլյա Վարդանյանը, խոստանալով այն ներկայացնել իր ղեկավարությանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը ճիշտ համարեց, որ նման մի քննարկում էլ կազմակերպվի հանրային համակարգի գրադարանների ղեկավարների մասնակցությամբ:

Просмотров: 1422 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/72
Всего комментариев: 2
2 Chysbl  
0
buy generic lipitor online <a href="https://lipiws.top/">atorvastatin price</a> order atorvastatin 40mg sale

1 Norfme  
0
cheap atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg pill</a> lipitor 80mg ca

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz